Օրթոֆոսֆորական թթու
Օրթոֆոսֆորական թթու (ֆոսֆորական թթու), միջին ուժի անօրգանական թթու է, քիմիական բանաձևն է H3PO4, այն ստանդարտ պայմաններում իրենից ներկայացնում է անգույն հիդրոսկոպիկ բյուրեղներ։ 213 °C ջերմաստրճանից բարձր ջերմաստիճանում փոխակերպվում է պիրոֆոսֆորական թթվի H4P2O7։ Ջրում լավ լուծելի է։ Հիմնականում օրթոֆոսֆորական թթու անվանում են 85%-անոց ջրային լուծույթը(անգույն, անհոտ հեղուկ է)։ Լուծվում է նաև էթանոլում և այլ լուծիչներում։
Օրթոֆոսֆորական թթու | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | օրթոֆոսֆորական թթու |
Ավանդական անվանում | ֆոսֆորական թթու |
Քիմիական բանաձև | H₃PO₄ |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 1,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,685 գ/սմ3 գ/սմ³ |
Դինամիկ մածուցիկություն | 2,4-9,4 Պա/վ Պա/վ |
Հալման ջերմաստիճան | 108 ± 1 ℉[2], 20 °C[3] և 42,4 °C[4] °C |
Եռման ջերմաստիճան | 415 ± 1 ℉[2] և 407 °C[4] °C |
Գոլորշու ճնշում | 0,03 ± 0,01 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 548 գ/100 մլ գ/100 մլ |
pKa | 1,97 ± 0,01[5] և 2,12[6] |
Դասակարգում | |
CAS համար | 7664-38-2 |
PubChem | 1004 |
EINECS համար | 231-633-2 |
SMILES | OP(=O)(O)O |
ЕС | 231-633-2 |
RTECS | TB6300000 |
ChEBI | 979 |
IDLH | 1000 ± 1000 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ստացում
Ֆոսֆորական թթու հիմնականում ստանում են կալցիումի ֆոսֆատից։
Կարելի է ստանալ ֆոսֆորի պենտաքլորիդի(PCl5) հիդրոլիզից։
Կարելի է ստանալ ջրի և ֆոսֆորի հնգավալենտ օքսիդի փոխազդեցությունից։
Հատկություններ
Ֆոսֆորական թթուն եռահիմն, միջին ուժի թթու է։ Այն երբ փոխազդում է ավելի ուժեղ թթվի հետ, ցուցաբերում է երկդիմի հատկություն։Օրթոֆոսֆորական թթուն կամ իր լուծելի աղերը կարելի է հայտնաբերել դրանց վրա արծաթի նիտրատի լուծույթով ազդելով։ Նկատվում է դեղին գույնի նստվածք (չեզոք միջավայր)։
Ֆոսֆատներ
Ֆոսֆորական թթվի աղերը կոչվում են ֆոսֆատներ։ Կարող են առաջանալ է դիհիդրոֆոսֆատ, հիդրոֆոսֆատ և ֆոսֆատ։
Հիմնականում դիհիդրոֆոսֆատները լուծելի են, իսկ հիդրոֆոսֆատներն ու ֆոսֆատները քիչ լուծելի են։ Դիհիդրոֆոսֆատները և հիդրոֆոսֆատները կարող են փոխակերպվել հետևյալ ուրվագրով։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Карапетьянц, Михаил Христофорович|Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.։ Химия1994
- Блум У. Адгезивные системы обзор и сравнение// Дент. Арт.- 2003,№ 2.-С.5-11.
- Давыдова А. В. Характеристика адгезивных систем// Материалы научно-практической конференции «Новые технологии в стоматологии».- Ростов на Дону, 2004.-С.45-46
- Enamel-dentin adhesives, self-etching primers// CRA Newsletter.- Vol.24,№ 11.-2000.-P.1-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրթոֆոսֆորական թթու» հոդվածին։ |