Ռոբին Գոսենս

գերմանացի ֆուտբոլիստ

Ռոբին Գոսենս (գերմ.՝ Robin Gosens, հուլիսի 5, 1994(1994-07-05)[1], Emmerich am Rhein, Կլևե, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի կազմում։ Խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում[2]։

Ռոբին Գոսենս
Robin Gosens
Գոսենսը 2018 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՆիդերլանդներ Նիդերլանդներ
Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 5, 1994(1994-07-05)[1] (29 տարեկան)
ԾննդավայրEmmerich am Rhein, Կլևե, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ183 սմ
Քաշ76 կգ
Դիրքձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Ատալանտա
Համար8
Պատանեկան կարիերա
2000-2007Գերմանիա Ֆորտունա Էլտեն
2007-2009Գերմանիա Բոխոլտ
2009-2012Գերմանիա Ռեդե
2012-2013Նիդերլանդներ Վիտես
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2014-2015Նիդերլանդներ Վիտես0(0)
2014-2015  Նիդերլանդներ Դորդրեխտ47(3)
2015-2017Նիդերլանդներ Հերակլես60(4)
2017-ներկաԻտալիա Ատալանտա65(10)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ակումբային կարիերա

Դորդրեխտ

Գոսենսը հանդես է եկել տարբեր ակումբների երիտասարդական թիմերում։ 2012 թվականի հուլիսի 4-ին նա միացավ Վիտեսի ակադեմիային[3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2013 թվականի օգոստոսի 13-ին[4]։ 2014 թվականի հունվարի 14-ին Գոսենսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Դորդրեխտ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հունվարի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[5][6]։ Առաջին գոլը խփեց փետրվարի 7-ին՝ Էմմենի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին մրցաշրջանում Գոսենսը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Դորդրեխտին տեղափոխվել Էրեդիվիզի։

2014 թվականի մայիսի 29-ին Դորդրեխտը երկարաձգեց Գոսենսի վարձավճարը 1 տարով։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում գերմանացին անցկացրեց օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հերենվենի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին գոլը Նիդերլանդների առաջնությունում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[11][12]։ Դեկտեմբերի 20-ին նա գոլ խփեց Գրոնինգենի դեմ հանդիպման 83-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[13]։ Դորդրեխտի կազմում Գրոսենսը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Հերակլես

2015 թվականի հունիսի 4-ին Գոսենսը ազատ գործակալի կարգավիճակում միացավ Հերակլես Ալմելոյին[14][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինման մտնելով ՆԵԿ-ի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում Գոսենսը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիտեսի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Արոկայի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 28-ին Գոսենսը գոլի հեղինակ դարձավ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ 2017 թվականի ապրիլի 8-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում[20]։ Հերակլեսի կազմում Գոսենսը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա

2017 թվականի հունիսի 2-ին Գոսենսը 2 տարվա պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ[21][22][23][24]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռոմայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց նոյեմբերի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում[26]։ Առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Տորինոյի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 21-ին Գոսենսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[28][29]։ Մայիսի 15-ին նա փոխարինեց Տիմոտի Կաստանին Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[30], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[31][32]։ 2018-19 մրցաշրջանում Գոսենսը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[33], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[34][35]։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոսենսը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[36]։ Հոկտեմբերի 6-ին՝ Լեչեի դեմ խաղում գերմանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 11-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[38][39]։ 2020 թվականի հունվարի 6-ին Գոսենսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[40]։ Հունվարի 11-ին նա գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[41][42]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[43]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Դորդրեխտ (վարձավճար)2013–14Էրստե Դիվիզի1610040201
2014–15Էրեդիվիզի31220332
Ընդհանուր473200040533
Հերակլես Ալմելո2015–16Էրեդիվիզի3223130383
2016–172822020322
Ընդհանուր604512030705
Ատալանտա2017–18Սերիա A2112031262
2018–192833050363
2019–201660051217
Ընդհանուր651050132008312
Կարիերայի ընդհանուր172171211527020620

Նվաճումներ

Ակումբային

Ատալանտա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Գոսենս» հոդվածին։