Սյոն

Սյոն (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​; գերմ.՝ Sitten; իտալ.՝ Seduno; լատին․՝ Sedunum), քաղաք Շվեյցարիայում, Վալե կանտոնի վարչական կենտրոնը։ Մերձակայքում է Կրան Մոնտանա լեռնադահուկային առողջարանը[3]։ Քաղաքը երեք անգամ (1976, 2002 և 2006 թթ.) առաջադրել է իր թեկնածությունը ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար, բայց վերջնահաշվարկի արդյունքներով միշտ զիջել է իր հետ մրցակցող բնակավայրերին։

Բնակավայր
Սյոն
ֆր.՝ Sion[1]
գերմ.՝ Sitten
ԴրոշԶինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես29,81 կմ²
ԲԾՄ515 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն34 708 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Հեռախոսային կոդ027
Փոստային դասիչ1950
Ավտոմոբիլային կոդVS
Պաշտոնական կայքsion.ch(ֆր.)
Սյոն (Շվեյցարիա)##
Սյոն (Շվեյցարիա)

1968 թվականի հունվարի 17-ին Սյոնին է միացել նախկին Բրամուա[4], 2013 թվականի հունվարի 1-ին՝ Սալին, 2017 թվականի հունվարի 1-ին՝ Լ՛Աժետ համայնքը։

Պատմամշակութային ամենանշանավոր հուշարձաններն են Վալերիա բազիլիկն ու Տուրբիյոն ամրոցը։ Քաղաքն ունի ռազմական ու քաղաքացիական նպատակնորով օգտագործվող օդակայան, որը ծառայում է նաև փրկարարական առաքելությունների իրականացման համար։ Բացի այդ, այստեղ կազմակերպվում են օդանավերի ցուցադրական թռիչքներ՝ ավիաշոուներ։

Պատմություն

Սյոնը Եվրոպայի այն կարևորագույն վայրերից մեկն է, որտեղ մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ առաջին բնակավայրը հիմնվել է մեր թվականությունից 6200 տարի առաջ։ Ժամանակի ընթացքում այն դարձել է կելտական ցեղերի բնակատեղի, մեր թվականության հինգերորդ դարում ձեռք բերել անկախ քաղաքի կարգավիճակ, դարձել եպիկոպոսական աթոռանիստ։ 1475 թվականին՝ Սավոյայի դեմ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվել է, 1788 թվականին՝ մեծապես վնասվել հրդեհից։

Ժողովրդագրություն

2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Սյոնում ապրում էր 24.599 մարդ։ Նրանց 26.9%-ը օտարազգիներ էին[5]։

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները

Կլիմա

Սյոն (1981–2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)4.4
(39.9)
6.9
(44.4)
12.5
(54.5)
16.6
(61.9)
21.0
(69.8)
24.5
(76.1)
27.0
(80.6)
26.1
(79)
21.7
(71.1)
16.7
(62.1)
9.5
(49.1)
4.7
(40.5)
16.0
(60.8)
Միջին օրական °C (°F)−0.1
(31.8)
1.8
(35.2)
6.5
(43.7)
10.4
(50.7)
14.9
(58.8)
18.1
(64.6)
20.1
(68.2)
19.2
(66.6)
15.2
(59.4)
10.3
(50.5)
4.3
(39.7)
0.6
(33.1)
10.1
(50.2)
Միջին ցածր °C (°F)−3.8
(25.2)
−2.3
(27.9)
1.4
(34.5)
4.5
(40.1)
8.7
(47.7)
11.8
(53.2)
13.8
(56.8)
13.3
(55.9)
9.9
(49.8)
5.6
(42.1)
0.4
(32.7)
−2.6
(27.3)
5.1
(41.2)
Տեղումներ մմ (դյույմ)51
(2.01)
47
(1.85)
42
(1.65)
35
(1.38)
49
(1.93)
54
(2.13)
58
(2.28)
57
(2.24)
44
(1.73)
52
(2.05)
52
(2.05)
64
(2.52)
603
(23.74)
Ձյան տեղումներ սմ (դյույմ)14.1
(5.55)
10.7
(4.21)
2.3
(0.91)
0.2
(0.08)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.04)
5.8
(2.28)
11.3
(4.45)
44.5
(17.52)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm)6.85.56.55.27.47.77.77.96.26.87.07.482.1
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm)3.01.60.50.10.00.00.00.00.00.00.72.48.3
% խոնավություն78726461636364687377798170
Միջին ամսական արևային ժամ9212417619721824526924420415898682093
աղբյուր: MeteoSwiss[6]

Համազգային նշանակության պատմամշակութային հուշարձաններ

Սյոնի 14 պատմամշակութային հուշարձան ու վայր ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ քարեդարյան բնակավայրի մնացորդները։ Եվ ընդհանրապես ամբողջ քաղաքն ու նրա կազմում գտնվող Բրամուա գյուղը ներառված են շվեյցարական ժառանգության ցանկում[7]։

Այդ ցանկում ընդգրկված Վալերիա բազիլիկում, որ բարձրանում է հին քաղաքամասի արևելյան հատվածում գտնվող ամրոցում, պահպանվում է 1430 թվականին պատրաստված երգեհոնը, որով այժմ էլ կարելի է նվագել (այդ առումով՝ աշխարհի ամենահին երգեհոնն է համարվում)[8][9]։

Պատկերասրահ

Անվանի սյոնցիներ

Սուրբ Թոեդորոս Սյոնցի
Fritz de Quervain
Միշելին Կալմի-Ռեյ, 2011
Նոյեմի Շմիդտ, 2016
  • Սուրբ Թեոդորոս - (Ger: Theodor von Sitten) - 4-րդ դարից՝ Վալեի հովանավոր սուրբը
  • Սուրբ Գուարինուս Զիտտենցի - (1065–1150) - Սյոնի եպիսկոպոս
  • Իգնաց Վենեց (1788–1859) - շվեյցարացի բուսաբան, ինժեներ
  • Անտոն ֆոն Ռիդմատտեն (1811–1897) - շվեյցարացի քաղաքական գործիչ[10]
  • Լեո Լուցիան ֆոն Ռոտեն (1824–1898), շվեյցարացի քաղաքական գործիչ, բանաստեղծ, Walliser Wochenblatt թերթի խմբագիր[11]
  • Էռնեստ ֆոն Շտոկալպեր (1838–1919) - շվեյցարացի ինժեներ, Գոթարդի թունելի շինարարության նախաձեռնողներից[12]
  • Ֆրից դե Կուերվայն (1868–1940) - շվեյցարացի վիրաբույժ
  • Վալտեր Ռից (1878–1909) - տեսական ֆիզիկայի մասնագետ
  • Մորիս Ցերմատտեն (1910–2001) - շվեյցարացի գրող
  • Դոկտոր Հայվել Դեյվիս (ծնվ. 1924) - սրտաբան, գրող
  • Միշելին Կալմի-Ռեյ (ծնվ. 1945), քաղաքական գործիչ, Համադաշնության նախագահ 2007 և 2011 թթ.
  • Ժան-Պիեռ Սիգեն (ծնվ. 1962) - շվեյցարացի քաղաքական գործիչ[13]
  • Նիկոլաս Շտայներ (ծնվ. in 1984) - շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[14]
  • Սամաել - extreme metal ոճի երաժշտախումբ, հիմնվել է 1987 թվականին, Սյոնում
  • Նոյեմի Շմիդտ (ծնվ. 1990) - շվեյցարացի հեռուստատեսային և կինոդերասանուհի
Մարզիկներ
  • Սոֆի Լամոն (ծնվ. 1985) - շվեյցարացի սուսերամարտիկ, 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
  • Տիֆանի Ժերուդե (ծնվ. 1986) շվեյցարացի սուսերամարտիկ, 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Էստել Բալե (1994–2016) - շվեյցարացի սնոուբորդիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն
  • Էդիմիլսոն Ֆերնանդեշ - (ծնվ. 1996), ֆուտբոլիստ, անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի խաղացող

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Սյոնին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյոն» հոդվածին։