Սիենֆուեգոս

Սիենֆուեգոս (իսպ.՝ Cienfuegos, [sjemˈfweɣos]), քաղաք Կուբայում, նույնանուն նահանգի կենտրոնը։

Բնակավայր
Սիենֆուեգոս
Զինանշան

ԵրկիրԿուբա Կուբա
Հիմնադրված էապրիլի 22, 1819 թ.
Մակերես333 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ25 մետր
Բնակչություն164 924 մարդ (2012)
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ43
Փոստային դասիչ55100–55500
Ավտոմոբիլային կոդCF
Սիենֆուեգոս (Կուբա)##
Սիենֆուեգոս (Կուբա)

Աշխարհագրական դիրք

Գտնվում է Կարիբյան ծովի ափին՝ Սիենֆուեգոս ծովախորշի արևելյան ափին[1], Հավանայից 250 կմ հարավ-արևելք[2]։

Պատմություն

Քաղաքը 1819 թվականին հիմնադրել են ֆրանսիացի ներգաղթյալները[1], կոչվել է Ֆերնարդինա դե Խագուան (Fernardina de Jagua)։ Քաղաքը ժամանակաից անվանումը ստացել է 1829 թվականին։ Հաճախ սխալմամբ համարվում է, որ վերանվանվել է ի պատիվ Կամիլո Սիենֆուգոսի, սակայն իրականում կոչվել է Կուբայի իսպանացի գեներալ-կապիտան (նահանգապետ) Խոսե Սիենֆուեգոս Հովելյանոսի պատվին։

1887-1889 թվականներին այստեղ կառուցվել է «Թերի» թատրոնը (ճարտարապետ՝ Լ․Սենչես Մարմոլ)[1]։

Իսպանա-ամերիկյան պատերազմ>ից հետո 1898 թվականի մայիսի 11-ին ԱՄՆ զորքերը մարտով գրավել են Սիենֆուեգոսը։ 1924 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 73 480 մարդ[3]։

1925 թվականին Սիենֆուեգոսի Ազգային աշխատանքային կոնգրեսում ստեղծվել է Կուբայի աշխատավորների ազգային կոնֆեդերացիան[4]։

1956 թվականի սեպտեմբերի 5-ին քաղաքում սկսվել է ռազմածովային կայազորի ապստամբությունը Ֆ.Բատիստայի դիկտատուրայի դեմ, սակայն այն ճնշվել է։ 1958 թվականի սեպտեմբերին Սիենֆուեգոսում նոր ապստամբություն է սկսվել[4]։

1959 թվականին Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո այստեղ սկսվել է զարգանալ արդյունաբերությունը։ 1964 թվականի հոկտեմբերին իր աշխատանքն է սկսել «José Gregorio Martínez» դիզելային շարժիչների արտադրության գործարանը[5][6]։ Կառուցվել է նաև «Պունտա Գորդա» հանգստի գոտին[1]։

1970 թվականին բնակչության թիվը կազմում էր 85,2 հազար բնակիչ, քաղաքը քիմիական, սննդի (այդ թվում՝ պտղահումքային), ծխախոտի, կաշվի-կոշիկի և տեքստիլ արդյունաբերության, շինանյութերի արտադրության և նավաշինության կենտրոն էր։ Այստեղ գործում էին ՋԷԿ և խեցգետին որսալու ֆլոտիլիա[1][2]։

1980-ականների սկզբին քաղաքն իրենից ներկայացնում էր վարչական, կրթական և առևտրաարդյունաբերական կենտրոն՝ 100 հազար բնակչությամբ։ Բացի սննդարդյունաբերական ձեռնարկություններից, այստեղ կառուցվել են ազոտական պարարտանյութերի արտադրության գործարան[7], կերային խմորիչների արտադրության գործարան, գլյուկոզայի արտադրության գործարան, ձկնաբուծական կոմբինատ, ցեմենտի գործարան, մի քանի մեքենաշինական գործարաններ։ Միևնույն ժամանակ սկսվել է կղզու խոշորագույն նավթավերամշակման գործարանի և առաջին ԱԷԿ-ի շինարարության նախապատրաստումը[5]։

2005 թվականին քաղաքի պատմական կենտրոնը մտցվել է Համաշխարհային ժառանգության ցանկ։

Ժամանակակից դրություն

Խոսե Մարտի այգի

Ներկայումս Սիենֆուեգոսը խոշոր ծովային նավահանգիստ է, շաքարի, ծխախոտի և սուրճի վաճառքի կենտրոն։ Քաղաքում կա նավթարդյունաբերական գործարան։

Տրանսպորտ

  • Ավտոմոբիլային ճանապարհների հանգույց[1] և երկաթուղու կայարան[1]։
  • Ծովային նավահանգիստ[1][2][3][5]։

Հայտնի բնիկներ

  • Յուդել Մորենո՝ կուբացի նիզակ նետող, միջազգային մրցաշարերի մրցանակակիր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիենֆուեգոս» հոդվածին։