Տուզլա

Տուզլա (բոս․՝  և խորվ.՝ Tuzla, սերբ.՝ Тузла), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում, Տուզլայի կանտոնի և համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 83 770 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 131 318։ 2006 թվականի տվյալներով՝ համայնքում ապրել են 174 558 մարդ[2]։ Տուզլան պետության` մեծությամբ երրորդ քաղաքն է Սարաևոյից և Բանյա Լուկայից հետո։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 950 թվականին՝ Սոլի անվանումով։ Ներկայիս անվանումը նույն նշանակությունն ունի, բայց վերցված է թուրքերենից։ 1510 թվականին քաղաքը եղել է թուրքական կայազոր, XIX դարում անցել է Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, իսկ 1918 թվականին ընդգրկվել է Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության կազմում[3]։

Քաղաք
Տուզլա
բոս․՝  և խորվ.՝ Tuzla, սերբ.՝ Тузла
ԴրոշԶինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասԲոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]
ԿանտոնՏուզլա
ՀամայնքՏուզլա (համայնք)
ՔաղաքապետՅասմին Իսամովիչ
Առաջին հիշատակում950 թվական
Այլ անվանումներՍոլի
Մակերես302.35 կմ²
ԲԾՄ307 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն80 570[1] մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+387) 35
Փոստային ինդեքս75 000
Փոստային դասիչ75000
Պաշտոնական կայքtuzla.ba
Տուզլա (Բոսնիա և Հերցեգովինա)##
Տուզլա (Բոսնիա և Հերցեգովինա)

Ներկայիս անվանումը ծագել է թուրքերեն՝ tuzlu բառից, որը թարգմանաբար նշանակում է «աղի»[4]։

Աշխարհագրություն

Տուզլան տեղակայված է Բոսնիայի հյուսիսարևելյան հատվածում։ Համայնքի տարածքը կազմում է 302 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 231 մետր։ Հյուսիսարևմտյան հատվածում շրջապատված է Մաևիցա լեռներով (սերբախորվաթ․՝ Majevica, Мајевица), իսկ հարավարևմտյան հատվածում՝ Օզրեն, Կոնյուխ և Յավորնիկ լեռներով։ Այստեղ գերակշռում է բերեխառն մայրցամաքային կլիման։ Տուզլայի շուրջը գտնվում են ածխի հարուստ հանքավայրեր։ Ամբողջ քաղաքով գործում են վեց ածխահան հանքահորեր։ Արդյունահանվող ածխի մեծ մասն ուղարկվում է Տուզլայի էլեկտրակայան (սերբախորվաթ․՝ Termoelektrane Tuzla), որը Բոսնիա և Հերցեգովինայի խոշորագույն էլեկտրակայանն է։

Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Սրեբրենիկ և Լոպարե համայնքների հետ, հարավ-արևելքում՝ Կալեսիա համայնքի հետ, հարավում՝ Ժիվինիցա համայնքի հետ և արևմուտքում Լուկավաց համայնքի հետ։

Պատմություն

Տուզլան Եվրոպայի ամենահին բնակավայրերից մեկն է։ Ներկայիս Տուզլայի տարածքում մարդկային գործունեության առաջին հետքերը վերաբերում են նեոլիթի շրջանին։ Հնագետներն այստեղ գտել են բազմաթիվ մնացորդներ, որոնք վկայում են այս համայնքի հին բնակիչների հարուստ մշակույթի մասին։

1940 թվականին քաղաքը մտել է Օսմանյան կայսրության կազմում՝ դառնալով աղի հայթայթման գլխավոր կենտրոններից մեկը։ Մինչև մեր օրերը առաջին պահպանված փաստաթութը, որ վկայում են օսմանյան աղի հանքահորերի գործելու մասին, թվագրվում են 1548 թվականով։ Քաղաքի տնտեսական զարգացումն սկսել է XVII դարում, երբ այն դարձել է արհեստի և Զվորնիկ սանջակի վարչական կենտրոն։ Օսմանյան տիրապետության ժամանակներից պահպանված բազմաթիվ կառույցներից ամենահինը Տուրալիբեգ մզիկթն է, որը կառուցվել է XVI դարում։

1920 թվականի դեկտեմբերի 21-28-ին քաղաքից ոչ հեռու՝ Հուսինո գյուղում, տեղի է ունեցել հանքահորային ապստամբություն, որը համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի պրոլետարիատի կարևորագույն ելույթներից մեկը։

Տուզլան Բոսնիա և Հերցեգովինայի միակ քաղաքն է, որտեղ 1991 թվականի ընտրություններում չեն հաղթել ազգայնական կուսակցությունները։ Բոսնիական պատերազմի տարիներին՝ 1992-1995 թվականներին, Տուզլան եղել է Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության ամենապաշտպանված քաղաքներից մեկը։

2014 թվական փետրվարին քաղաքում սկսվել են ցույցեր[5]։ Ցույցերի պատճառը դարձել է խոշոր ֆաբրիկաների ու ֆիրմաների փակումը։ Սակայն ցույցերը շուտով վերածվել են մասսայական անկարգությունների։ Արդյունքում ձերբակալվել է 24 ցուցարար, իսկ 17 ոստիկան վիրավորվել է[6]։ Հաջորդ օրը անկարգությունները վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Փետրվարի 7-ին ցուցարարները ներխուժել են քաղաքի վարչության շենք և հրդեհել այն։ Դրանից հետո ցուցարարներն ուղղվել են դեպի քաղաքի դատարանի շենք։ Սակայն որոշ ժամանակ անց ոստիկաններն անցել են ցուցարարների կողմը։ Ըստ լրատվամիջոցների՝ այդ օրը ոստիկանների շարքերում զոհերի թիվը հասել է 100-ի[7]։

Տնտեսություն

Տուզլան Բոսնիա և Հերցեգովինայի խոշորագույն քաղաքներից մեկն է՝ Սարաևոյից և Բանյա Լուկայից հետո։ Համայնքում գտնվում են քիմիական արդյունաբերության, սննդմթերքի, հյութերի և ծանր արդյունաբերության գործարաններ։

Տուզլա քաղաքը Տուզլայի կանտոնի վարչական, մշակութային, տնտեսական և կրթական կենտրոնն է։

Բնակչություն

Տուզլայի ժողովրդագրական քարտեզը
Համայնքի բնակչությունը
Մարդահամարի թվական199119811971
Բոսնիակներ62 669 (47,61 %)52 400 (43,05 %)53 271 (49,65 %)
Խորվաթներ20 398 (15,49 %)24 811 (20,38 %)27 735 (25,84 %)
Սերբեր20 271 (15,40 %)20 261 (16,64 %)21 089 (19,65 %)
Հարավսլավներ21 995 (16,71 %)19 059 (15,65 %)2540 (2,36 %)
Այլազգիներ6285 (4,77 %)5186 (4,26 %)2658 (2,47 %)
Ընդհանուր131 618121 717107 293

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ համայնքի բնակչությունը կազմում է 131 640 մարդ[8]։

Բնակավայրեր

  • Բրչանի
  • Բրեշկե
  • Բրեզե
  • Բրգուլե
  • Բուկինյե
  • Ցերիկ
  • Ցվիլևինա
  • Չակլովիչի Դոնյի
  • Չակլովիչի Լակոյ
  • Չանիչի
  • Դոբրնյա
  • Դոկան
  • Դրագունյա Դոնյա
  • Դրագոնյա Գորնյա
  • Գորնյա Տուզլա
  • Գրաբովիցա Գորնյա
  • Հուդեչ
  • Հուսինո
  • Կիսելյան
  • Կոլիմեր
  • Կոլովրատ
  • Լյուբաչե
  • Մարինկովիչի
  • Միհատովիչի
  • Միլեշիցի
  • Մորանչանի
  • Մրամոր
  • Մրամոր Նովի
  • Օբոդնիցա Դոնյա
  • Օբոդինա Գորնյա
  • Օրաշյե
  • Օսոե
  • Պար Սելո Գորնե
  • Պասցի Դոնյի
  • Պասցի Գորնի
  • Պոտրովիցե Դոնյի
  • Պետրովիցե Գորնի
  • Պլանե
  • Պոգորիոցի
  • Պոլյանա
  • Պոտրաշ
  • Ռապաչե
  • Ռասովաց
  • Սիմին Խան
  • Սնոզ
  • Սվոյտինա
  • Շևար
  • Շիչի
  • Շիչկի Բրոդ
  • Տետիմա
  • Տիսովաց
  • Տուզլա
  • Վրշանի

Դեյոթյան համաձայնագրով Տուզլայի մեծ մասը միացվել է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությանը։ Սերբական Հանրապետությանն անցել են մի քանի բնակավայրեր՝ Կոլիմեր, Կոնիկովիչի, Կոսցի, Պոտրաշ։

Կլիմա

Քաղաքի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 10°С։ Ամենասառը ամիսը հունվարն է, որի միջին ջերմաստիճանը համարվում է 0,6 աստիճան, իսկ ամենատաք ամիսը՝ հուլիսը, երբ միջին ջերմաստիճանը կազմում է 19,4 °С։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1971 թվականի օգոստոսին՝ 38,4 °С, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ 1963 թվականի հունվարին՝ -25,8 °С։ Ձյան ամենաբարձր ծածկը եղել է 97 սանտիմետր, որը չափվել է 1984 թվականի փետրվարին։

Տուզլաի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)20.4
(68.7)
25.3
(77.5)
30.0
(86)
33.0
(91.4)
34.1
(93.4)
37.2
(99)
40.7
(105.3)
40.5
(104.9)
38.2
(100.8)
31.0
(87.8)
26.0
(78.8)
20.6
(69.1)
40.7
(105.3)
Միջին բարձր °C (°F)5.6
(42.1)
8.0
(46.4)
13.0
(55.4)
18.2
(64.8)
22.6
(72.7)
26.0
(78.8)
28.5
(83.3)
28.8
(83.8)
23.2
(73.8)
18.4
(65.1)
12.2
(54)
5.7
(42.3)
17.5
(63.5)
Միջին օրական °C (°F)0.9
(33.6)
2.4
(36.3)
7.0
(44.6)
11.5
(52.7)
16.4
(61.5)
19.8
(67.6)
21.8
(71.2)
21.7
(71.1)
16.5
(61.7)
11.8
(53.2)
6.9
(44.4)
1.6
(34.9)
11.5
(52.7)
Միջին ցածր °C (°F)−2.7
(27.1)
−2.0
(28.4)
1.4
(34.5)
5.4
(41.7)
9.4
(48.9)
13.0
(55.4)
14.7
(58.5)
14.5
(58.1)
10.5
(50.9)
6.3
(43.3)
2.2
(36)
−1.8
(28.8)
5.9
(42.6)
Ռեկորդային ցածր °C (°F)−25.8
(−14.4)
−22.0
(−7.6)
−12.2
(10)
−4.9
(23.2)
−0.8
(30.6)
4.0
(39.2)
7.0
(44.6)
5.3
(41.5)
−1.0
(30.2)
−8.0
(17.6)
−13.0
(8.6)
−17.7
(0.1)
−25.8
(−14.4)
Տեղումներ մմ (դյույմ)58.0
(2.283)
50.0
(1.969)
57.6
(2.268)
70.0
(2.756)
97.9
(3.854)
115.6
(4.551)
92.7
(3.65)
67.8
(2.669)
82.3
(3.24)
81.6
(3.213)
72.6
(2.858)
67.2
(2.646)
913.3
(35.957)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm)9.611.09.510.112.211.88.37.08.08.06.59.9111.9
% խոնավություն73655456565756555863687661
Միջին ամսական արևային ժամ608013015319219723823217012473561705
աղբյուր: [

«Klimatafel von Tuzla / Bosnien und Herzegowina» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.</ref>[9][Ն 1]

Սպորտային ակումբներ

  • Ֆուտբոլային ակումբ Սլոբոդա
  • Բասկետբոլային ակումբ Սլոբոդա
  • Բասկետբոլային ակումբ Եդինստվո Տրոցալ
  • Բասկետբոլային ակումբ Սալինաս Ֆալկոնս
  • Վոյելբոլային ակումբ Տուզլա

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Նշումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուզլա» հոդվածին։