Ռոմեն Գարի
Ռոմեն Գարի (մայիսի 21, 1914[1][2], Վիլնյուս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1980[3][4][1][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[5]), ծնունդով լիտվական հրեա, ֆրանսիացի դիվանագետ, վիպասան, ռեժիսոր և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից օդաչու։ Նա միակ հեղինակն է, ով Գոնկուրյան մրցանակի կրկնակի դափնեկիր է (իր անվամբ և կեղծանունով)։
Ռոմեն Գարի ֆր.՝ Romain Gary | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Roman Kacew |
Ծնվել է | մայիսի 21, 1914[1][2] |
Ծննդավայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 1980[3][4][1][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[5] |
Գրական անուն | Fosco Sinibaldi[6], Shatan Bogat[6], Émile Ajar[6], Romain Gary, Lucien Brulard[6] և René Deville[6] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դիվանագետ, թարգմանիչ, օդաչու, վիպասան, գրող և Français libre |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Ռուսական կայսրություն, Լեհաստան և Լիտվա |
Կրթություն | Մասսենայի լիցեյ, Faculté de droit d'Aix-en-Provence? (1934), School of the Air and Space? (1939), Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1938) և Պոլ Սեզանի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Դրախտի արմատները, Forest of Anger?, Խոստում լուսաբացին, Կյանքն առջևում է, White Dog? և Clair de femme? |
Պարգևներ | |
Ամուսին | Լեսլի Բրենչ[8], Ջին Սիբերգ[8] և Leïla Chellabi?[9] |
Զավակներ | Alexandre Diego Gary?[8] |
Romain Gary Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
Գարին ծնվել է Վիլնյուսում Ռոման Կացև անվամբ (իդիշ՝ קצב, ռուս.՝ Рома́н Ка́цев)[10]։ Իր գրքերում և հարցազրույցներում նա իր ծագման, զբաղմունքի և մանկության տարիների մասին զանազան տարբերակներ է ներկայացնում։ Նրա մայրը՝ Մինա Օվչինսկայան (1879 - ?)[11][12], հրեական ծագումով լիտվացի դերասանուհի էր, հայրը հրեական ծագումով լիտվացի գործարար Արյե-Լեյբ Կացևն էր (1883 - 1942)[13][14]։1925 թ. հայրը ընտանիքը լքում է և նորից ամուսնանում։ Հետագայում Գարին հայտարարում է, որ իր իրական հայրը հանրահայտ դերասան և կինոաստղ Իվան Մազուկինն է, ում հետ նա ապշեցուցիչ նմանություն ուներ (և ում դերը նա մարմնավորեց իր հուշերի՝ Խոստումներ արշալույսին։ ֆիլմում)[15]։
Ստեղծագործություններ
Ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են Ռոմեն Գարի կեղծանվամբ
- Եվրոպական դաստիարակություն / Education européenne (1945 )
- Վարդակակաչ / Tulipe (1946)
- Մեծ հնոտիաշուկա / Le grand vestiaire (1949, рус. перевод 2013)
- Օրվա գույները / Les couleurs du jour (1952)
- Երկնքի արմատները / Les racines du ciel (1956)
- Խոտում արևածագին / La promesse de l’aube (1960)
- Ջոնի Քըր / Johnie Coeur (1961)
- Փառք մեր պիոներներին / Gloire à nos illustres pionniers (1962, պատմվածքներ)
- Լեդի Լ. / Lady L. (1963)
- Դահուկային բում / The ski bum (1965)
- Սգանարելիայի համար / Pour Sganarelle (1965, էսսե)
- Աստղեր ուտողները / Les mangeurs d’étoiles (1966)
- Չինգիս Խաիմայի պարը/ La danse de Gengis Cohn (1967, рус. перевод 2000)
- Մեղավոր գլուխը / La tête coupable (1968)
- Հաջողություն, Գարի Կուպեր / Adieu Gary Cooper (1969)
- Սպիտակ շունը / Chien blanc (1970, рус. перевод 1998)
- Կարմիր ծովի գանձերը/ Les trésors de la Mer Rouge (1971)
- Եվրոպա / Europa (1972)
- Կախարդներ / Les enchanteurs (1973)
- Գիշերը հանգիստ կլինի / La nuit sera calme (1974, հարցազրույց)
- Ձեր տոմսը այլևս չի գործում / Au-delà de cette limite votre ticket n’est plus valable (1975)
- Կնոջ լույսը / Clair de femme (1977)
- Փրկեք մեր հոգիները / Charge d’âme (1977)
- Բարի կեսը / La bonne moitié (1979)
- Տխուր ծաղրածուներ / Les clowns lyriques (1979)
- Օդային օձեր / Les cerfs-volants (1980)
- Էմիլ Աժարի կյանքն ու մահը / Vie et mort d’Émile Ajar (1981, էսսե)
- Աղավնին ձեռքին մարդը / L’homme à la colombe (1984)
Ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են Էմիլ Աժար կեղծանվամբ
- Աղավնյակ / Gros calin (1974)
- Ողջ կյանքը առջևում է / La vie devant soi (1975, Գոնկուրովյան մրցանակ)
- Կեղծ / Pseudo (1976)
- Սողոմոն արքայի վախերը / L’Angoisse du roi Salomon (1979)
Ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են Ֆոսկո Սինիբալդի կեղծանվամբ
- Աղավնիով մարդը / L’homme à la colombe (1958)
Ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են Շատան Բոգա կեղծանվամբ
- Ստեֆանիի գլուխները / Les têtes de Stéphanie (1974)
Գրականություն
- Ajar, Émile (Romain Gary), Hocus Bogus, Yale University Press, 2010, 224p, ISBN 978-0-300-14976-0 (translation of Pseudo by David Bellos, includes The Life and Death of Émile Ajar)
- Anissimov, Myriam, Romain Gary, le caméléon (Denoël 2004)
- Bellos, David, Romain Gary։ A Tall Story, Harvill Secker, 2010, 528p, ISBN 978-1-84343-170-1
- Gary, Romain, Promise at Dawn (Revived Modern Classic), W.W. Norton, 1988, 348p, ISBN 978-0-8112-1016-4
- Huston, Nancy, Tombeau de Romain Gary (Babel, 1997)
- Cahier de l'Herne, Romain Gary (L'Herne, 2005)
- Schoolcraft, Ralph W. (2002). Romain Gary։ The Man Who Sold his Shadow. University of Pennsylvania Press. ISBN 0-8122-3646-7.
- Marret, Carine, Romain Gary – Promenade à Nice (Baie des Anges, 2010)
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեն Գարի» հոդվածին։ |