Տրապիզոն

Տրապիզոն[1] (Դրապզուն, Պոնտոս, Տրաբզոն, Տրապեզոն, Տրապեզոնդ, Տրապեզոս, Տրապեզունդ, Տբապեզունտ, Տրապզուն), քաղաք և նավահանգիստ Փոքր Ասիայում, Սև ծովի հարավային ափին, Տրապիզոնի մարզի կենտրոնը։

Քաղաք
Տրապիզոն
թուրքերեն՝ Trabzon
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՏրապիզոնի
Ղեկավարքաղաքապետ
Հիմնադրված էՕրհան Ֆեվզի Գյումրյուքչյուօղլու թ.
Մակերես4685 կմ²
ԲԾՄ0±1 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն400 137 մարդ (2008)
Խտություն88,7 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 085 901
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 462
Փոստային դասիչ61x xx
Ավտոմոբիլային կոդ20
Պաշտոնական կայքtrabzon.bel.tr
Տրապիզոն (Թուրքիա)##
Տրապիզոն (Թուրքիա)

Անվան ծագում

Տեղադրված է սեղանաձև սարավանդի վրա և այդ պատճառով էլ կոչվել է Տրապիզոն՝ հունարեն «տրապեզա» բառից, որ նշանակում է՝ սեղան, սեղանաձև։

Պատմություն

Հիմնադրվել է մ․ թ. ա. 750 թվականին հույների կողմից։ Հնում եղել Է Պոնտական թագավորության կարևոր քաղաքներից մեկը։ Հետագայում մտել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմի մեջ։ Հուստինիանոս կայսրը (527565) այն մտցրել է Առաջին Հայք պրովինցիայի մեջ։ 13-րդ դարում դարձել է Տրապիզոնի հունական փոքրիկ թագավորության մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-ից՝ Օսմանյան կայսրության նույնանուն մարզի կենտրոնը։

Բնակչություն

Տրապիզոնի շրջաններ
  • 2012 - 757.898
  • 2011 - 757.353
  • 2010 - 763.714
  • 2009 - 765.983
  • 2008 - 748.000
  • 2007 - 740.569
  • 2000 - 775.137
  • 1990 - 795.849
  • 1985 - 786.194
  • 1980 - 731.045
  • 1975 - 719.008
  • 1970 - 659.120
  • 1965 - 595.782
  • 1960 - 532.999
  • 1955 - 462.249
  • 1950 - 420.279
  • 1945 - 395.384
  • 1940 - 390.733
  • 1935 - 360.679

Հայերը Տրապիզոնում

Տրապիզոնի մասին բազմաթիվ վկայություններ ունեն հայ մատենագիրները։ Այստեղ մինչև 1915 թվականի եղեռնը հայերը մեծ թիվ էին կազմում։ 1872-1873 թվականներին քաղաքում կար շուրջ 800 տուն հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրյակին՝ հայերի թիվը 14-15 հազար էր։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի արհեստներն ու առևտուրը հիմնականում գտնվում Էին հայերի ձեռքին։ Հայերն ունեին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ Ս. Աստվածածին, որ կառուցվել է 1414 թվականին՝ խոջա Շամշադինի միջոցներով, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Քաղաքի շուրջը կային հայաբնակ բազմաթիվ ամառանոց գյուղեր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ ևն։ Կարևոր հնություններից են բերդը՝ իր աշտարակավոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները ևն։

Հայտնի հայեր Տրապիզոնից

Այստեղից են հայտնի ջութակահար, Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆ. Դավիթ Դավթյանը (1877-1911), հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանը (1869-1937), նկարիչներ Բյուզանդ Կոջամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը (1866–1947), Սիմոն Երեմյանը (1871-1938), ճարտարապետ Լևոն Կյուրեղյանը (1871-1950), ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանյանը (1894-1944), ՀԽՍՀ ժողդերասան Արման Կոթիկյանը (1896-1968), կոմպոզիտոր Երվանդ Սահառունին (1894-1967), գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1907-1995

Սպորտ

  • Trabzonspor - Թուրքիայի ֆուտբոլային լիգայի "Մեծ քառյակի" ակումբներից մեկը։

Տեղական լրատվամիջոցներ

Թերթեր

  • Kuzey Ekspres
  • Karadeniz
  • Taka
  • Karadeniz'de İlkhaber
  • Türksesi
  • Karadeniz'de Günebakış
  • İlk Haber
  • TÜRKsesi

Ռադիոկայաններ

  • Taka FM
  • Kuzey FM
  • Radyo Kadırga
  • Zigana Radyo
  • TRT Trabzon Radyosu
  • Radyo KTU
  • Bayrak FM

Հեռուստաալիքներ

  • Kadırga TV
  • Kanal Trabzon
  • Zigana TV
  • Kanal Mavi
  • Trabzon TV
  • Kuzey TV
  • Meltem TV
  • Köprübaşı TV

Հյուպատոսարաններ

Քույր-քաղաքներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրապիզոն» հոդվածին։