2020 թվականը Հայաստանում

2020 թվականը Հայաստանում, 2020 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

Ղեկավարներ

Իրադարձություններ

COVID-19 համավարակ

Չինաստանի Ուհան քաղաքից սկիզբ առած նոր կորոնավիրուսային համավարակը տարածվեց նաև Հայաստանում։ 2020 թվականի փետրվարի 23-ին Հայաստանը փակեց Իրանի հետ ունեցած պետական սահմանը[1], իսկ մարտի 14-ին՝ Վրաստանի[2]։ Մարտի 1-ին Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը[3][4], որը Իրանից ժամանած Հայաստանի քաղաքացի էր[5]։ Անմիջապես մեկուսացվեցին նրա հետ շփում ունեցած բոլոր անձինք[6], մինչև մարտի 9-ը փակվեցին երկրի բոլոր ուսումնական հաստատությունները։ Հիվանդությունը սկսեց լայնորեն տարածվել և հուլիսի 6-ին հասավ իր գագաթնակետին, երբ երկրում կորոնավիրուսից փաստացիորեն բուժվում էր 11984 մարդ[7]։ Հուլիսի 6-ից հետո համավարակի տարածումը սկսեց անկում ապրել, ինչը տևեց մինչև սեպտեմբերի 11-ը[8], երբ երկրում փաստացիորեն բուժվում էին 2878 հիվանդ։ Արդյունքում՝ վերաբացվեցին ուսումնական հաստատությունները, դրանց համար կազմվեցին հատուկ կանոններ, որոնց պահպանումը թույլ կտար զերծ մնալ հիվանդության տարածումից։

Կորոնավիրուսային հիվանդությունը կանխելու նպատակով Հայաստանում մարտի 15-ին հայտարարվել է արտակարգ դրություն, որը տևել է մինչև սեպտեմբերի 11-ը։ Արտակարգ դրության վերացումից հետո Հայաստանում դրա փոխարեն հայտարարվել է կարանտին։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից երկրում մահացել է 1016 մարդ, ընդհանուր վարակվածների թիվը 55736 է, փաստացի բուժվողներինը՝ 8646, իսկ ընդհանուր բուժվածներինը՝ 45771[9]։

Հայ-ադրբեջանական պատերազմ

Հայ զինվորը ոչնչացնում է հակառակորդին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց ընդդեմ Արցախի Հանրապետության, որին հաջորդեց նաև Հայաստանի միջազգայնորեն հաստատված սահմանների վրա հարձակում[10]․ հայտարարվեց նաև, որ հակառակորդին ռազմական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան[11][12], որը Ադրբեջան է տեղափոխել մեծ թվով սիրիացի ահաբեկիչների՝ ընդդեմ հայերի ռազմագործողություններին մասնակցելու համար[13][14][15][16]։ Նույն օրը Արցախի և Հայաստանի Ազգային ժողովների նիստերի ժամանակ երկրի ղեկավարները՝ համապատասխանաբար Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը, երկու հանրապետություններում հայտարարեցին ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաք[17][18]։ Մինչև հոկտեմբերի 10-ը տեղի ունեցող ռազմական գործողությունների արդյունքներով հայկական կողմը ունի 405 զինծառայողի կորուստ[19][20], իսկ հակառակորդը չի հայտարարում իր կորուստների մասին[21]․ ըստ հայկական կողմի հրապարակած տվյալների՝ ադրբեջանական կողմը ունի 4,369 զոհ[22][23]։ Երկու կողմերի ԱԳՆ նախարարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։ 00-ին, երկու երկրների միջև կնքվել է հրադադար[24]։

Այլ իրադարձություններ

Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մահեր

Տես նաև

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան