Սև մահ

Սև մահ, ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր համավարակներից է մարդկության պատմության մեջ, ինչի զոհ դարձան 75-200 միլիոն մարդ Եվրասիայում, հիմնականում Եվրոպայում 1346-1353 թվականներին[1][2][3]: Թեև գոյություն ունեն մի քանի տեսություններ Սև մահի առաջացման վերաբերյալ` հիմնված 2010 և 2011 թվականներին Եվրոպայի հյուսիսից և հարավից մարդկանց ԴՆԹ-ի անալիզների վրա, համաձայն որի հարուցիչը հավանական է, որ լինի մի քանի տեսակի ժանտախտի բակտերիաների միաձուլումից[4][5]։

Սև մահի տարածումը Եվրոպայում (1346–1353)

Սև մահը Եվրոպա է ներթափանցել Կենտրոնական Ասիայից, որտեղից Մետաքսի ճանապարհով Ղրիմ է հասել 1343 թվականին[6]։ Այնտեղից առնետների, ոջիլների միջոցով ներխուժել է Եվրոպա, քանի որ սև առնետներն այդ ժամանակաշրջանում նավերի հիմնական ուղևորներն էին։ Տարածվելով Միջերկրական ծովի ավազանում և Եվրոպայում` Սև մահը սպանեց Եվրոպայի բնակչության 30-60 տոկոսը[7]։ Ընդհանուր հաշվարկներով Սև մահվան պատճառով աշխարհի բնակչությունը 450 միլիոնից դարձավ 350-375 միլիոն[8]։ Աշխարհի բնակչությունը չհասավ համաճարակից առաջ եղած մակարդակին մինչև 17-րդ դարը[9]։

Համաճարակի արդյունքում ծագեցին տարբեր սոցիալական, կրոնական և տնտեսական շարժումներ, որոնք մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ։

Ծանոթագրություններ