Jump to content

Վլադիմիր Շչուկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Շչուկո
Ի ծնեՎլադիմիր Ալեքսեևիչ Շչուկո
Ծնվել է1878 թվականի հուլիսի 5
ԾննդավայրՏամբով
Մահացել է1939 թվականի հունվարի 18 (60 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա
Ոճ(եր)նեոդասականություն
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1904)
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՌուսաստանի Պետական Գրադարան
 Vladimir Alexeevich Shchyuko Վիքիպահեստում

Վլադիմիր Ալեքսեևիչ Շչուկո (ռուս.՝ Влади́мир Алексе́евич Щуко́, հուլիսի 5 (17), 1878, Բեռլին, Գերմանական կայսրություն[1] - հունվարի 17, 1939(1939-01-17), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ և բեմանկարիչ։

Կենսագրությունխմբագրել կոդը

Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1896-1904) Լ․ Ն․ Բենուայի մոտ։ 1911 թվականից ճարտարապետության ակադեմիկոս։ Շչուկոյի լավագույն ստեղծագործություններին բնորոշ է դասական ճարտարապետության սկզբունքների ստեղծագործաբար կիրառումն ու պարզ լակոնիկ ձևերի որոնումը հասարակական շենքերի նոր տիպերի և նոր տեխնիկայի հետ օրգանապես շաղկապումը։ Մինչև հեղափոխությունը կառուցել է Լենինգրադի Կիրովի պողոտայի № 63-65 տները (1908-1911), ռուսական տաղավարը Հռոմի Միջազգային ցուցահանդեսում (1911Վլադիմիր Գելֆրեյխի հետ խորհրդային շրջանում ստեղծած խոշոր գործերից են Սմոլնու մուտքը (1923-1925) Լենինգրադում, Մ․ Գորկու անվան դրամատիկական թատրոնը Դոնի Ռոստովում (1930-1935), Վ․ Ի․ Լենինի անվան ԽՍՀՄ գրադարանի նոր շենքը (1928-1940), Քարե մեծ կամուրջը (1936-1938, Մ․ Ա․ Մինկուսի մասնակցությամբ), Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի գլխավոր տաղավարը (1939) Մոսկվայում, Աբխազական ԻԽՍՀ Կառավարական տունը (1932-1939) Սուխումում։ Ստեղծել է դեկորների և հագուստների ձևավորման էսքիզներ Պետերբուրգի «Հինավուրց թատրոնի» (1907), Լենինգրադի թատրոնների (1919-1932), Մոսկվայի Փոքր թատրոնի «Բորիս Գոդունով» ներկայացման (1937) համար, ինչպես և բարձրարվեստ գծանկարներ ու ջրաներկ գործեր։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Շչուկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 552
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ