Սիրիայի դեմոկրատական ուժեր

Սիրիայի դեմոկրատական ուժեր կամ Սիրիայի հակակառավարական ուժեր (արաբ․՝ قوات سوريا الديمقراطية‎‎‎, քրդ.՝ Hêzên Sûriya Demokratîk, անգլ.՝ Syrian Democratic Forces, SDF), Սիրիական ընդդիմության զինված ուժերի խմբավորում, որը ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին։ ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության (Ազգային ինքնապաշտպանության խմբավորումը և Կանանց ինքնապաշտպանության խմբավորում), արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր, որոնք մտնում են Սիրիական արաբական կոալիցիայի մեջ, ինչպես նաև ասորական, հայկական և թուրքոմանական խմբավորումներ[2]։ Գործում է Սիրիայի հյուսիսային հատվածում։ Հիմնական նպատակը պայքարն Իրաքի և Լևենտի իսլամական պետության գրոհայինների դեմ։ Դեմոկրատական ուժերի ստեղծման հիմնական դրդապատճառն օգնությունն էր հակաիսլամիստական ուժերին, ինչպես նաև Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկիչների ոչնչացումն։ ԱՄՆ կառավարությունը օժանդակություն հայտնեց խմբավորման գործունեությանը` ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նոր մարտավարության շրջանակներում։ 2016 թվականի գարնան տվյալներով խմբավորումն ուներ շուրջ 25 հազար քուրդ և 5 հազար արաբ աշխարհազորայիններ[3]։

Սիրիայի դեմոկրատական ուժեր
արաբ․՝ قوات سوريا الديمقراطية‎‎ և քրդ.՝ Hêzên Sûriya Demokratîk
Սիրիայի դեմոկրատական ուժերի նշանը
ՏեսակԱնկանոն զորքեր և armed organisation group?
ԳաղափարախոսությունՖեդերալիզմ[1], democratic confederalism?, աշխարհականություն և Փոքրամասնությունների իրավունքներ
Ղեկավար կենտրոնԱլ-Հասաքա, Սիրիա
Գործունեության տարածք Սիրիա
Ստեղծման տարեթիվհոկտեմբերի 10, 2015
Կայքsdf-press.com(արաբ.)
 Syrian Democratic Forces Վիքիպահեստում

ԱՄՆ օգնություն

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Ջոզեֆ Վոթելը 2016 թվականի մայիսի 21-ին Սիրիա այցի ժամանակ հանդիպել է Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարության հետ։ Վոթելը հավանություն տվեց ՍՄՆ ռազմական խորհրդականների տեղի ինքնապաշտպանական ուժերին պատրաստելու որոշմանը[3][Ն 1]։ ՍԴՈՒ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեղի ցեղերի առաջնորդները, ԱՄՆ-ից խնդրեցին մեծ օգնություն, այդ թվում նաև ծանր զինտեխնիկայի տրամադրում[3]։

Նշումներ

Ծանոթագրոթւյուններ