Քույր քաղաքներ

Քույր քաղաքներ - քաղաքներ, որոնց միջև հաստատված են մշտական բարեկամական կապերը պատմության և մշակույթի փոխադարձ ծանոթության համար։ Քաղաքների համագործակցությունը արտահայտված է փոխանակման պատվիրակությունների, գեղարվեստական և սպորտային թիմերի, ցուցահանդեսների, գրականության, ֆիլմերի, լուսանկարներ քաղաքային կյանքի և քաղաքային կառավարման փորձի տեղեկատվության վերաբերվող փոխանակման։

Աշխարհի քաղաքներ, որոնք ունեն քույր-քաղաք Հայաստանում

Ամենավաղ հայտնի քույր քաղաքների կապերի հանդիպումը Եվրոպայում Պադերբորնը (Գերմանիա) և Լե Մանը (Ֆրանսիա) են 836 թ.[1][2]։

Փորձը տարածվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպես միջոց նպաստել փոխըմբռնմանն ու միջսահմանային փոխշահավետության ծրագրերին[3][4]։ Օրինակ, Կովենտրին կապվել է Ստալինգրադի և ավելի ուշ Դրեզդենի հետ որպես խաղաղության և հաշտեցման նշան, բոլոր երեք քաղաքներեր ծանր ռմբակոծվել են պատերազմի ժամանակ[5][6][7]։

1957 թ. քույր քաղաքների ներկայացուցիչները ստեղծեցին «Քույր քաղաքների համաշխարհային ֆեդերացիա» (ՔՔՀՖ)։

1964 թ. ԽՍՀՄ քույր քաղաքներ միավորվել են «Խորհրդային և արտասահմանյան քաղաքների կապերի ասոցիացիա»։ Այն «Խորհրդային բարեկամության ընկերությունների միության» մասն էր և ՔՔՀՖ անդամ։

ՔՔՀՖ Փարիզում 1963 թ. ընդունված որոշումը ապրիլի վերջին կիրակին հայտարարել է Համաշխարհային քույր քաղաքների օր։

Հայաստանի 9 քաղաքներ քույր-քաղաքի պայմանագրեր ունեն տարբեր երկրների 27 քաղաքների հետ[8]։

«Բարեկամության ձեռքեր» քանդակ, Երևանի և Կարրարայի բարեկամության խորհրդանիշ է, տեղադրվել է 1965-ին։

Երևանն ունի 24 քույր քաղաք[9]։ Երևանի առաջին քույր քաղաքն է Կարրարա (Իտալիա)[10]։ Գյումրին ունի 14 քույր քաղաքներ[11]։ Ջերմուկի քույր քաղաքներ են Սան Ռաֆաել (Ֆրանսիա), Կարլովի Վարի (Չեխիա), Շուչինսկ (ՂազախստանԱգարակի քույր քաղաքն է Սոլիգորսկ (Բելառուս)[12]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ