Ֆերդինանդո II Մեդիչի

Ֆերդինանդո (Ֆերդինանդ, Ֆերնանդո) II Մեդիչի (իտալ.՝ Ferdinando (Fernando) II de' Medici, հուլիսի 14, 1610(1610-07-14)[1][1], Ֆլորենցիա, Իտալիա[2] - մայիսի 23, 1670(1670-05-23)[3][4][5][…], Ֆլորենցիա, Իտալիա), Տոսկանայի մեծ դուքս Մեդիչի ընտանիքից, գահակալել է 1621—1670 թվականներին։

Ֆերդինանդո II Մեդիչի
իտալ.՝ Ferdinando II de Medici
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1610(1610-07-14)[1][1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[2]
Մահացել էմայիսի 23, 1670(1670-05-23)[3][4][5][…] (59 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ԳերեզմանՍան Լորենցո տաճար և New Sacristy
Քաղաքացիություն Տոսկանայի Մեծ դքսություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունպետական գործիչ և գյուտարար
ԱմուսինVittoria della Rovere?
Ծնողներհայր՝ Կոզիմո II Մեդիչի, մայր՝ Մարիա Մագդալենա Ավստրիացի
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCosimo III de' Medici, Grand Duke of Tuscany?[6] և Francesco Maria de' Medici, Duke of Rovere and Montefeltro?
Ստորագրություն
Изображение автографа
 Ferdinando II, Grand Duke of Tuscany Վիքիպահեստում

Պատմության մեջ Ֆերդինանդոն նշանավորվել է գիտության և արվեստի հովանավորությամբ, մանսավորապես եկեղեցական դատավարության ժամանակ ակտիվորեն պաշտպանել է Գալիլեյին։

Կենսագրություն

Ֆերդինանդո II Մեդիչի

Ֆերդինանդոն Տոսկանայի Մեծ դուքս Կոզիմո II Մեդիչիի և նրա կնոջ` դքսուհի Մարիա Մագդալենայի ավագ որդին է (երկրորդ երեխան)։ Գահ է բարձրացել հոր մահից հետո` 1621 թվականի փետրվարի 28-ին։ Ֆերդինանդոյի անչափահաս լինելու պատճառով մինչև 1628 թվական դքսության ժամանակավոր կառավարչի պարտականությունները կատարել են մայրը և տատը` Տոսկանայի Մեծ դքսուհի Քրիստինա Լոթարինգացին։ 1633 թվականին Ֆերդինանդոն ամուսնացել է Վիկտորիա դելա Ռովերի հետ։

Սկզբնական շրջանում Ֆերդինանդոն կառավարել է մոր և տատի ազդեցության տակ։ Աստիճանաբար նա ինքնուրույն է դարձել, նրա նշանավոր հաջողությունն է համարվում դուքսական պալատի ծախսերի կրճատումը[7]։ 1630 թվականին Տոսկանան գրաված ժանտախտի համաճարակի տարածումը կանխելու նպատակով Ֆերդինանդոն ձեռնարկել է տարբեր միջոցառումներ։ Այդ ժամանակ ժանտախտին զոհ է գնացել բնակչության 10%-ը։ Այս գործողությունները նրան մեծ ժողովրդականություն են բերել, քանի որ նա և իր եղբայրները անհատական վարկեր են տրամադրել բնակչությանը։ Ֆերդինանդոյի և եղբայրների միասնությունը նրա կառավարման հիմնական հատկանիշներից մեկն է եղել։ Ֆերդինանդոն արտաքին քաղաքականության մեջ չի ներքաշվել մինչև 1643 թվականը, երբ նա պատերազմել է Կաստրոյի կոմսության համար, որպեսզի կանխի պապական տերությունների ընդլայնումը։ Ֆերդինանդոն ընդարձակել է Տոսկանան ՝ գրավելով հարևան երկու փոքր կոմությունները (Սանտա-Ֆիորա` 1633 թվական, Պոնտրեմոլի` 1649 թվական)։ Նրա կառվարման տարիներին տոսկանական տնտեսության անկման առաջին նշանները հիմնականում պայմանավորված են եղել ժանտախտով և Կաստրոյի պատերազմի ժամանակ կատարված ծախսերով։

Ֆերդինանդ II- ը վախճանվել է 1670 թվականի մայիսի 23-ին կաթվածից։ Նրան մեծ փառքով թաղել են Սան Լորենցոյի բազիլիկայի մատուռում[8]։

Ընտանիք

Ֆերդինանդոն և Վիկտորիա դելա Ռովերը ունեցել են չորս որդի, որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում։

Պարգևներ

Գրականություն

  • Napier, H. E. Florentine history, from the earliest authentic records to the accession of Ferdinand the Third, grand duke of Tuscany. London: E. Moxon, 1846. Chapter IX.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդո II Մեդիչի» հոդվածին։