Ֆրանկ Լըբյոֆ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ֆրանկ Լըբյոֆ (ֆր.՝ Frank Lebœuf, հունվարի 22, 1968(1968-01-22)[1][2], Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի առաջնության և ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ վերջին շրջանում՝ թատրոնի և կինոյի դերասան[3]։

Ֆրանկ Լըբյոֆ
ֆր.՝ Frank Leboeuf
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 22, 1968(1968-01-22)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրՄարսել
Հասակ183 սանտիմետր
Դիրքկենտրոնական պաշտպան

Կարիերա

Ակումբային

Արդեն 16 տարեկանում Լըբյոֆը խաղացել է ֆրանսիական ցածր դիվիզիոնների ակումբներում։ 1988 թվականին տեղափոխվել է «Լավալ»։ Այդ ակումբում Լըբյոֆը մասնակցել է 69 հանդիպման, որոնցում պաշտպանի համար լավ արդյունավետություն է ցուցաբերել՝ խփելով 10 գոլ։ Լըբյոֆի հաջորդ ակումբը «Ստրասբուրգն» էր, որի կազմում նա անցկացրել է 5 մրցաշրջան և հասցրել դառնալ ակումբի ավագ ու առաջատարներից մեկը։

1996 թվականին Լըբյոֆը, լքելով Ֆրանսիան, տեղափոխվել է «Չելսի», որտեղ էլ անցել է նրա կարիերայի ամենահաջող հատվածը։ «Թոշակառուների» կազմում նա նվաճել է Անգլիայի երկու գավաթ, Ֆուտբոլային լիգայի գավաթ և Գավաթակիրների գավաթ։ Ընդհանուր առմամբ, «Չելսի»-ի կազմում Լըբյոֆը անցկացրել է 144 հանդիպում և խփել՝ 17 գնդակ, որոնց մեծ մասն անցկացրել է 11 մետրանոցներով։

2001 թվականին Ֆրանկը վերադարձել է Ֆրանսիա՝ իր հարազատ Մարսելի «Օլիմպիկ»[4], սակայն մարզչական շտաբի հետ մշտական կոնֆլիկտների պատճառով Լըբյոֆը հիմնական կազմում հաստատուն տեղ չի ստացել[5]։

Հավաքական

Լըբյոֆի միջազգային կարիերան շատ հաջող է ընթացել։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ նա հաղթել է բոլոր հնարավոր մրցաշարերում՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2000 և Կոնֆեդերացիաների գավաթը 2001։ Բացի այդ, Լըբյոֆը հանդես է եկել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996-ում և Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2002-ում։  Ընդհանուր առմամբ, Լըբյոֆը հավաքականի կազմում անցկացրել է 50 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ

Թիմային

«Ստրասբուրգ»

  • Ինտերտոտո գավաթի գավաթակիր[6]

«Չելսի»

«Ալ-Սադ»

  • Կատարի ֆուտբոլի առաջնության չեմպիոն՝ 2003/04[8]

«Ալ Վակրա»

  • Շեյխ Յասիմի գավաթի գավաթակիր[9]

Ֆրանսիայի հավաքական

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկ Լըբյոֆ» հոդվածին։