Սադեղ Հեդայաթ

Հեդայաթ Սադեղ (պարս.՝ صادق هدایت, փետրվարի 17, 1903(1903-02-17)[1][2][3][…] կամ 1902, Թեհրան, Իրան[4] - ապրիլի 4, 1951(1951-04-04)[2] կամ ապրիլի 9, 1951(1951-04-09)[5][6][7], Փարիզ[4]), պարսիկ գրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Սադեղ Հեդայաթ
պարս.՝ صادق هدایت
Ծնվել էփետրվարի 17, 1903(1903-02-17)[1][2][3][…] կամ 1902
ԾննդավայրԹեհրան, Իրան[4]
Վախճանվել էապրիլի 4, 1951(1951-04-04)[2] կամ ապրիլի 9, 1951(1951-04-09)[5][6][7]
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, վիպասան, բանաստեղծ և արձակագիր
Լեզուպարսկերեն
ՔաղաքացիությունԻրան
ԿրթությունԴար ուլ Ֆունուն
Ժանրերպատմվածք
Ուշագրավ աշխատանքներThe Blind Owl?
Изображение автографа
 Sadeq Hedayat Վիքիպահեստում

Ստեղծագործություններ

Վաղ շրջանի ստեղծագործություններում («Կենդանի թաղվածը», 1930, «Երեք կաթիլ արյուն», 1932, «Լուսաստվեր», 1933) տուրք է տվել մոդեռնիստական հոսանքներին։ 1930-ական թթ. գործերում («Գիշանգղներ», «Դաշ Աքոլ», «Թողություն աղերսողները») արտահայտված ռեալիստական միտումները տիրապետող են դառնում 1940-ական թթ.։ 1942-1951 թվականներին հրատարակել է «Թափառիկ շունը» (1943), «Անառակություն» (1944) պատմվածքների ժողովածուները, «Հաջի աղա» (1945) վիպակը, որոնցում համակրանքով է արտահայտվել աշխատանքի մարդկանց մասին, դատապարտել ֆաշիզմը։ Հեդայաթը պարսկերեն է թարգմանել պահլավերեն գրականության մի քանի հուշարձաններ, հավաքել[8], կազմել և հրատարակել բանահյուսական ժողովածուներ։ Հեդայաթի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է գործել արդի պարսկական արձակի զարգացման վրա։

Հայերեն հրատարակություններ

  • Հաջի աղա (վիպակ), Երևան, «Հայաստան» 1974, 133 էջ
  • Քոռ Բու, (վիպակ), Երևան, «Տապան», 1992, 175 էջ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 331
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադեղ Հեդայաթ» հոդվածին։