Սպիտակ տան գրոհը

մարտաֆիլմ

«Սպիտակ տան գրոհը» (անգլ.՝ White House Down), Ռոլանդ Էմիրիխի մարտաֆիլմը, որի սցենարիստը Ջեյմս Վանդերբիլտն է[14][15]։ Գլխավոր դերերում են Չենինգ Թաթումը, Ջեյմի Ֆոքսը և Ջեյմս Վուդսը։ Ֆիլմի պրիմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի հունիսի 28-ին[16][17][18]։

Սպիտակ տան գրոհը
անգլ.՝ White House Down
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], թրիլեր, դրամա և քաղաքական թրիլեր
ԹեմաՍպիտակ տուն, ահաբեկչություն և ԱՄՆ գաղտնի ծառայություն
Թվական2013 և սեպտեմբերի 5, 2013[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոլանդ Էմերիխ[2][5][6][…]
ՊրոդյուսերՌոլանդ Էմերիխ[6], Լաետա Կալոգրիդիս[6], Հարալդ Քլոզեր[6], Ջեյմս Վանդերբիլթ[6] և Լարի Ջ. Ֆրանկո[6]
Սցենարի հեղինակՋեյմս Վանդերբիլթ[6]
ԴերակատարներՉաննինգ Տատում[7][2][8][…], Ջեյմի Ֆոքս[7][8][9][…], Մեգի Ջիլենհոլ[7][9][10], Ջեյմս Վուդս[7][10], Ջեյսոն Քլարք[7][9][10], Գարսել Բովե[7][10], Ռիչարդ Ջենքինս[7][10], Լենս Ռեդիք[7], Ջոյ Լին Քինգ[7], Ռաշել Լեֆևր[7], Մայքլ Մերֆի[7], Ջիմմի Սիմփսոն[7], Ջեյք Ուեբեր[7], Փիթեր Ջեյկոբսոն[7], Մեթ Քրեյվեն[7], Nicolas Wright?[7], Anthony Lemke?[7], Jackie Geary?[7], Քևին Ռանկին[7], Romano Orzari?[7], Ֆալկ Հենչլ[11], Ալեն Մուսի[11], Սթիվեն Փարենթ[11], Վինսենթ Լեկլերս[11] և Barbara Williams?
ՕպերատորԱննա Ֆորսթեր
ԵրաժշտությունԱլան Մենկեն
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[12], Սպիտակ տուն[12], Կապիտոլիում[12] և Պենտագոն[12]
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունCentropolis Entertainment
Տևողություն131 րոպե
Բյուջե150 000 000 $
Շահույթ205 366 737 $[13]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Ջոն Քեյլը Կապիտոլիումի պահակախմբի ոստիկաններից էր։ Նա պատրաստվում էր աշխատանքի անցնել Գաղտնի ծառայությունում, ով պետք է պաշտպաներ նախագահին։ Միևնույն ժամանակ նա իր աղջկա՝ Էմիլիի համար շրջայց է կազմակերպում Սպիտակ տանը։ Նա շատ էր հետաքրքրված քաղաքականությամբ, և այդպես Ջոնը ցանկանում է վերականգնել իր և աղջկա հարաբերությունները։

Նույն այդ օրը, մի խումբ զինյալներ նախատեսել էին գրավել Սպիտակ տունը։ Հանցագործները Սպիտակ տուն են մտնում վերանորոգող բրիգադի տեսքով և արագ գրավում են շենքը և գերի վերցնում զբոսաշրջիկներին։ Երբ նախագահ՝ Ջեյմս Սոյերը տեղափոխվում է ստորգետնյա ապաստարան, պարզվում է, որ ահաբեկչական գործողությունները ղեկավարում էր անվտանգության ղեկավարը՝ Մարտին Ուոկերը։ Ջոն Կեյլը վերցնում է զինյալներից մեկի զենքը և սկսում է օգնել Սպիտակ տանը։ Էմիլի Քեյլը իր բջջային հեռախոսով տեսահոլովակ է արձանագրում և այն վերբեռնում է Youtube: Այդ տեսահոլովակով շտաբը ճանաչում է ահաբեկիչներին։ Պենտագոնի օպերատիվ շտաբը հավաքվում է և եզրակացնում, որ Մարտին Ուոկերն այդ արարքը կատարել է իր որդու վրեժը լուծելու համար, ով մահացել էր Իրանում՝ ռազմական առաքելություն կատարելիս։ Սակայն Ուոկերը միայն $400 մլն էր ցանկանում։ Կառավարական շտաբը չէր կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է փրկի Սպիտակ տունը. ոստիկանությունը, ՀԴԲ-ն, թե Գաղտնի ծառայությունը։ Ժամանակը գնում է։ Նախագահ Սոյերը և Քեյլը ցանկանում են դուրս գալ շենքից զրահապատ լիմուզինով, սակայն վարանում են ճեղքել վիթխարի ցանկապատը։ Զինյալները շրջապատում են Սոյերին ու Քեյլին և նրանց պարզապես հրաշքով է հաջողվում փախչել նռնակի պայթյունից։ ԶԼՄ-ները սկսում են տարածել նախագահի մահանալու մասին լուրը։

Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ կետի իշխանությունը անցնում է փոխնախագահ Համոնդին։ Միևնույն ժամանակ հաքերները հրթիռ են բաց թողնում №1 տեղամասի վրա։ Փոխնախագահը մահանում է։ ԱՄՆ-ի նոր՝ 46-րդ նախագահը լիազորում է ավիահրթիռ բաց թողնել Սպիտակ տան վրա։ Ուոկերը գտնում է Քեյլի աղջկան և ստիպում է նրան և նախագահին դուրս գալ թաքստոցից։ Այնուհետև նա տիրանում է մի միջուկային ճամպրուկի և ուժով ստիպում է, որպեսզի Սոյերը բացի այն։ Մեջբերելով Վուդրո Վիլսոնին. «Գրիչն ավելի հզոր է, քան՝ սուրը»[19]՝ Սոյերը գրիչով հարվածում է նրան, բայց չի հաջողվում կանգնեցնել Ուոկերին։ Վերջին գոտեմարտում Քեյլը կարողանում է սպանել Ստենցին։ Էմիլին վազում է դեպի մարգագետին մեծ դրոշով և ազդանշան է տալիս մարտիկներին, որպեսզի կանգնեցնեն հարձակումը։ Զինյալները դադարեցրին գրոհը։ Քեյլը հասկանում է, որ այս ամենի մեջ ներգրաված է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով Ուոկերին տվել է միջուկային ճամպրուկի կոդը։ Դավաճանը ժամանակավոր նախագահ Էլայ Ռեֆերսոնն էր։ Նա և Ուոկերը պլանավորել էին Սպիտակ տան գրոհը։

Վերջում Քեյլը դառնում է նախագահի թիկնապահը և նախագահի ինքնաթիռով գնում են հիվանդանոց։

Դերերում

ԴերասանԴեր
Չենինգ Թաթում[20]Ջոն Քեյլ
Ջեյմի Ֆոքս[21]Ջեյմս Սոյեր (ԱՄՆ նախագահ)
Ջեյմս Վուդս[22]Մարտին Ուոկեր
Ջեյսոն Քլարք[23]Էմիլ Ստենց
Ռիչարդ Դենկինս[24]Էլայ Ռեֆերսոն
Մեգի Ջիլենհոլ[25]Կերոլ Ֆիներտի
Ջոի Քինգ[26]Էմիլի Քեյլ
Ռեյտ ՆիկոլասԴոնի
Ջեյմս ՌայմոնդՍկիպ Թայլեր
Ռաշել ԼեֆևրՄելանի
Ռեդիկ Լենս[27]գեներալ Կոլֆիլդ
Ջեյկ ՈւեբերԹեդ Խոուպ
Փիթեր ՋեյկոբսոնՈւոլես

Ստեղծում

Sony Pictures Entertainment-ը Վանդերբիլտի սցենարը գնեց 2012 թվականին՝ 3 մլն դոլլարով[15]։ Sony Pictures Entertainment-ը ապրիլին Ռոլանդ Էմերիխին նշանակում է ֆիլմի ռեժիսոր[14]։

Ֆիլմի նկարահանումնեն սկսվել է 2012 թվականի օգոստոսին Մոնրեալում և Վաշինգտոնում[28][29]։

Գրականություն

  • George Sylvester Viereck. [Title The Strangest Friendship in History: Woodrow Wilson and Colonel House]. — Aware Journalism, 1976. — 375 с. — ISBN 9780837184135.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ