Քաղաքային ագլոմերացիա

Քաղաքային ագլոմերացիա, քաղաքային և գյուղական բնակավայրեր մեծ քաղաքի կամ քաղաքների շուրջ, որոնք իրար հետ միացած են արտադրական, տրանսպորտային, կրթական, մշակութային սերտ կապերով։ Քաղաքային ագլոմերացիաների առաջացումը ուրբանիզացման աստիճաններից մեկն է։ Քաղաքային ագլոմերացիաների տարածքային կառուցվածքը սովորաբար ընդգրկում է գլխավոր քաղաքը (ագլոմերացիայի միջուկը) և նրան շրջապատող բնակավայրերն ու արդյունաբերական, ռեկրեացիոն, գյուղատնտեսական և այլ գոտիներ։

Տեսարան Մեծ Տոկիոից (ագլոմերացիա 35 միլիոն բնակչությամբ)

Տարբերում են միակենտրոն (ձևավորվել են մեկ խոշոր քաղաք֊միջուկի շուրջը, օրինակ, Նյու Յորքի ագլոմերացիա) և բազմակենտրոն ագլոմերացիաներ (ունեն մի քանի քաղաք֊միջուկներ, օրինակ, քաղաքների կուտակումը Ռուրի ավազան՝ Գերմանիայի)։ Քաղաքային ագլոմերացիաների մեծ մասը միակենտրոն է, ձևավորվում է խոշոր քաղաքների տարածական և գործառուտթային զարգացման հետևանքով։ Դրանց շուրջը կարող են ստեղծվել նոր քաղաքային բնակավայրեր և կենտրոններ, որոնք տնտեսական, աշխատանքային, մշակութային, կրթական սերտ կապեր ունեն ագլոմերացիայի միջուկի (կենտրոնի) հետ։ Միակենտրոն ագլոմերացիաների սահմանները սովորաբար չեն անցնում կենտրոնական քաղաքից 1.5 ժամյա տրանսպորտային մատչելիության սահմանները, որը մերձքաղաքային տրանսպորտի ժամանակակից զարգացման պայմաններում կազմումէ 60֊80 կմ հեռավորություն։ Հանքաարդյունաբերական և առողջարանային տարածաշրջաններում։

Ամենամեծ ագլոմերացիաներ

Երկիր մոլորակի ամենամեծ ագլոմերացիաները, որոնց բնակչությունը ավելին է քան 10 միլիոն մարդ (ըստ 2009 թ. հունվարի 1-ի տվյալների)

շեղջաքարացումբնակիչներներառում էպետություն
1Տոկիո33,8 մլնՅոկոգամա, Կավասակի, ՍայթամաՃապոնիա
2Սեուլ23,9 մլնՊուչհոն, Կոյան, Ինչհոն, Սոննամ, ՍուոնՀարավային Կորեա
3Մեխիկո22,9 մլնՆեսաուալկոյթլ, Էկատեփեք դե Մոռելոս, Նաուկալփան դե ՀուարեսՄեքսիկա
4Նյու Դելի22,4 մլնՖարիդաբադ, ԳազիաբադՀնդկաստան
5Մումբայ22,3 մլնԲհիվանդի, Կալյան, Թհանե, ՈւլհասնագարՀնդկաստան
6Նյու-Յորք21,9 մլնՆյուարկ, ՓաթերսոնԱՄՆ
7Սան Պաուլու21,0 մլնԳուարուլյուսԲրազիլիա
8Մանիլա19,2 մլնՔալոոկան, ՔեսոնՖիլիպիններ
9Լոս Անջելես18,0 մլնՌիվերսայդ, ԱնահայմԱՄՆ
10Շանհայ17,9 մլնՉինաստան
11Օսակա16,7 մլնԿոբե, ՔիոթոՃապոնիա
12Կալկաթա16,0 մլնՀաուրաՀնդկաստան
13Կարաչի15,7 մլնՊակիստան
14Գուանչժոու15,3 մլնՖոշանՉինաստան
15Ջակարտա15,1 մլնԲեկասի, Բոգոր, Դեպոք, ԹագենգանգԻնդոնեզիա
16Կահիրե14,8 մլնԳիզա, Հելուան, Շուբրա Էլ ՀայմաԵգիպտոս
17Մոսկվա14,5 մլնՌուսաստան
18Բուենոս Այրես13,8 մլնՍան հոսթո, Լա ՊլատաԱրգենտինա
19Պեկին13,2 մլնՉինաստան
20Դաքքա13,1 մլնԲանգլադեշ
21Ստամբուլ12,5 մլնԹուրքիա
22Ռիո դե Ժանեյրո12,5 մլնՆովա Իգուասու, Սան ԳոնսալուԲրազիլիա
23Թեհրան12,5 մլնՔերեջԻրան
24Լոնդոն12,3 մլնԱնգլիա
25Լագոս11,4 մլնՆիգերիա
26Փարիզ10,0 մլնՖրանսիա