Փարիզի պայմանագիր (1898)

1898 թվականի Փարիզի պայմանագիր, որով Իսպանիան կորցրեց գրեթե Իսպանական կայսրությունից մնացած գրեթե բոլոր գաղութները, հատկապես Կուբան, իսկ Պուերտո Ռիկոն, Գուամը և Ֆիլիպիններն անցան Միացյալ Նահանգներին։ Ֆիլիպինների փոխանցումից հետո Միացյալ Նահանգներն Իսպանիային վճարեցին 20 միլիոն ԱՄՆ դոլար[1]։ Պայմանագիրը ստորագրվեց 1898 թվականի դեկտեմբերի 10-ին և ավարտվեց Իսպանա-ամերիկյան պատերազմը։ Փարիզի պայմանագիրը ուժի մեջ մտավ 1899 թվականի ապրիլի 11-ին, երբ կողմերը վավերացրեցին փաստաթղթերը[2]։

Փարիզի պայմանագիր
Փարիզի հաշտության պայմանագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսպանիայի թագավորության միջև
Ստորագրվել է
— վայր
10 Դեկտեմբերի 1898 (1898-12-10)
Փարիզ, Ֆրանսիա
Ստորագրել են* Իսպանիա Իսպանիա

Փարիզի պայմանագրով վերջ դրվեց Իսպանական կայսրությանը (չնայած Իսպանիայի տիրապետության տակ մնացին փոքր տարածքներ)։ Այն նաև սկիզբ դրեց Միացյալ Նահանգներին որպես համաշխարհային գերտերություն։ Պատերազմի շատ կողմնակիցներ դեմ էին պայմանագրին և դարձան դեմոկրատ Վիլիամ Ջենինդս Բրայան 1900 թվականի ընտրությունների գլխավոր դրույթը, ով դեմ էր իմպերիալիզմին[3]։ Հանրապետական նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին սատարեց պայմանագրին և հեշտությամբ վերընտրվեց[4]։

Նախապատմություն

Իսպանա-ամերիկյան պատերազմը սկսվեց 1898 թվականի ապրիլի 25-ին և ավարտվեց Փարիզի պայմանագրի ստորագրմամբ 1898 թվականի դեկտեմբերի 10-ին։ Արդյունքում Իսպանիան կորցրեց վաղեմի հզոր Իսպանական կայսրության վերջին գաղութները[5] Լատինական Ամերիկայի շատ երկրների անկախություն ձեռք բերելուց հետո, Կուբան նույնպես փորձեց անկախանալ 1868-1878 թվականների և 1890-ականների հեղափոխությունների միջոցով, որը գլխավորեց Խոսե Մարտին կամ «Էլ Ապոստոլը։» Մարտինը վերադարձավ Կուբա և միացավ Իսպանիայի կառավարության դեմ առաջին ապստամբություններին, սակայն սպանվեց 1895 թվականի մայիսի 19-ին։ Ֆիլիպինները այս նույն ժամանակ նույնպես դժգոհ էր Իսպանիայի գաղութարարական իշխանությունից։ 1896 թվականի օգոստոսի 26-ին հնչեցն ապստամբության առաջին կոչերը Անդրես Բոնիֆիցիոյի կողմից։ Բոնիֆիցիոն մահապատժի ենթարկվեց 1897 թվականի մայիսի 10-ին, իսկ հեղափախական մյուս առաջնորդները տեղափոխվեցին Հոնկ Կոնգ։

Իսպանա-ամերիկյան պատերազմի պատճառներից էր ամերիկյան հասարակության աջակցությունը Կուբայի ազատությանը[6], ինչպես նաև ԱՄՆ տնտեսական անդրծովյան հետաքրքրությունները[7]։ ԱՄՆ-ն շատ էր հետաքրքրված Կուբայի շաքարավազի արդյունաբերությամբ[5]։ ԱՄՆ զինվորական ղեկավարությունն անգամ կեղծ տեղեկություններ էին տարածում Ֆիլիպիններից, որպեսզի հասնեն ԱՄՆ հասարակության աջակցությանը[8]։

Ծանոթագրություններ