Սերդար Ազմուն

Սերդար Խալիլ Ազմուն (պարս.՝ سردار آزمون, հունվարի 1, 1995(1995-01-01)[1], Գոմբեդե Կավուս, Մազանդարան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի և Իրանի հավաքականի հարձակվող։

Սերդար Ազմուն
պարս.՝ سردار آزمون
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իրան
Ծննդյան ամսաթիվհունվարի 1, 1995(1995-01-01)[1] (29 տարեկան)
ԾննդավայրԳոմբեդե Կավուս, Մազանդարան, Իրան
Հասակ183 սանտիմետր
Քաշ79 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՌուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ)
Համար7
Պատանեկան կարիերա
2004-2008Իրան Օգաբ Գոմբեդե
2008-2009Իրան Շամուշակ Գորգան
2009-2010Իրան Էտկա Գորգան
2010-2012Իրան Սեպահան
2013Ռուսաստան Ռուբին
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2013-2016Ռուսաստան Ռուբին27 (5)
2015-2016 Ռուսաստան Ռոստով36 (13)
2016-2017Ռուսաստան Ռոստով27 (7)
2017-2018Ռուսաստան Ռուբին40 (9)
2019—մ.հ.Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ)12 (9)
Ազգային հավաքական
2009-2011Իրան Իրան (մինչև 17)9 (6)
2011-2013Իրան Իրան (մինչև 20)18 (19)
2012Իրան Իրան (մինչև 21)6 (7)
2015-2018Իրան Իրան (մինչև 23)4 (4)
2014—մ.հ.Իրան Իրան46 (28)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27.05.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 28.01.2019

Ակումբային կարիերա

Ազմունը «Ռոստովի» կազմում

Ֆուտբոլով զբաղվել սկսել է ինը տարեկանում։ 11 տարեկան հասակում առաջին անգամ հրավիրվել է Իրանի մինչև 12 տարեկանների հավաքական։

Ազմունը 15 տարեկանում սկսել է խաղալ Սպահանի «Սեպահան» ակումբում, որը հանդես էր գալիս Իրանի առաջնության բարձրագույն լիգայում։ 2012 թվականի դեկտեմբերին 17-ամյա Ազմունը տեղափոխվել է Կազանի «Ռուբինի» կազմ՝ դառնալով ակումբի երկրորդ իրանցին նույն թվականի հունվարին ակումբի հետ պայմանագիր կնքած դարպասապահ Ալիրեզա Հագիգիից հետո[2]։ Ազմունը դարձել է իրանցի ամենաերիտասարդ խաղացողը պատմության մեջ, որ հանդես է եկել արտասահմանյան ակումբի կազմում[3]։

Առաջին պաշտոնական խաղը «Ռուբինի» կազմում անցկացրել է 2013 թվականի հուլիսի 25-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված խաղին ընդդեմ Սերբիայի «Յագոդինա» ակումբի։ Օգոստոսի 29-ին Եվրոպայի Լիգայի՝ «Մոլդե» ակումբի դեմ խաղում դուրս է եկել փոխարինման և 84-րդ րոպեին աչքի է ընկել գոլով[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ դուրս գալով փոխարիման «Անժիի» դեմ տնային խաղի 73-րդ րոպեին[5] և երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփել իր առաջին գոլը «Ռուբինի» կազմում անցկացրած պաշտոնական խաղերում, ինչպես նաև վաստակել 11 մետրանոց[6][7]։

Ազմունը «Ռոստովի» կազմում

2015 թվականի փետրվարին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»[8], որտեղ իր նորամուտը կատարել է մարտի 8-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղում[9]։ Մարտի 16-ին խփել է առաջին գոլը «Ռոստովի» կազմում, որը դարձել է հաղթական «Կուբանի» դեմ խաղում[10]։ 2015 թվականի հուլիսին վարձավճարային նոր պայմանագիր է կնքել «Ռոստովի» հետ, որը նախատեսվել է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը[11]։ 2015/16 մրցաշրջանում թիմի հետ միասին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ։ Անցկացնելով 25 խաղ՝ խփել է 9 գնդակ[12]։

2016 թվականի ամռանը ինքնակամ հեռացել է «Ռուբինից» և մասնակցել է փորձնական խաղի «Ռոստովի» կազմում։ Հուլիսի 22-ին Լոզանի Մարզական ալբիտրաժային դատարանը որոշում է կայացրել «Ռոստովի» ակումբի և Ազմունի բողոքի հիման վրա ՌՖՄ-ի և ՌՖՊԼ-ի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ ֆուտբոլիստին Ռոստովի ակումբի կազմում հայտագրելը մերժելու պատճառով։ Դատարանը «Ռոստովին» թույլ է տվել ֆուտբոլիստին ընդգրկել ընթացիկ մրցաշրջանի իր հայտացուցակում[13]։ Հուլիսի 25-ին Ազմունն ընդգրկվել է «Ռոստովի» հայտացուցակում՝ մասնակցելու Չեմպիոնների Լիգային[14]։

Սերդար Ազմունը «Զենիթի» կազմում, 2019 թվականի փետրվար

2019 թվականի փետրվարի 1-ին Ազմունը 3,5 տարով պայմանագիր է կնքել «Զենիթի» հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո[15][16][17][18]։ «Զենիթի» կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 12-ին՝ դուրս գալով փոխարինման Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում ընդդեմ «Ֆեներբահչեի» (0:1)։ 2019 թվականի փետրվարի 21-ին պատասխան խաղում (3:1) առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում՝ կատարելով գոլային փոխանցում Մագոմեդ Օզդոևին և խփելով երկու գոլ[19][20]։ Փետրվարի 22-ին ճանաչվել է շաբաթվա ֆուտբոլիստ Եվրոպայի Լիգայում[21]։ Մարտի 2-ին ՊՖԼում նորամուտային՝ «Ուրալի» դեմ արտագնա խաղում Ազմունը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խփել հաղթական գնդակը (1:0)[22]։ Մարտի 7-ին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում ընդդեմ «Վիլյառեալի» աչքի է ընկել գոլով (1:3)։ Ապրիլի 24-ին Ռուսաստանի առաջնության խաղում Ազմունը գրավել է «Դինամոյի» դարպասը (2:0)։ Ապրիլի 28-ին Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում ձևակերպել է դուբլ և օգնել թիմին հաղթել (4:2)։

Կարիերան հավաքականում

Սերդար Ազմունն Իրանի հավաքականի կազմում

Հանդես է եկել (մինչև 20 տարեկան) Իրանի հավաքականում։ Նրա կազմում 2012 թվականին դարձել է Համագործակցության գավաթի լավագույն ռմբարկու (7 գոլ վեց խաղում)[2]։

2013 թվականի հոկտեմբերին առջին անգամ հրավիրվել է Իրանի ազգային հավաքական[23], որտեղ նորամուտը կատարել է 2014 թվականի մայիսի 26-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 60-րդ րոպեին[24]։ 2014 թվականի նոյեմբերի 18-ին Կորեայի Հանրապետության դեմ ընկերական խաղի 68-րդ րոպեին խփել է առաջին գոլը հավաքականում[25]։

2015 թվականի հունվարին ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2015 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանը։ Բահրեյնի հավաքականի դեմ առաջին խաղում Ազմունը դուրս է եկել փոխարինման հանդիպման 75-րդ րոպեին և չի հասցրել ցույց տալ իրեն, բայց Իրանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով[26]։ Իր խաղով ֆուտբոլիստը իրավունք է ստացել դուրս գալ Կատարի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում, որտեղ գոլ է խփել 52-րդ րոպեին[27]՝ թիմին օգնելով դուրս գալ առաջնության փլեյ-օֆֆ[28][29]։

2018 թվականի հունիսի 28-ին Ազմունն Ինստագրամի իր էջում նշել է, որ դադարեցնում է ելույթները ազգային հավաքականում՝ հայտարարելով, թե քննադատությունը, որին ինքը ենթարկվում է, վատ է ազդում իր հիվանդ մոր վրա։ Սակայն 2018 թվականի աշնանը Ազմունը մեկնել է Իրանի հավաքականի մարզական ճամբար[30]։

2018 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկության հայտացուցակում։ Հունվարի 7-ին խմբային փուլի առաջին՝ Եմենի դեմ խաղում (5:0) աչքի է ընկել գոլով հանդիպման 53-րդ րոպեին։ Խմբային փուլի՝ Վիետնամի հավաքականի դեմ խաղի 38-րդ և 69-րդ րոպեներԱզմունի խփած գոլերը հաղթանակ են բերել թիմին «2:0»: 1/4 եզրափակչի՝ Չինաստանի դեմ խաղում (3:0) Ազմունը խփել է երկրորդ գոլը։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Ռոստով»
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2015/16
«Զենիթ»
  • Ռուսաստանի չեմպիոն – 2018/19
Իրանի հավաքական
  • Արևմտյան Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիաների գավաթի դափնեկիր (մինչև 19 տարեկան) – 2009

Անձնական

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – 2015/16

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի մայիսի 12-ի տվյալներով

ԵլույթներԱռաջնությունԳավաթ[31]Եվրագավաթներ[32]Այլ[33]Ընդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ՌուբինՊրեմիեր Լիգա2013/14144102100175
2014/15131210000152
Ընդհանուր275312100327
ՌոստովՊրեմիեր Լիգա2014/15113000011124
2015/16249000000249
2016/1727700145004112
Ընդհանուր621900145117725
ՌուբինՊրեմիեր Լիգա2017/18265200000285
2018/19144310000175
Ընդհանուր4095100004510
ԶենիթՊրեմիեր Լիգա2018/191180043001511
Ընդհանուր1180043001511
Ամբողջ կարիերա14041822091116953

Ելույթներ հավաքականում

Ընդհանուր՝ 46 խաղ / 28 գոլ, 30 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 4 պարտություն

Անձնական կյանք

Ծնվել է վոլեյբոլիստների ընտանիքում։ Հայրը՝ վոլեյբոլիստ Խալիլ Ազմունը, հանդես է եկել Իրանի հավաքականում, քույրը նույնպես խաղացել է Իրանի վոլեյբոլի հավաքականում, մայրը եղել է վոլեյբոլի մարզիչ[34]։ Ունի թուրքմենական արմատներ[35]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերդար Ազմուն» հոդվածին։