Սովորական պատերազմ

Սովորական պատերազմը (անգլ.՝ conventional՝ սովորական, ավանդական, համընդունված, կոնվենցիոնալ պատերազմ), զինված բախում կամ զինված կոնֆլիկտ երկու կամ մի քանի պետության միջև, որը մղվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Այդ նորմերն են. կոնֆլիկտի մասնակիցների իրավունքները, ռազմագերիների իրավունքները, խաղաղ բնակչության իրավունքները, ինչպես նաև՝ զանգվածային ոչնչացման միջոցների (ԶՈՄ) չկիրառումը (այդ թվում՝ միջուկային, քիմիական, կենսաբանական

Սովորական կամ կոնվենցիոնալ պատերազմի դրույթները նկարագրվում են Հաագայի կոնվենցիաներում, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի Վիեննայի Կոնվենցիաներում և 1977 թվականի դրանց կից Լրացուցիչ Արձանագրություններում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, այսինքն՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բանաձևերում և այլ փաստաթղթերում։

Հղումներ

Книга «Война и мир в терминах и определениях», статья 3.13. ОБЫЧНАЯ (КОНВЕНЦИОНАЛЬНАЯ) ВОЙНА Արխիվացված 2016-03-04 Wayback Machine