Համադանի նահանգ

Համադան օսթան (պարս.՝ استان همدان, Օսթան-է Համադան), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Լուրիստան, հարավ-արևմուտքից` Քերմանշահ, հյուսիս-արևմուտքից` Քուրդիստան, հյուսիսից` Զանջան, հյուսիս-արևելքից` Ղազվին, արևելքից` Մարքազի օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 19 372 կմ²[2], բնակչությունը՝ 1 738 234 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Համադան քաղաքն է։

Համադան օսթան
պարս.՝ استان همدان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՀամադան
Բնակչություն1 738 234 մարդ (2016)[1]
Տարածք19 368 կմ²
Սահմանակցում էՔուրդիստանի նահանգ, Կենտրոնական նահանգ, Լոռեսթանի նահանգ, Քերմանշահի նահանգ, Ղազվինի նահանգ և Զանջան
ISO 3166-2 կոդIR-13

Օսթանը ձևավորվել է 1976 թվականին, մինչ այդ այն մասն է կազմել Քերմանշահ օսթանի[3]։ Այնուհետև օսթանի տարածքը մի քանի անգամ ենթարկվել է փոքր տարածքային փոփոխությունների[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 674 595 մարդ` 427 675 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 758 268 մարդ, որոնք ապրում էին 506 191 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 738 234 մարդ` 538 803 տնտեսություններում[7]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Համադանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 554 406 մարդ[8]), Մալայերը (170 237 մարդ), Նեհավենդը (76 162 մարդ), Ասադաբադը (55 703 մարդ), Թույսերկանը (50 455 մարդ), Բահարը (28 685 մարդ), Քաբուդարահանը (20 336 մարդ), Լալեջինը (14 916 մարդ), Ռազանը (14 275 մարդ), Ֆամենինը (14 208 մարդ), Ազանդարյանը (11 171 մարդ), Մարյանաջը (10 848 մարդ)։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 1 097 217 մարդ (կամ բնակչության 63,1 տոկոսը)[8]։

1996 թվականի դրությամբ բնակչության ճնշող մեծամասնությունը` 99,88%-ը դավանում էր իսլամ, կային նաև 308 զրադաշտականության, 86 քրիստոնեության, 47 հուդայականության և 492 այլ կրոնների հետևորդներ[3]։

Վարչական կենտրոն Համադանում և նրա շրջակայքում մարդիկ հիմնականում խոսում են պարսկերեն։ Պարսկերենը նաև հանդիսանում է լինգվա ֆրանկա ամենուր։ Օսթանի ողջ հյուսիսային մասում գերակշռում է ադրբեջաներենը, հարավում` լոռերենը, հարավ-արևմուտքում տարածված է նաև քրդերենը[3]։ Համադանի օսթանում բնակչության բաժանումն ըստ լեզուների ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

Բնակչության բաժանումն ըստ լեզվի[9]
ԼեզուՏոկոս
Թյուրքական լեզուներ
  
35.00 %
Պարսկերեն
  
34.10 %
Լոռերեն
  
21.01 %
Քրդերեն
  
8.33 %
Այլ, խառը
  
1.56 %

Վարչական բաժանում

Օսթանը բաժանված է 10 շահրեստանների (գավառների).

ԱնվանումԲնակ. 2006[5]Բնակ. 2011[6]Բնակ. 2016[7]Վարչ. կենտրոն
Ասադաբադ շահրեստան104 566107 006100 901Ասադաբադ
Բահար շահրեստան121 590123 869119 082Բահար
Դարգազին շահրեստան1Քորվեհ-է Դարգազին
Թույսերկան շահրեստան109 262103 786101 666Թույսերկան
Համադան շահրեստան626 183651 821676 105Համադան
Մալայեր շահրեստան285 272287 982288 685Մալայեր
Նեհավենդ շահրեստան178 683181 711178 787Նեհավենդ
Ռազան շահրեստան111 120116 437107 587Ռազան
Քաբուդարահանգ շահրեստան137 919143 171126 062Քաբուդարահանգ
Ֆամենին շահրեստան242 48539 359Ֆամենին
Ընդհանուր1 674 5951 758 2681 738 234
1Առանձնացվել է Ռազան շահրեստանից
2Առանձնացվել է Համադան շահրեստանից

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համադանի նահանգ» հոդվածին։