Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա

Marvel Studios-ի կողմից նկարահանված սուպերհերոսային ֆիլմ (2021թ.)

«Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» (անգլ.՝ Spider-Man: No Way Home), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, որը ստեղծվել է Marvel Comics կոմիքսների Սարդ-Մարդու կերպարի հիման վրա, ստեղծել են Columbia Pictures և Marvel Studios ընկերությունները, դիստրիբյուտորը Sony Pictures Releasing-ն է։ «Սարդ-Մարդ. Տունդարձ» (2017) և «Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմերի շարունակությունն է, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 27-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ուոթսը, սցենարիստներն են Քրիս Մաքքենանը և Էրիկ Սոմերսը։ Փիթեր Փարկերի դերը կատարել է Թոմ Հոլանդը, ֆիլմում նաև դերակատարում են ունեցել Զենդայան, Բենեդիկտ Քամբերբեչը, Ջոն Ֆավրոն, Ջեյքոբ Բատալոնը, Մարիսա Թոմեյը, Ջեյ Բի Սմուվը, Բենեդիկտ Վոնգը, Ալֆրեդ Մոլինան, Ջեյմի Ֆոքսը, Թոբի Մագուայերը, և Էնդրյու Գարֆիլդը։ Ըստ սյուժեի Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, որպեսզի վերջինս ողջ աշխարհից թաքցնի Սարդ-Մարդու ինքնության գաղտնիքը, ինչը հանգեցնում է վտանգավոր այլընտրանքային վերջաբանի։

Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
անգլ.՝ Spider-Man: No Way Home
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և technofantasy?
Թեմաավարտ և liberation?
Թվականդեկտեմբերի 17, 2021[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ուոթս
ՊրոդյուսերՔևին Ֆայգի և Էմի Պասկալ
Սցենարի հեղինակՔրիս ՄաքՔեննա և Էրիկ Սոմերս
ԴերակատարներԹոմ Հոլանդ[2], Զենդայա, Մարիսա Թոմեյ, Ջեյքոբ Բատալոն, Թոնի Ռևոլորի, Բենեդիկտ Քամբերբեչ, Ալֆրեդ Մոլինա, Ջեյմի Ֆոքս, Ջոն Ֆավրո, Ջ. Բ. Սմուվ, Բենեդիկտ Վոնգ, Անգուրի Ռայս, Հանիբալ Բյուրես, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Փոլա Նյուսոմ, Թոբի Մագուայր, Էնդրյու Գարֆիլդ, Չառլի Քոքս, Ուիլեմ Դեֆո, Ռիս Իվանս և Թոմաս Հեյդեն Չերչ
ՕպերատորՇեյմաս ՄակԳարվի և Մաուրո Ֆիորե
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժՋեֆրի Ֆորդ
Պատմվածքի վայրՆյու Յորք[3], Սանկտում Սանկտորում[3], Happy Hogan's Condominium?[3] և Ազատության արձան[3]
ԿինոընկերությունColumbia Pictures, Marvel Studios և Pascal Pictures?
Տևողություն148 րոպե[4]
Բյուջե200 000 000 $[5]
Շահույթ1 921 847 111 $[6] և 814 115 070 $[6]
Պաշտոնական կայքէջ
 Spider-Man: No Way Home Վիքիպահեստում

Երրորդ ֆիլմի ստեղծման մասին հայտարարվել է 2017 թվականին՝ «Տունդարձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2019 թվականի օգոստոսին Sony Pictures-ի և Marvel Studios-ի միջև եղած բանակցությունները՝ պայմանների փոփոխության վերաբերյալ, որոնց շրջանակներում ընկերությունները համատեղ նկարահանում են Սարդ-Մարդու մասին ֆիլմ ավարտվեցին նրանով, որ Marvel-ը դադարեցրեց նախագիծը։ Սակայն մեկ ամիս անց՝ երկրպագուների բացասական արձագանքներից հետո, երկու ընկերություններն էլ նոր պայմանագիր կնքեցին։ Շուտով հաստատվել է կինոկոմիքսում Ուոթսի, Մաքքենանի, Սոմերսի և Հոլանդի մասնակցությունը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում։ Արտադրության ընթացքում հայտարարվել է Ֆոքսի և Մոլինայի մասնակցության մասին, որոնք դերակատարում էին ունեցել Սարդ-Մարդու մասին նախկին ֆիլմերում։ 2021 թվականի փետրվարին հայտարարվել է ֆիլմի անվանումը, իսկ մարտի վերջին ավարտվել են նկարահանումները։

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության շրջանակներում։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին։ Սարդ-Մարդու մասին չորրորդ ֆիլմը գտնվում է մշակման փուլում։

Սյուժե

«Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմի իրադարձություններից հետո[7] Փիթեր Փարկերի կյանքը և հեղինակությունը վտանգի տակ են, քանի որ Միստերիոն ողջ աշխարհին բացահայտել էր Սարդ-Մարդու իրական ինքնությունը։ Ամեն ինչ շտկելու փորձով Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, բայց իրավիճակը միայն սրվում է։ Փարկերը պետք է հասկանա, թե ինչ է նշանակում իրականում լինել Սարդ-Մարդ[8]։

Դերասանական կազմ

Պրեմիերա

Կինոթատրոնային վարձույթ

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվելու է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին[23]։ Ի սկզբանե պրեմիերան պետք է կայանար 2021 թվականի հուլիսի 16-ին[24], բայց այն տեղափոխվել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին[25], իսկ հետո համաճարակի հետ կապված տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերին[26]։ Ֆիլմը հանդիսանում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության մաս[27]։ 2021 թվականի օգոստոսին Sony և CJ 4DPlex ընկերությունները հայտարարել են նոր պայմանագրի մասին, ըստ որի Sony երեք տարվա ընթացքում պետք է թողարկի 15 ֆիլմ, ներառյալ «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը[28]։

Կրիչների վրա թողարկում

2021 թվականի ապրիլին Sony-ն պայմանագիր է կնքել Disney-ի հետ, որը հասանելիություն է տրամադրում իր ժառանգությանը՝ ներառյալ Սարդ-մարդու մասին նախկին ֆիլմերը և Marvel-ի կոնտենտը Sony Pictures-ի կողմից նկարահանված Marvel-ի կերպարների տիեզերքին, որպեսզի այն ցուցադրվի Disney+ և Hulu հեռուստաալիքներով և Disney հեռուստացանցում։ Ֆիլմի ցուցադրման թույլտվությունը Disney-ից Sony-ին փոխանցելուց հետո կարող է լինել միայն Նեթֆլիքս հարթակում ցուցադրվելուց հետո[29][30]

Ապագայի ծրագրեր

2019 թվականի օգոստոսին չորրորդ ֆիլմը գտնվել է մշակման փուլում «Տունդաարձի ճանապարհ չկա» ֆիլմի հետ[31]։ 2021 թվականի փետրվարին Թոմ Հոլանդն ասել է, որ, թեև ըստ Marvel-ի և Sony-ի հետ կնքած պայմանագրի «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը հանդիսանում է իր վերջին ֆիլմը, սակայն նա հույս ունի, որ դեռ կկատարի Սարդ-մարդու դերն ապագայում, եթե նրան խնդրեն[9][32]։ Նույն տարվա հուլիսին Զենդայան ասել է, որ չգիտի, կնկարահանվի արդյոք ևս մեկ ֆիլմ Սարդ-մարդու մասին, թե ոչ[33]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» հոդվածին։