Ցուգի կանտոն

Ցուգի կանտոն (գերմ.՝ Zug, ֆր.՝ Zoug, իտալ.՝ Zugo, ռոմանշ.՝ Zug, լատին․՝ Tugium), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի Համադաշնությունում։ Գտնվում է Կենտրոնական Շվեյցարիայում։ Վարչական կենտրոնը Ցուգ քաղաքն է, որի անունով էլ կոչվել է կանտոնը։ Զբաղեցնում է 239 քառակուսի կիլոմետր տարածք (Շվեյցարիայի ամենափոքր կանտոններից է)։ Վարչական շրջանների բաժանված չէ, իր կազմում ունի միայն տասնմեկ համայնք։ Բնակչության խտության ցուցանիշով առաջիններից մեկն է երկրում. տեղի իշխանությունների վարած ցածր հարկադրույքների քաղաքականությունը շատերին է հրապուրում այստեղ[2]։ Ընդ որում՝ մեծ թիվ են կազմում նաև օտարերկրացիները. 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կանտոնում ապրում էր 125,421 մարդ, որոնց մոտավորապես 26 տոկոսը օտարերկրացիներ էին։ Վերջիններիս թիվը մեծ է հատկապես Վալխվիլում (33.2%), Ցուգ քաղաքում (31.7%), Բաարում (28.1%), համեմատագար փոքր է Մենցինգենում (18.9%) և Հյունենբերգում (16.5%)[3]:

Ցուգի կանտոն
ԴրոշԶինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԿենտրոնական Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՑուգ (քաղաք)
Ամենաբարձր կետWildspitz?
ԲԾՄ425 մետր
Օրենսդրական մարմինCantonal Council of Zug?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն126 837 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք238,73 կմ²
Հիմնադրված է1352 թ.
Սահմանակցում էԼյուցերն, Արգաու, Ցյուրիխ և Շվից
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-ZG
Ավտոմոբիլային կոդZG
zg.ch(գերմ.)

Վարչական այս ոչ մեծ միավորը հաստատուն տեղ է գրավել նաև շվեյցարական ամենահարուստ կանտոնների շարքում։

Դավանանքի տեսակետից կաթոլիկներն այս կանտոնում երեք և ավելի անգամ գերազանցում են բողոքականներին՝ կազմելով բնակչության 62%-ը՝ բողոքականների 18%-ի դիմաց[4]։

Ցուգի կանտոնը Շվեյցարիայի Համադաշնության հիմնադիր ութ կանտոններից մեկն է. Համադաշնությանը միացել է 1352 թվականին։

Վարչական բաժանում

Կանտոնի կազմում ընդգրկված 11 համայնքներն են՝

  • Բաար
  • Խամ
  • Հյունենբերգ
  • Մենցինգեն
  • Նոյհայմ
  • Օբերեգերի
  • Ռիշ
  • Շտայնհաուզեն
  • Ունտերեգերի
  • Վալխվիլ
  • Ցուգ

Տնտեսություն

Կանտոնի տնտեսության առաջատարը կենցաղային տեխնիկա արտադրող V-ZUG ընկերությունն է։

Ուշագրավ փաստեր

Կանտոնի վարչական կենտրոնում՝ Ցուգ քաղաքում ՝ գործում է Institut Montana Zugerberg մասնավոր դպրոցը, որն ունի շուրջ հարյուր տարվա պատմություն, և որտեղ հիմնականում սովորում են Եվրոպայի բարձաշխարհիկ և մեծահարուստ ընտանիքների զավակները։ Այդ կրթօջախի անվանի շրջանավարտներից են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, Mirabaud & Cie բանկի հիմնադիր, Շվեյցարիայի բանկիրների ընկերակցության (Swiss Bankers Association) նախագահ Պիեռ Միրաբոն, բիզնեսմեն, գրող, Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Ֆրանսուա Լոեբը, կինոռեժիսոր, գևող Մարկ Ֆորստերը, բիզնեսմեն, շվեյցարական «Swatch» ժամացույցներ արտադրող ֆիրմայի համահիմնադիր Նիկոլաս Հայեկը, Սվարովսկի եղբայրները, Ֆեռարի գերդաստանի ներկայացուցիչներ...

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուգի կանտոն» հոդվածին։