Արևմտյան Ադրբեջան

Արևմտյան Ադրբեջան (պարս.՝ استان آذربایجان غربی, կարդ.՝ Օսթան-է Ազարբայջան-է Ղարբի), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Իրանական Ադրբեջանում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Արևելքից սահմանակից է Արևելյան Ադրբեջան, հարավ-արևելքից՝ Զանջան, հարավից՝ Քուրդիստան օսթաններին, հարավ-արևմուտքից՝ Իրաքին, արևմուտքից՝ Թուրքիային, հյուսիսից՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Օսթանի տարածքը կազմում է 37 437 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով՝ 3 265 219 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ուրմիա քաղաքն է։

Արևմտյան Ադրբեջան օսթան
պարս.՝ استان آذربایجان غربی
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՈւրմիա
Բնակչություն3 265 219 մարդ (2016)[1]
Տարածք37 437 կմ²
Սահմանակցում էՔուրդիստանի նահանգ, Արևելյան Ադրբեջան, Զանջան, Սուլեյմանիե մարզ, Էրբիլ, Հաքյարիի մարզ, Վանի մարզ, Աղրըի մարզ, Իգդիրի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Ժամային գոտիUTC+3:30
ISO 3166-2 կոդIR-04
Հեռախոսային կոդ0441

Օսթանը ձևավորվել է 1950 թվականին՝ նախկին Ադրբեջան օսթանի արևմտյան և արևելյան մասերի բաժանվելու արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3]։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 831 779 մարդ՝ 655 260 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 3 080 576 մարդ, որոնք ապրում էին 822 152 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 3 265 219 մարդ՝ 935 956 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Ուրմիան (բնակչությունը 2016 թվականի դրությամբ՝ 736 224 մարդ), Խոյը (198 845 մարդ), Բուքանը (193 501 մարդ), Մահաբադը (168 393 մարդ), Միանդոաբը (134 425 մարդ), Սալմաստը (92 811 մարդ), Փիրանշահրը (91 515 մարդ), Նեգեդեն (81 598 մարդ), Թաքաբը (49 677 մարդ), Մակուն (46 581 մարդ), Սարդաշտը (46 412 մարդ), Շահինդեժը (43 131 մարդ), Օշնավիեն (39 801 մարդ), Ղարա-Զիաադդինը (26 767 մարդ), Շոթը (25 381 մարդ), Սիա Չեշմեն (17 804 մարդ), Ռաբաթը (15 750 մարդ), Փոլդաշտը (11 472 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 2 136 203 մարդ կամ օսթանի բնակչության 65,4%-ը[6]։

Բնակիչները հիմնականում ազարիներ (իրանական ադրբեջանցիներ) են, որոնց մեծամասնությունը շիա իսլամի հետևորդներ են, հարավային շրջաններում (առավելապես Մահաբադի, Սարդաշտի, Փիրանշահրի, Օշնավիեի և Բուքանի շահրեստաններում) գերակշռում են սուննի իսլամի հետևորդ քրդերը։ Բնակվում են նաև փոքրաթիվ հայեր և ասորիներ։

Վարչական բաժանում

Արևմտյան Ադրբեջան նահանգը բաժանված է 19 շահրեստանների (գավառների).

Արևմտյան Ադրբեջան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[4]Բնակ. 2011[5]Բնակ. 2016[6]Վարչ. կենտրոն
Բարուք շահրեստան1Բարուք
Բուքան շահրեստան202 637224 628251 409Բուքան
Թաքաբ շահրեստան81 39578 12280 556Թաքաբ
Խոյ շահրեստան365 573354 309348 664Խոյ
Մահաբադ շահրեստան197 441215 529236 849Մահաբադ
Մակու շահրեստան174 57888 86394 751Մակու
Միանդոաբ շահրեստան245 153260 628273 949Միանդոաբ
Նեգեդե շահրեստան117 831121 602127 671Նեգեդե
Շահինդեժ շահրեստան89 35691 11392 456Շահինդեժ
Շոթ շահրեստան252 51955 682Շոթ
Չալդորան շահրեստան44 57246 39845 060Սիա Չեշմե
Չահարբորջ շահրեստան1Չահարբորջ
Չայփարեհ շահրեստան343 20647 292Քարա-Զիա-օդ-Դին
Սալմաստ շահրեստան180 708192 591196 546Սալմաստ
Սարդաշտ շահրեստան104 146111 590118 849Սարդաշտ
Ուրմիա շահրեստան856 914963 7381 040 565Ուրմիա
Փիրանշահր շահրեստան107 677123 639138 864Փիրանշահր
Փոլդաշտ շահրեստան242 07142 170Փոլդաշտ
Օշնավիե շահրեստան63 79870 03073 886Օշնավիե
Ընդհանուր2 831 7793 080 5763 265 219
1Առանձնացվել է Միանդոաբ շահրեստանից
2Առանձնացվել է Մակու շահրեստանից
3Առանձնացվել է Խոյ շահրեստանից

Տես նաև

Աղբյուրներ

Արտաքին հղումներ