Քուրդիստանի նահանգ

Քուրդիստան կամ Քորդեսթան (քրդ.՝ پارێزگای کوردستان, պարս.՝ استان کردستان, Օսթան-է Քորդեսթան), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան, հյուսիս-արևելքից` Զանջան, արևելքից` Համադան, հարավից` Քերմանշահ օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 29 137 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 603 011 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սանանդաջ քաղաքն է (քրդ.՝ Sine

Քուրդիստան օսթան
պարս.՝ استان کردستان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՍանանդաջ
Բնակչություն1 603 011 մարդ (2016)[1]
Տարածք29 137 կմ²
Սահմանակցում էՍուլեյմանիե մարզ, Արևմտյան Ադրբեջան և Համադանի նահանգ
Ժամային գոտիUTC+3:30
ՓոխարինեցArdalan?
ISO 3166-2 կոդIR-12
Հեռախոսային կոդ0871

Օսթանը ձևավորվել է Գիլան օսթանի արևմտյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։ Օսթանի տարածքը համապատասխանում է պատմական Արդալան երկրամասին։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 416 334 մարդ` 337 179 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 493 645 մարդ, որոնք ապրում էին 401 845 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 603 011 մարդ` 471 310 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Սանանդաջը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 412 767 մարդ), Սեքեզը (165 258 մարդ), Մերիվանը (136 654 մարդ), Բանեն (110 218 մարդ), Ղորվեն (78 276 մարդ), Քամյարանը (57 077 մարդ), Բիջարը (50 014 մարդ), Դիվանդարեն (34 007 մարդ), Դեհգոլանը (25 992 մարդ) և Քանի Դինարը (13 059 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 1 134 229 մարդ կամ օսթանի բնակչության 70,8%-ը[6]։

Բնակչության մեծամասնությունն օսթանում կազմում են քրդերը, որոնք հիմնականում խոսում են քրդերենի սորանի բարբառով։ Բիջար և Քորվեհ գավառներում բնակվում են նաև ազարիներ (իրանական ադրբեջանցիներ)։

Վարչական բաժանում

Քուրդիստան օսթանը բաժանված է 10 շահրեստանների (գավառների).

Քուրդիստան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[4]Բնակ. 2011[5]Բնակ. 2016[6]Վարչ. կենտրոն
Բանե շահրեստան116 773132 565158 690Բանե
Բիջար շահրեստան95 46193 71489 162Բիջար
Դեհգոլան շահրեստան162 84464 015Դեհգոլան
Դիվանդարե շահրեստան82 62881 96380 040Դիվանդարե
Ղորվե շահրեստան196 972136 961140 192Ղորվե
Մերիվան շահրեստան150 926168 774195 263Մերիվան
Սանանդաջ շահրեստան409 628450 167501 402Սանանդաջ
Սարվաբադ County53 99249 84144 940Սարվաբադ
Սեքեզ շահրեստան205 250210 820226 451Սեքեզ
Քամյարան շահրեստան104 704105 996102 856Քամյարան
Ընդհանուր1 416 3341 493 6451 603 011
1Առանձնացվել է Ղորվե շահրեստանից

Տնտեսություն

Բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է և ժամանակակից անասնաբուծությունը։ Բրինձը, գարին, ցորեն ու մրգերը այստեղի հիմնական գյուղմթերքներն են։ Քիմիական, մետաղական, տեքստիլ, կաշվի և սննդի արդյունաբերությունները այստեղի հիմնական արդյունաբերական ոլորտներն են։ Նահանգում շատ բարձր է գործազրկությունը. այն համարվում է Իրանի նահանգների մեջ բարձր գործազրկություն ունեցող նահանգներից մեկը։ Ըստ իրանական վիճակագրության` ավելի քան 200 000 մարդ գոյատևում է զբաղվելով կոլբարությամբ[8]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուրդիստանի նահանգ» հոդվածին։