21 (ալբոմ, Ադել)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 21 (այլ կիրառումներ)

«21», բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ Ադելի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2011 թվականի հունվարին՝ Columbia Records լեյբլի անվան տակ։ 2012 թվականի նոյեմբերին ալբոմը վաճառվել է ավելի քան 25 մլն օրինակով[1][2][3][4]։ Ալբոմը գլխավորել է աշխարհի շատ հիթ-շքերթներ, մի քանի ամիս գլխավորել է Մեծ Բրիտանիայի UK Album Chart հիթ-շքերթը (23 շաբաթ առաջին տեղում, որը երգչի համար ռեկորդ էր) և ամերիկյան Billboard 200-ը (24 շաբաթ առաջին տեղում, ռեկորդ քառորդ դարում)։ Ալբոմը դառնում է տարվա բեստսելեր։

21
Թողարկված2011 թվականի հունվարի 19
Ձայնագրված2009 թվականի մայիս - 2010 թվականի հոկտեմբեր, AirStudios
Angel Studios
Eastcote Studios
Harmony Studios
Metropolis Studios
Myaudiotonic Studios
Patriot Studios
Serenity Sound
Shangri La Studios
Sphere Studios
Wendyhouse Productions
ԺանրՍուլ, փոփ, R&B
Տևողություն48:12
Լեզուանգլերեն
ԼեյբլXL
ՊրոդյուսերՌիք Ռուբին
Պաուլ Էփվորթ
Ջիմ Էբբիս
Ֆրեյսեր Թի Սմիթ
Ռայան Թեդեր
Դեն Սմիթ

«21» ալբոմը ճանաչվել է 2011 թվականի լավագույն ալբոմ, երկու առաջատար ամսագրերում՝ Billboard[5] և Rolling Stone։

2012 թվականի փետրվարի 12-ին Լոս Անջելեսում, 54-րդ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, ալբոմը ճանաչվում է տարվա լավագույն ալբոմ[6]։

Ալբոմը երկու տարի անընդմեջ (2011 և 2012) ԱՄՆ-ում մնում էր լավագույնը (նախկինում նման հաջողության է հասել Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմը՝ 1983 և 1984)[7]։

2015 թվականի նոյեմբերին Billboard ամսագիրը «21» ալբոմը անվանեց բոլոր ժամանակների ԱՄՆ-ի լավագույն ալբոմ (Greatest of All Time: Billboard 200 Albums», 1963-2015 թվականների շրջանում)[8][9]։

Ալբոմի ձայնագրություն

Ստուդիական վաղ քննարկումներ

2009 թվականի ապրիլին քսանամյա Ադելը, իրենից 10 տարի մեծ տղամարդու հետ լուրջ կապեր ստեղծելով, իր երկրորդ ալբոմի համար սկսեց նոր երգեր գրել, 2008 թվականի իր 19 ալբոմից հետո։ Ի հակառակ CMN-ի, որոնք իր երգերն պիտակավորել էին՝ «հին սոուլ», Ադելը որոշեց ձայնագրել նոր ալբոմ, ավելի պարային և ժամանակակից[10][11]։ Սակայն ստուդիական սեսիաները, այնքան էլ հաջող չէին, ինչպիսին Ադելն էր ցանկանում[11][12]։ Երկու շաբաթում ձայնագրվել էր միայն մեկ երգ, որը բավարարում էր իր պահանջները, պրոդյուսերը Ջիմ Աբբիսն էր, իսկ երգը կոչվեց «Take It All», սիրային բալլադ, դաշնամուրի նվագակցությամբ, որը խիստ տարբերվող էր նախորդ ալբոմի երգերից[11][13]։ Հիասթափվելով առաջին արդյուքներից և չգտնելով ոգեշնչում աշխատանքը շարունակելու համար, երգչուհին փոխեց իր պլանները հետագա ստուդիական սեսիաներում[14]։

Ադելը գրեց «Take It All» երգը իր հարաբերությունների սրման ժամանակ[15]։ Երբ երգը կատարեց իր ընտրյալի համար, նրանց միջև մեծ վեճ տեղի ունեցավ, որը հանդիսացավ նրանց 18-ամսյա հարաբերությունների խզման պատճառ։ Երգչուհին զգաց, որ իր սիրտը կոտրված է, բայց միաժամանակ այն խթան հանդիսացավ նոր ոգեշնչման։ Նա իր հույզերը արտահայտեց երաժշտության միջիոցով, ստեղծելով երգեր իր չհաջողված հարաբերությունների մասին՝ նախկին սիրո և զոհի վրեժխնդրության դիրքից, որի սիրտն էին կոտրել և այն մարդու դիրքից, որն ապրում էր անցած սիրո հուշերով[16][17][18]։

Համատեղ նիստ Էպուարտի, Սմիթի և Թեոդորի հետ

Ադելի և իր ընկերոջ բաժանումից անմիջապես հետո սկսվեց նրա նոր երգերի ստեղծումը։ Անմիջապես նա կապվեց իր պրոդյուսեր՝ Փոլ Էպորտի հետ, ցանկություն հայտնելով իր հույզերը արտահայտել երգերով՝ «Մեզ մոտ տաք պայքար էր, նախորդ գիշեր… Եվ ես ամբողջությամբ եռում էի։ Հետո ես եկա ստուդիա և ուղղակի ճչացի» ասել է նա։ Չնայած նրան, որ ցանկանում էր ավարտին հասցնել իր բալլադը, որը սկսել էր իր պրոդյուսերի հետ սրանից մեկ տարի առաջ, պրոդյուսերը գտավ, որ նա ավելի ագրեսիվ տրամադրվածություն ունի[19][20]։ Երկուսով փոխեցին երգըբառերը, որպեսզի արտահայտեն Ադելի թարմ փորձը, և կանգ առան «Rolling in the Deep» անվան վրա։ Մի քանի ժազային էֆեկտների հետո, երգի գործիքավորումը կատարվեց իմպրովիզացիայի միջոցով, Ադելը երգեց առաջին քառյակը, որից հետո պրոդյուսերը ոգեշնչվեց և իմպրովիզացիա կատարեց կիթառի համար։ Հարվածային գործիքների քայլերգային բիթը միացվեց երգին, որպեսզի արտահայտեն երգչուհու սրտի բաբախը։ Երկու օրվա ընթացքում ձայնագրվեց դեմո տարբերակը, որը պետք է ցուցադրվեր այդ տարվա վերջում Columbia Records-ի տնօրեն Ռիկ Ռուբինին։ Սակայն Ադելը նորից մի քանի ամիս հետո կապվեց Էպուորտի հետ, որպեսի նա ավարտի երգի պրոդյուսերությունը։

Վերջնական արդյունքի հիմքում ընկած էր դեմո ձայնագրությունը։ Էպուորտը ավարտին հասցրեց ամբողջ գործիքավորումը, որը Ադելը ձայնագրեց առաջին իսկ անգամից, և հենց այդ ձայնագրությունը համարվեց՝ ամենահուզիչ։ Երգի վերջնական տարբերակում, որը հնչում է ալբոմում, կարելի է նույնիսկ լսել Էպորտի հաշվարկը մինչ ձայնագրվելը։

Բրիտանացի պրոդյուսերի Fraser T. Smith-ի մոտ, կրկնվեց նույն պատմությունը, նա միացել էր Ադելին, որպեսզի ձայնագրեին երրորդ սինգլը՝ «Set Fire to the Rain», իր լոնդոյան MyAudiotonic Studios ստուդիայում[21]։ Այս ամենից հետո Ադելրը այցելեց իր համահեղինակին, որպեսզի ձայնագրի երգի վերջնական տարբերակլը, և ոչ ի սկզբանե իրեն հրավիրած Ռիկ Ռուբինի մոտ։ Սմիթը գտավ, որ երգի նախնական ձայնագրությանը «հնարավոր չէ գերազանցել»։ Նա երգի վերջնական տարբերակում ավելացրեց «կենդանի» հարվածներն և լարային մասեր[21][22]։

Վերջացնելով դեմո ձայնագրությունը Ադելը դիմեց ամերիկացի երաժիշտ OneRepublic խմբի անդամ Ռայան Թեոդորին, ով այդ ժամանակ Լոնդոնում էր, ռադիո-շոուին մասնակցելու համար։ Թեոդորը հետաքրքրություն ցուցաբերեց համագործակցելու, այն երգչուհու հետ, ում հետ ծանոթ էր 2009 թվականի փետրվարին կայացած «Գրեմմի» մրցանակաբաժշության ժամանակ[23]։ Նա ստուդիա եկավ նշանակված ժամից չորս ժամ առաջ, որպեսզի ավելի լավ ծանոթանա նրա ընթացիկ աշխատանքին։ Նա տեղյակ չէր Ադելի անձնական կյանքին և խնդիրներին, բայց նա հասցրեց գրել դաշնամուրային միջերգ և երկու տող ապագա «Turning Tables» բալլադի համար՝ «Close enough to start a war/All that I have is on the floor»։ Այնպես ստացվեց, որ ձայնագրությունը իդեալական արտահայտեց երգչուհու հոգևիճակը, ով ստուդիա էր եկել իր նախկին սիրո հետ հերթական վեճից հետո։ Անցած սիրո չարությունն դեռ զգալով, նա քննադատում էր իր նախկին ընկերոջ «հաղթանակը» իր նկատմամբ (անգլ.՝ «turn the tables»)։ Թեոդորը առաջարկեց մտցնել այդ արտահայությունը կոմպոզիցիայի տեքստի մեջ։ Հաջորդ օրը Ադելը ձայնագրեց երգի դեմոն։

Ադելը և Թեոդորը համաձայնության եկան երկրորդ ձայնագրության համար, և շարունակեցին աշխատել լոս անջելեսյան Serenity West Studios ստուդիայում, մի քանի շաբաթ անց «Rumour Has It» կոմպոզիցիայի միջոցով ձայնագրեցին երգը։ Երբ Ադելրը հերթական վոկալ պարտիան ձայնագրեց 10 րոպեում, Թեոդորը հարցազրույցում նշել էր, որ զարմացած է Ադելի վոկալ և երաժշտական տաղանդների վրա՝ «Նա երգում է թռիչքով, կատարյալ, իդեալական, բաց չթողնելով ոչ մի նոտա։ Այդ ժամանակ ես նայեցի երաժշտական ինժեներին, ասացի «Ադել ես չգիտեմ և չեմ հանդիպել, որևէ մեկին անցած 10 տարիներում, ով կարողանար անել այդ»»։

Համատեղ նիստ Ռուբինի, Ուէլսոնի և Ուիլսոնի հետ

Էպուարտի, Սմիթի և Թեոդորի հետ համատեղ աշխատանքից հետո, նա մեկնեց ԱՄՆ, շարունակելու ալբոմի վրա իր աշխատանքը։ Columbia Records-ի ղեկավար` Էշլի Նյուտոնի առաջարկությամբ, նա հանդիպեց ամերիկական երգերի հեղինակ Ուելսոմին, իր ստուդիայում, ով Լոս Անջելեսի մերձակա Կալվեր Սիթիում էր, որտեղ նրանք գրեցին «One and Only» բալլադը[24]։ Երգը հենված էր դաշնամուրային չորսակորդանի հարմոնիայի վրա՝ 6/8 չափով, որը Ուելսը ստեղծել էր մինչ արտիստուհու հետ հանդիպումը։ Երգի տեքստը գրվել է երգչուհու նոր սիրային հարաբերությունների ոգեշնչման արդյունքում և շատ արագ ավարտվել էր Դենո Ուիլսոնի հետ համագործակցելով, ում հետ հետագայում գրեցին «Someone Like You» երգը։ 2008 թվականին Ադելի հայտնվելով ամերիկական քոմեդի շոույում՝ Saturday Night Live, հայտնի պրոդյուսեր Ռիկա Ռուբինը ուշադրություն դքարձրեց նրան, ով հետագայում ցանկացավ դառնալ Ադելի նոր ալբոմի ստեղծագործական պրոդյուսերը, 2009 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունում ունեցած հաջողությունից հետո[25]։ Երգչուհին իր երգերի ձայնագրման համար ի սկզբանե պլանավորում էր համագործակցություն տարբեր երաժիշտների հետ (Էպուորտ, Սմիթ, Թեոդոր), որոնք հետագայում կձայնագրեր Ռուբինի հետ։ Սակայն հաջողված ձայնագրություններից հետո, նա փոփոխեց իր մտադրությունը և սկսեց ձայնագրել նոր երգեր, այդ թվում «Rolling in the Deep» և «Set Fire to the Rain» Լոնդոնում[26]։ 2010 թվականի ապրիլին նա ուղևորվեց Ռուբինի ստուդիա՝ Shangri-La Studio, Մալիբուում (Կալիֆորնիայի նահանգ), որպեսզի ձայնագրեն ալբոմի վերջնական նյութը։

Ռուբինը հանեց իր ոչ տրադիթիոն մեթոդից և կոմֆորտ գոտուց, Ադելը նկարագրեց այս աշխատանքը՝ դժվարագույն[17][27]։ 2008-2009 թվականներին Ռուբինը բազմաթիվ անգամներ այցելել է Ադելի ելույթներին և նրա Հոլիվու-բոուլի ելույթներից հետո առաջարկեց նրան ջնջել սահմանը կենդանի կատարումների և ստուդիական ձայնագրությունների միջև։ Երբ նրանք հանդիպեցին Մալիբուում նա ջանաց «պահպանել շուուի ձայնագրության տրամադրությունը», հրավիրելով երաժիշտենրի թիմին, որի մեջ մտնում էին թմբուկահար Քրիս Դեյվը, կիթառահար Մեթա Սոուինը, դաշնակահար Ջեյմս Փոյսերը, և բաս Փինո Փալադինոն։ Երաժիշտները ձայնագրեցին բազմաթիվ ակուստիկ պարտիաներ, ալբոմի համար[11][19][28]։ Ռուբինը թույլ չտվեց օգտագործեն էլեկտրոնային գործիքներ։ Ինչպես երաժշտության ձայնագրման ավելի ազատ ձևի կողմնակից, Ռուբինն աշխատեց մաքրազերծել երաժշտությունը, որը երաժշտության թողնում է ինքն իր հետ, ցանկանալով դա արտահայտել երգերի գործիքավորման հետ[29]։ Նա առանձնացրեց երգչուհուն և երաժիշտներին ստուդիայում, և առաջարկեց նրան ձայնագրությանը մոտենալ մեծ պատասխանատվությամբ և փոքր-ինչ սահմանափակումով։ Հարցազրույցի ժամանակ նա ասել է՝Նրա երգն այնքան հզոր էր և սիրտ խոսող, որ պարզ դարձավ, որ ինչ-որ յուրահատուկ բան է կատարվում…Երաժիշտները գտնվում էին երգի ազդեցության տակ, որովհետև ոչ միշտ է հնարավոր լինում ձայնագրվել արտիստի հետ և առավել ևս, երբ նա երգում է… Այսօր շատերը ձայնագրվում են ֆանագրամայի ուղեկցությամբ։ Ստացվեց իրական ինտերակտիվ պահ, երբ երաժիշտներից ոչ մեկը չգիտեր, որ ինքն իրականում պետք է նվագեր և նրանք այնքան ուշադիր ու խորն էին հետևում ընթացքին… Եվ ամբողջ երաժշտությունը կառուցվեց Ադելի զարմանալի կատարման հիման վրա։

Ադելը Ռուբինի հետ ձայնագրել է հինգ երգ՝ «Don’t You Remember», «He Won’t Go», «One and Only» և բոնուս թրեք ԱՄՆ-ում «I Found a Boy»։ Հետագայում INXS խմբի «Never Tear Us Apart» երգի քովերը փոխարինվել է The Cure խմբի «Lovesong» երգի քովերով, որը ձայնագրվել է bossa nova ոճով, որը ստիպել է բոլորին արտասվել[30][31]։

Ադելը Ռուբինի հետ աշխատանքն ավարտելուց հետո, ծանոթից տեղեկացավ, որ իր նախկին ընկերը հայտարարել է նոր նշանադրության մասին։ Դրանից 10 րոպե առաջ երգչուհին գրել էր ալբոմի վերջին երգը՝ «Someone Like You», որը շուտով ավարտեց Դեն Ուիլսոնի հետ։ Ի սկզբանե Ադելը գոհ չէր լայբլից և որոշել էր վերաձայնագրել այն, բայց հրաժարվեց այդ մտքից։ Երգչուհու համար, երգի ձայնագրումը հոգու մաքրման պահ էր, որը ըստ իրեն «կապանքներից ազատումն էր»[32]։

Անվանում

Ադելի սկզբնական ցանկությունն էր, ալբոմն անվանել՝ Rolling in the Deep, իր ադապտացված ժարգոնային «roll deep» ֆրազայից ելնելով, որը նա զգացել էր նախկին հարաբերությունների ժամանակ, իր անձնական մեկնաբանություններում նա ասում էր, որ դա կլինի մեկը, ով «կբաժանի իրեն անցյալից» և նեցուկ կլինի իրեն[33]։ Հետագայում երգչուհին գտավ, որ այդ անվանումը դժվար ընկալելի կլինի աուդիտորիայի համար։ Չնայած նրան, որ նա խուսափում էր համեմատելուց իր առաջին ալբոմին, Ադելը որոշեց «21» անվանումն ավելի հարմար, քանի որ այն արտահայտում էր իր տարիքը ալբոմի ստեղծման ժամանակ, դա արտահայտում էր իր ինքնակենսագրական ուղին և խորհրդանշում էր առաջին ալբոմից հետո էվոլությոն աճը[34]։

Երաժշտություններ և երգերի տեքստեր

Ներգործություն և հնչեղություն

2008-2009 թվականներին An Evening with Adele ուևորության շրջանակներում՝ ԱՄՆ-ի հյուսիսային և հարավային շրջաններն ազդեցություն ունեցան Ադելի 21 ալբոմի վրա[35][36]։ Ավտոբուսի վարորդի հետ՝ ով ծնունդով Նեշվիլ, Թեննիս նահանգից էր, ուղևորության ընթացքում, ընդմիջումների ժամանակ ծանոթությունը հանգեցրին նրան, որ նա ծանոթացավ երաժշտության Bluegrass և rockabilly ժանրերին, Գարթ Բրուկսի, Վանդ Ջեքսոնի, Էլիսոն Կրաուսի երգերին, Lady Antebellum, Դոլլի Փարթոն և Rascal Flatts խմբերին[25][28][37]։ Ադելը country ժանրի ազդեցության տակ էր, բարձր գնահատելով նրա թեմաների պարզությունը և ասում էր, որ նա սկսեց ավելի խանդավառությամբ լսել իրեն ոչ ծանոթ այդ ոճը։ Չնայած, որ ալբոմը ժամանակավոր գտնվում էր քանթրի և հարավ սոուլ ոճերի ազդեցությունների տակ, համենայն դեպս շատ թե քիչ գտնվում էր նաև Motown Records փոփ-սոուլի Ադելի առաջին աշխատանքի ազդեցության տակ[37][38][39]։ Այնպիսի գործիքներ ինչպիսին են սաքսաֆոնը, արֆան, բանջոն և ակարդիոնը ներառված էին ձայնագրման մեջ՝ բլյուզ, սոուլ, ջազ, բոս նով ժանրերի ազդեցության տակ[35][39][40]։ Ալբոմը ներառում էր նաև այնպիսի ոճեր, ինչպիսին են՝ ալտերնատիվ փոփը և ժամանակակից ռոքը[41][42]։ Ձայնագրման ժամանակ Ադելը հետ կանգնեց Մերի Ջեյ Բլաջի, Քանիե Ուեսթի, Elbow, Mos Def, Ալլանից Մորիսեթի, Թոմ Ուեյսթոնի, Sinéad O’Connor-ի երաժշտություններից, նոր հնչեղություն ստանալու նպատակով։ Որպես օրինակ նա նշում էր Yvonne Fair, Andrew Bird, Neko Case и The Steel Drivers երաժիշներին, իր ալբոմի ձայնագրման համար։

Չնայած, որ CMI-ները ալբոմը պիտակավորեցին, որպես «սոուլ ալբոմ», սակայն քննադատները չհամաձայնեցին նման քննադատմանը[43][44]։ Slate ամսագրից Մայք Սփեյսը հաստատում էր, որ «սոուլը» համարվում էր աֆրո-ամերիկացիների պատմական, քաղաքական և մշակութային ժառանգություն, նա գտնում էր, որ Ադելը և իր ժամանակակիցները գտնվում էին սոց-մշակութային մշակույթից հեռու և կարող էին ներկայացնել իրական «սոուլ»-ի գունատված կրկնօրինակը, չնայած, որ ունակ էին ստեղծելու ճշմարտանման հնչեղություն[45]։ Sirius XM ամսագրից Լորի Ֆրիկը ավելացրել է, որ նրա վինթաժ հնչողությունը ինքնաբերաբար չի մտնում «սոուլ» կատեգորիայի մեջ։ Դրա փոխարեն սկավառակը կարելի է կոչել փոփ-ալբոմ «սոուլի ուղղվածությամբ»։

Երաժշտություն և երգերի թեմաներ

Ալբոմը հանդիսանում է ինքնակենսագրական և նրա երգերը դասավորված են այնպես, որպեսզի հաղորդեն այն հույզերը, որը Ադելը զգում էր առաջին ընկերոջից բաժանվելուց հետո՝ զայրույթ, դառնություն, միայնություն, ցավ ու ափսոսանք և վերջի-վերջո անխուսափելի որոշման ընդունումը։ Վրեժխնդրություն արտահայտող «Rolling in the Deep» երգը, որում Ադելը նկարագրում էր, որպես «մութ ավետարան բլյուզ երաժշտության տարրերով, դիսկո-ռիթմում», ինչպես միջոց արտահայտելու իր թուլությունը նախկին սիրո նկատմամբ, առանց որի իր կյանքը կլինի «միայնակ, տխուր և անօգնական»։ Սկսելով ակուստիկ կիթառի երգի առաջին քառյակով, տոնայնություն է հաղորդում ամբողջ ալբոմին[46]։ Քայլերգային բիթը դաշնամուրի ուղեկցությամբ անցում են կատարում դեպի բազմաձայն կրկներգ, որում «Ադելի ձայնը փնտրում է ճիշտ դրամատիկ ինտոնացիա և բառեր, որտեղ կարելի է նկարագրել այն տխրությունը, որ ինչ-որ մեկը համարձակվել էր կոտրել իր սիրտը»[47]։ 21 ալբոմի առաջին երգը՝ «Rolling in the Deep», սա հանդիսացավ առաջին օրինակներից մեկը նրա, ինչը ազդեցություն ունեցավ ալբոմի հնչեղության վրա՝ Americana (music)-ը[48]։

«Rumour Has It»` երգչուհու կծու հեգնական պատասխանն էր բոլոր այն ասեկոսեներին, որ իր ընկերն էին տարածել, նախկին ընկերոջ բաժանումից հետո[49][50]`։ Միախառնելով doo-wop տարրերը բլյուզի հետ, Tin Pan Alley ոճում, այդ խանդավառ երգը կառուցված էր կանացի վոկալի հարմոնիայի վրա, դաշնամութային ակորդներով[49][51][52][53]։ Նյու Յորք Թայմս-ի Ջոն Կարամանիկը նշում էր երգում «կոնտրապունկտ մերկացնող երգեցողություն» և դանդաղ ռիթմը, որը փոխում էր ստեղծագործության ամբողջ ռիթմը[54]։ Ձայնագրման ժամանակ Radiohead խմբի «I Might Be Wrong» երգով ներշնչված, Թեոդորը նշում էր երգի կիթառային շարվածքը և ամերիկական բլյուզի ռիթմը, որպես խթան երգի պրոդյուսերացման։ «Turning Tables» երգը արտահայտում էր կատարողի ներքին պաշտպանիչ պայքարի դիրքորոշմանը իր նախկին սիրո գործողություններին։ Փորձարկելով իրեն սկանդալների հորձանուտում, երգչուհին երդվում է պահպանել հուզական հեռավորություն, որպեսզի ապագայում հիսաթափություն չապրի։ The Irish Times-ից Բրեյն Բոյդը համեմատում էր Ադելին 1980-ականների երգչուհի Բոնի Թեյլորի վոկալ տեխնիկայի հետ, որի միջոցով ցանկանում էր արտահայտել արհամարհանքը, ցավը և պաթոսը[55]։

Ռիք Ռուբինի պրոդյուսերած «Don’t You Remember» չորրորդ երգը՝ Ադելի և Ջիմի Ուիլսոնի, փոխում է ալբոմի թեման չարությունից ու ինքնապաշտպանությունից դեպի հոգեկան տխրության։ Այս դանդաղ քանթրի-բալլադը ավելիացրել էր ալբամի վերջում, քանի որ Ադելին սկսել էր ամոթալի թվալ այն բանը, որ նա միշտ իր մյուս երգերում վատաբանում էր իր նախկին սիրուն[17][36][42][56]։ Երգի բառերը կոչ էր նախկին սիրուն հիշելու իրենց միասին անցկացրած լավագույն պահերը։ «Set Fire to the Rain» երգում, ընդհանուր գծերով որոշում է հարաբերությունների այն աստիճանը, երբ ի հայտ են գալիս խնդիրներ և պայքարը իր անկարողության դեմ, որ թույլ տա երևույթների բնականոն ընթացքին[57]։ Երգի վերջաբանում հարուստ նվագախմբի և լարային գործիքների կրիշենդո է, և դրամատիկ մելամաղձոտ ավարտը տարբերում է ալբոմի մյուս նյութերից, որից քննադատները նրան բնությագրեցին, ինչպես Փոփ ռոքային բալլադ։ Որպեսզի ավելի ընդգրկուն հնչողության հասնի պրոդյուսեր Ֆրեյզեր Տի Սմիթը օգտագործեց ավելի հայտնի «Wall of Sound» տեխնիկա[35][58]։

«Take It All», ալբոմի յոթերորդ երգն է, որը գրվել է Ֆրենսիս Ուայթոմի և Ջիմ Էբիսի համագործակցությունից, մինչ Ադելի և իր ընկերոջ հարաբերությունների խզումը, այս բալլադը գրված դաշնամուրի նվագակցությամբ, գտնվում է փոփի, սոուլի, գոսպելի ազդեցությամբ[59][60]։ 21 ալբոմի գրախոսության ժամանակ, Allmusic-ից քննադատ Մեթ Քոլլարը երգը համարեց ալբոմի «գլխավոր համար», նկարագրելով այն, որպես «տարաժամ կլասիկա», դնելով այնպիսի երգերի շարքում, ինչպիսիք են «And I Am Telling You I'm Not Going» և «All by Myself», կոչելով «պահ այն երկրպագուների համար, ովքեր հասել են իրենց սիրո իդեալին»[59]։ Այնուհետև հնչում է «I’ll Be Waiting»-ը ` երգերից երկրորդը, որի պրոդյուսերը Էպորտն էր, որը տարբերվում է «Rolling in the Deep»-ից ավելի լավատեսական տոնայնությամբ և լուսավոր մեղեդիով։ Նա իր դիրքորոշմամբ, փլուզված հարաբերություններում, հայտարարում է, որ համբերատար կսպասրի իր սիրելիի անխուսափելի վերադարձին[61][62]։ Երգը համեմատում են Արեթի Ֆրանկլինի աշխատանքների հետ[63]։

Չնայած նրան, որ ալբոմի երգերի մեծամասնությունը նվիրված էին փլուզված հարաբերություններին, այդ բոլոր երգերը շոշափում էին այդ թեման։ «He Won’t Go»` հիփ-հոփ և ժամանակակից ռիթմ և բլյուզ ոճում, նվիրված էր Ադելի ընկերոջը, ով պայքարում էր հերոինային կախվածության դեմ։ Ալբոմի հաջորդ իններորդ երգը` «One and Only», երգեհոնի և երգչախմբի կատարմամբ, նվիրված էր մտերիմ ընկերոջը, ում նկատմամբ դրսևորում էլ ռոմանտիկ զգացողություն[64][65]։ «Lovesong» երգն Ադելը նվիրում էր մորը և ընկերներին, որոնց մասին հիշողությունները իր համար եղել են սփոփանք, երբ տխրում էր հարազատ տան և միայնության պատճառով, Մալիբուում կատարված ձայնագրության ժամանակ։

Ալբոմի վերջաբանը, որում նկարագրում է, որպես «կոտրված սրտի ադաջո» «Someone Like You» երգում, դա նուրբ դաշնամուրային բալլադ է[66]։ Իր հարցազրույցում երգչուհին կոմպոզիցիան նկարագրում էր, որպես իր զգացմունքները նախկին սիրո նկատմամբ[67]։ Երգի բառերի միջոցով փորձ է կատարում ազատվել իր վշտից, այն բանից հետո, երբ ինքը կիմանա իր նախկին սիրո նշանադրության և երջանիկ հարաբերությունների մասին։ The Village Voice-ից Շոն Ֆեննեսին գովերգեց Ադելի վոկալային կատարումը, նշելով նրան «ինչպես շշունկը վերածվեց ճիչի» կրկներգում, իսկ հետո նորից անցում կատարեց հանդարտության[68]։ Հետագայում, երգերի ամենաբարձր գնայատականը ստացավ ալբոմի «Someone Like You» երգը։

Գովազդային ընկերություն և թողարկում

Մինչ 21 ալբոմի եվրոպական թողարկումը, Ադելը կատարեց շրջագայություն Եվրոպայով, ելույթ ունենալով թագավորական Royal Variety Performance ընտանիքի համար, Մեծ Բրիտանիայում 2010 թվականի դեկտեմբերի 9-ի հեռուստատեսային շոուի եզրափակչում, The Voice of Holland-ում 2011 թվականի հունվարի 21-ին, 6 օրից Live Lounge համերգադրահում, BBC Radio 1 ռադիոկայանում, 2011 թվականի հունվարի 24-ին մինչ Մեծ Բրիտանիայում սկավառակի թոողարկումը նա կատարեց ակուստիկ երգերի շարք Լոնդոնի Տաբերնեկլ համերգային սրահում, որը ցուցադրվում էր ուղիղ միացմամբ[69]։ Ադելը կատարեց «Someone Like You» երգը BRIT Awards 2011 թվականի հանդիսության ժամանակ։

Թողարկումը Հյուսիսային Ամերիկայում, նշանակված էր փետրվարի 22-ին։ Սքոթ Գրինի Columbia մարկետինգի բաժնի ղեկավարը գովազդային խմբին ուղղորդում էին, որպեսզի փետրվարի ընթացքում ստեղծեին բավականին ալիքներ ալբոմը ցուցադրելու համար, որպեսզի բոլորի ուշադրությունն ուղղորդեն նրան, ով գնել էր ալբոմ 19-ը։ Խմբի առանցքային պահը եղավ հին և նոր երգերի թողարկումը հեռուստատեսությամբ և ինտերնետով այդ թվում Vevo, AOL and VH1 լեյբլների գործընկերությամբ։ 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամերիսներին Ադելը անցկացրեց ոչ մեծ շրջագայություն ԱՄՆ-ում, որը ներառեց համերգներ Նյու Յորքում, Մինեապոլիսում և ինչպես նաև ելույթներ ունեցավ Լոս-Անջելեսյան հայտնի Club Largo-ում[70]։ Չնայած նրան, որ երգչուհին Twitter-ում չուներ էջ, Columbia-ն ինքնուրույն կազմեցին էջ, դնելով Ադելի անձնական բլոգում։ Փետրվարին երգչուհու պաշտոնական կայքը հայտարարեց պրոմո խմբի մասին «21 օր Ադելի հետ» վերնագրով, որի ընթացքում ամեն օր կայքում անց էր կացվում էքսկլյուզիվ, ինտերակտիօվ ակցիաներ։ Մինչ ամերիկային թողարկումները Ադելը այցելեց ցերեկային և գիշերային հեռուստաշոուների, այդ թվում՝ Today Show փետրվարի 18-ին, փետրվարի 21-ին «Late Show with David Letterman», փետրվարի 24-ին «The Ellen DeGeneres Show» և «Jimmy Kimmel Live!»։

Սինգլներ

Մեծ Բրիտանիայում ալբոմը թողարկվել է 2011 թվականի հունվարի 16-ին և հասել մինչև երկրորդ տեղը հիթ-շքերթում։ ԱՄՆ-ում երգը ամենաշատ կատարված երգն էր վերջին քառորդ դարում, հայտնվելով Billboard ամսագրի 12 տարբեր անվանակարգերում (այն թվում նաև՝ Rock Songs, Hot R&B/Hip-Hop Songs и Hot Latin Songs)։ Երգը 7 շաբաթ եղավ Hot 100 չարթի առաջին հորիզոնականում և ԱՄՆ-ում ամենավաճառվող սինգլը դարձավ։ Ամփոփիչ «Hot 100 55th Anniversary» չարթում սինգլն ամբողջ պատմության մեջ դարձավ 31-րդը, ամսագրում, որը նվիրված էր ԱՄՆ-ի գլխավոր հիթ-շքներթի 55-րդ տարելիցին։

Երկրորդ սինգլը՝ «Someone Like You» է, թողարկումից հետո 36-րդ տողում էր UK Singles Chart անգլիական հիթ-շքերթում, իսկ հետո 47-րդ հորիզոնականում էր։ Սակայն 2011 թվականին BRIT Awards[71][72] մրցանակաբաշխության ժամանակ Ադելի ելույթից հետո սինգլը բարձրացավ առաջին տեղը, այն գլխավորեց Ավստրալիայի[73], Նոր Զելանդիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի չարթերը։

Երրորդ սինգլն է՝ «Set Fire to the Rain»[74], որը գլխավորել է ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Բելգիայի[75] չարթերը և Շվեյցարիայում, Իտալիայիում[76] և Ավստրիայում՝ լավագույն հնգյակը։

«Rumour Has It» երգը չորրորդն էր, որը թողարկվել էր ԱՄՆ-ում 2012 թվականի մարտի 1-ին[77]։ «Turning Tables»-ը թողարկվեց, որպես հինգերորդը, ԱՄՆ-ի ռադիոկայանում, «I’ll Be Waiting» երգը երբեք որպես սինգլ չի եղել, բայց և այնպես այն հասավ 29-րդ տեղը ԱՄՆ-ի[78] Triple A չարթում։

Քննադատների կարծիքներ

Երաժշտական քննադատների կողմից 21 ալբոմը արժանացավ դրական մեկնաբանությունների։ Metacritic կայքում, որտեղ գնահատվում են գծային դիագրամով, սկավառակը ստացել էր 76 միավոր։ Քննադատները ալբոմի գեղարվեստական աճը համեմատել էին Ադելի առաջին ալբոմի հետ՝ ձայնագրման և երգերի շարադրման հետ[79][80]։ Այդ ժամանակ քննադատում էին 19 ալբոմի երաժշտական և տեքստային զսպվածությունը։ Chicago Tribune-ից Գրեգ Կոթը հաստատում էր, որ համեմատած 21-ի դեբյուտի հետ «գործիքարվորումը ավելի ռիթմիկ և դրամատիկ էր»[40][43][81]։

Դրական գնահատմանը ավելացնում էին ձայնագրման ստեղծման դրամատիկ պատմությունը, լրագրողները գովաբանում էին Ադելի երգերի հասունությունը և խորությունը[82][83]։ No Ripcord-ից Գերի ՄակԳինլին ալբոմը կոչեց «կատարելության հասած ձայնագրություն», իսկ Clash-ից Սայմոն Հարպերը գրեց՝ «երկու տարի… բացահայտեց իր համար աշխարհը։ Այն ժամանակ, երբ 19-ը դեռահասային կյանքի կարապի երգն էր, հիմա 21-ը ցույց է տալիս հասունություն, որտեղ պատասախանատվությունը բախվում է հոգեկան ցավի և հուզական խորը արմատների սպիների հետ»։ MusicOMH-ից Ջոն Մյորֆը գտնում էր նմանություն այդ սկավառակի և Էմի Ուայնհաուսի Back to Black ալբոմի հետ, նշելով, որ նրանց հուզում է միևնույն «ցավի, տխրության և վրեժխնդրության թեման»։ Նա գտավ, որ 21-ը «ամենալավ ալբոմն է «հարաբերությունների խզման մասին» և առաջին իսկական տպավորիչ ալբոմն է 2011 թվականի»։ Sputnikmusic-ից Ժոզեֆ Վինին նմանատիպ գնահատանք տվեց ալբոմին հաստատելով, որ 21-ը ներառում է «հին դպրոցի լավագույն չորս սոուլները, Արետ Ֆրանկլինի ոգով, ինչպես նաև ժամանակակից կանացի զգացողություններով Լորին Հիլլի որգով»։ The Village Voice-ից Շոն Ֆինիսը գրեց, որ ալբոմը «հանդգնության թեթև թռիչք էր և վեհության մեծ պարտք մոգական ուժով համոզում է ձեզ իր նշանակության մեջ»։ Նա հիշեցնում էր, որ երաժշտական պահվածքում «դրամատիզմի և պաֆոսի միջև սահմանը միշտ շատ թույլ էր, բայց Ադելը կարողանում էր կարչել նրանից։ Դա հենց այն է, որը առանձնացնում է նրան ժամանակակից բրիտանական բլյուզ երգիչներից»։ AbsolutePunk-ից Յան Ուոլքերը ալբոմը անվանում են «փոփ-շեդևր», բայց քննադատում էր նրա անհարթությունը։ Entertainment Weekly-ից Լիա Գրինբլասը անվանում էր ալբոմը «անժամանակ»։ Q ամսագիրը գրում էր, որ չնայած նրան, որ ոչ բոլոր երգերն էին լավը, Ադելը գրեթե հասավ կատարելության[84][85]։

Գրանցած հաջողություններ

Մեծ Բրիտանիա

Ալբոմի թողարկումից հետո, այն գլխավորել է Մեծ Բրիտանիայի UK Albums Chart հիթ-շքերթը, 2011 թվականի հունվարի 30-ին[86]։ Առաջին շաբաթում վաճառվել է 208 հազար օրինակով։ Չորրորդ շաբաթվա ընթացքում, ալբոմն արդեն առաջին հորիզանոկանում էր, Ադելը կատարեց «Someone Like You» երգը, BRIT Awards-ում։ Հետո, ալբոմի վաճառքն ավելի մեծացավ, Amazon.co.uk խանությում՝ 890 %-ով[87]։ «19» ալբոմը UK Albums Chart-ում բարձրացավ 4-րդ հորիզոնական, «Someone Like You» երգը 47-րդն էր, իսկ «Rolling in the Deep» սինգլը 5-րդն։ Ադելը դարձավ կենդանի կատաորղ, 1964 թվականի The Beatles-ից հետո[88]։ Մեկ Շաբաթ անց, 19-ը բարձրացավ երկրորդ հորիզոնական, այն ընթացքում, երբ նրա թողարկումը կայացել էր 109 շաբաթ առաջ և երգչուհին եղավ առաջին կատարողը 1999 թվականի The Corrs կատարողից ժամանակներից ի վեր, որի երկու ալբոմները զբաղեցրել էին առաջին և երկրորդ հորիզոնականները չարթերում[89][90]։

2011 թվականին UK Albums Chart-ում 21-ը մի քանի անգամ հասավ առաջին հորիզոնականին, առաջին անգամ անցկացրեց 11 շաբաթ առաջին հորիզոնականում 2011 թվականի փետրվար-ապրիլ, իսկ երկրորդ անգամ՝ 5 շաբաթ ապրիլ-հունիս[91]։ Երրորդ անգամ ալբոմը եղավ առաջին հորիզոնականում 2011 թվականի հունիսին 2 շաբաթ։ 2012 թվականի հունվարին մեկ տարի անց թողարկումից ապրիլի 15-ին ալբոմը նորից վերադարձավ առաջին հորիզոնակնին, մնալով առաջին տեղում 22 շաբաթ[92]։ 2011 թվականի սեպտեմբերին Ադելը գրանցվեց «Գինեսի ռեկորդների գրքում», որպես առաջին, 2 սինգլների և 2 ալբոմների կին կատարող, Մեծ Բրիտանիայում։ 21 ալբոմը առաջինն էր պատմության մեջ, որի վաճառքը Մեծ Բրիտանիայում հասավ 3 մլն օրինակի, մեկ տարվա ընթացքում և առաջին ալբոմ (կին կատարող), որը ունեցավ ռեկորդ 11 շաբաթ անընդմեջ լինելով առաջին տեղում, անցնելով Մադոննայի The Immaculate Collection հավաքածուին, որը նախկին ռեկորդն էր[93]։ Ալբոմը դարձավ թվով առաջիը, ալբոմների մեջ (կին կատարողների), Մեծ Բրիտանիայում[94][95]։ Մինչ 2012 թվականի փետրվարի սկավառակը վաճառվել էր 4 մլն օրինակով, իսկ մարտին հավաստագրվել էր 15 անգամ պլատինով, խանութներում 4.5 մլն օրինակով վաճառվելու համար>[96]։ Ալբոմը ամենավաճառվող և ամենաթռիչքայինն էր Մեծ Բրիտանիայի 21-րդ դարի թողարկումներում[97][98][99]։ 2012 թվականի ապրիլին սկավառակը 62 շաաբթ անընդմեջ եղավ Մեծ Բրիտանիայի թոփ-10-ում[100]։ Մինչև 2012 թվականի մայիսի «21» ալբոմը անցավ 4 274 300 օրինակը Մեծ Բրիտանիայում, որը առաջ անցավ Մայքլ Ջեքսոնի «Thriller» սկավառակից, լինելով Մեծ Բրիտանիայի ամեբողջ երաժշտական շուկայի ամենահաջողակ թողարկման հնգյակում[101]։

Եվրոպա և Օվկիանա

21-ը գլխավորեց ավելի քան 26 երկրների ալբոմների չարթերը[102]։ Բելգիական Belgian Albums Chart չարթում այն թողարկվելուց հետո հասավ երկրորդ տեղը, իսկ 2011 թվականի հունվարի 29-ին բարձրացավ առաջին տեղը, և այնտեղ մնաց 36 շաբաթ, մինչև 2012 թվականի փետրվար և հետո չնահանջեց 4-րդ հորիզանոկանից։ Սկավառակը գլխավորում էր շվեյցարական Schweizer Hitparade չարթը՝ 14 շաբաթ և ֆրանսաիական չարթը 18 շաբաթ[103]։ Նիդեռլանդներում 21-ը առաջին տեղում եղավ 2011 թվականի հունվարի 29-ին և գլխավորեց չարթը 30 շաբաթ։ Գերմանիայում այն առաջին հորիզոնականում մնաց 8 շաբաթ[104]։ Ալբոմը եղավ նաև առաջին տեղում իռլանդական Irish Albums Chart չարթում 33 շաբաթ՝ չարթերի պատմության մեջ ամենաերկարը մնալով այստեղ[105]։ 52 շաբաթվա ընթացքում վաճառվել էր 250 հազար ալբոմի օրինակ, որի հետևանքով նա եղավ ամենաարագ վաճառվողը Իռլանդիայի ամբողջ պատմության ընթացքում[106]։ Ավստրալիայում Ադելը կրկնեց իր ռեկորդը Մեծ Բրիտանիայի չարթերից, երբ նրա երկու երգերը՝ «Someone Like You» և «Rolling in the Deep»-ը, և երկու ալբոմները՝ 21-ը և 19-ը, 2011 թվականի հուլիսի 17-ից եղան չարթերի առաջին հնգյակում[107]։ RIANZ նորզելանդական չարթում 21-ը առաջին հորիզոնականում եղավ 2011 թվականի հունվարից և անցկացրեց 28 շաբաթ անընդմեջ ամենավերևում[108][109]։ Հետագայում նա նորից գլխավորեց չարթը՝ 2012 թվականին։ Առաջին տեղում ընդհանուր առմամբ մնալով 36 շաբաթ ակլբոմը ռեկորդ սահմանեց ամենաերկար առաջին տեղում գտնվող անվանակարգում՝ Նոր Զելանդիայում[110]։ Առաջին 10 շաբաթները Ֆինլանդիայի պաշտոնական չարթում՝ առաջին տեղում էր, մինչ 2012 թվականի առաջին կիսամյակը ընդհանուր գումարով այն 72 շաբաթ անընդմեջ մնաց առաջին տեղում, միայն մեկ անգամ իջնելով ամենալավ ֆիննական 20-յակից[111]։ Արդյունքում սկավառակը եղավ 2011 թվականի 4-րդ ամենահաջողվածը և երրորդը 2012 թվականին Ֆինլանդիայում (74000 օրինակ)։

Հյուսիսային Ամերիկա

2011 թվականի փետրվարի 22-ին ԱՄՆ-ում թողարկված 21-ը գտնվում էր առաջին տեղում ամերիկական Billboard 200 ալբոմների չարթում։ Առաջին շաբաթվա ընթացքում սկավառակի վաճառքը կազմեց 352000 օրինակ[112]։ Ալբոմը մնաց 23 շաբաթ լավագույն եռյակում, և թոփ-52-ում մնաց ռեկորդային 39 շաբաթ անընդմեջ[113], որտեղ մտել էր 2011 թվականի դեկտեմբերին, և 7-րդ տեղում[114]։ Արդյունքում Billboard Year-End չարթում նա եղավ համար մեկը (5 մլն օրինակով), և ԱՄՆ-ի լավագույն թվային ալբոմը, պատմության մեջ (2 մլն օրինակ, 2012 թվականի հունվարին)[115]։ Billboard 200 ալբոմը մնաց 23 շաբաթ, գերազանցելով մի քանի ռեկորդներ Մեծ Բրիտանիայից (ներառելով սաունթրեքներ և խմբեր), կին կատարողների և SoundScan era դարաշրջանի ցանկացած ալբոմի[116]։ 21-ի շնորհիվ Ադելը դարձավ առաջին վոկալիստը, ունենալով երեք սինգլ Billboard Hot 100-ի թոփ-10-ում միաժամանակ։ 2012 թվականի փետրվարի 23-ին նա դարձավ առաջին կին երգչուհին, ով ուներ 2 սկավառակ Billboard 200 և Hot 100 լավագույն հնգյակում միաժամանակ՝ ալբոմ 19-ը և 21-ը Billboard 200-ում առաջին և չորրորդ տեղերում, իսկ «Set Fire to the Rain» և «Rolling in the Deep» սինգլները երկրորդ և հինգերորդն էին[117]։ 2012 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ-ում ալբոմի տիպոօրինակը հասավ 8.9 մլն օրինակի, իսկ 2014 թվականի հոկտեմբերին անցավ 11 մլն[115][118][119][120][121]։ 21-ը դարձավ չորրորդը ԱՄՆ-ում[122], վերջին 10 տարիների ընթացքում։ Կանադայում 21-ը 28 շաբաթ եղավ համար մեկը, 1 մլն տիպօրինակով և հավաստագրված էր ադամանդե կարգավիճակ, 2012 թվականի հունվարին[123][124]։ 2012 թվականի առաջին կիսամյակում Ադելը եղավ առաջին կատարողը, միանգամից երեք երգեր վաճառվեցին ավելի քան մեկ մլն օրինակով[125]։

Համաձայն International Federation of the Phonographic Industry-ի տվյալների 21 ալբոմը ամենաշատ վաճառվածն էր, վերջին քառորդ դարում[126]։ 2012 թվականի ապրիլին ալբոմի համաշխարհային տիրաժը կազմում էր ավելի քան 20 մլն օրինակ, այդ թվում 4274300 օրինակով՝ Մեծ Բրիտանիայում[119]։ 2012 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ-ում ալբոմի թողարկման քանակը անցավ 9 մլն կրկնօրինակի և հասավ Billboard 200-ի առաջին տասնյակը, 64 շաբաթ։ Սա երրորդ արդյունքն էր Փոլ Աբդուլի «Forever Your Girl» սկավառակի, և Ալանիս Մարիսետի «Jagged Little Pill» ալբոմներից հետո, որոնք համապատասխանաբար 64 և 72 շաբաթ գտնվել էին թոփ-10-ում։ 2012 թվականի օգոստոսի վերջին, 78 շաբաթ անց, հանկարծակի 21 ալբոմը Billboard ամսագրի թոփ-10-ի առաջին տեղից ընկավ, դառնալով երրորդը, զիջելով միայն «Born in the U.S.A.» սկավառակին (84 շաբաթ,) և «The Sound of Music» սաունթրեքին (109-ին)։ 2012 թվականի հոկտեմբերին սկավառակը վերադարձավ թոփ-10 երկարաձգելով իր ռեկորդը մինչև 79 շաբաթ[127]։

2013 թվականի հունիսին 21-ին սկավառակը Top-40 Billboard 200-ում անցկացրեց 119 շաբաթ։ Սա 4-րդն էր, եթե հաշվենք միայն 1991 թվականի ընթացքը, երբ ընդունվել է Nielsen SoundScan ռեյտինգների հաշվարկի ներմուծումը։ Առջևում միայն Shania Twain’s Come On Over (127 շաբաթ, թոփ-40-ում), Taylor Swift’s Taylor Swift (126 շաբաթ), Nickelback’s All The Right Reasons (122 շաբաթ) էին։ Billboard 200-ի թոփ 40-ի առաջնորդողը սկսած 1955 թվականից համարվում էին My Fair Lady (311 շաբաթ թոփ-40-ում), Oklahoma սաունթրեքը (262 շաբաթ), Johnny Mathis’ Johnny’s Greatest Hits (236 շաբաթ) և The King And I սաունթրեքը (230 շաբաթ)[128]։ 2015 թվականի փոտրվարին հայտարարվեց, որ ալբոմը 208 շաբաթ անընդմեջ կամ 4 տարի անցկացրեց Billboard 200 շքերթում, և միայն 24 շաբաթը այն եղավ լավագույն 100-յակում, թոփ-100-ում, ԱՄՆ-ում[129]։ Մինչ 2015 թվականի հունիսի 29-ը 21 ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել էր 11.1 մլն օրինակով[130]։

2015 թվականի դեկտեմբերի սկզբին երգչուհու նոր 25 ալբոմի հայտնիությամբ, նախորդ 21 ալբոմը վերադարձավ թոփ-10 երկարացնելով իր ռեկորդը մինչև 82 շաբաթ, գտնվելով Billboard 200-ի լավագույն 10-ում[131]։ 2016 թվականի հունվարին ռեկորդը հասավ մինչև 84 շաբաթ և այդ իսկ պատճառով 21-ը բաժանում է երկրորդ տեղը ամերիկացի ռոք-երաժիշտ Բրյուս Սպրինգստինի Born in the U.S.A.-ի ալբոմի հետ։ Այստեղ առաջինը The Sound of Music-ի սաունթրեքն է։ (109 շաբաթ)[132]։

Երգացանկ

# ԱնվանումՀեղինակ(ներ)Продюсеры Տևողություն
1. «Rolling in the Deep»  Ադել, Paul EpworthEpworth 3:48
2. «Rumour Has It»  Ադել, Райан ТеддерTedder 3:43
3. «Turning Tables»  Ադել, TedderJim Abbiss 4:10
4. «Don't You Remember»  Ադել, Dan WilsonРик Рубин 4:03
5. «Set Fire to the Rain»  Ադել, Fraser T. SmithSmith 4:02
6. «He Won't Go»  Ադել, EpworthRubin 4:38
7. «Take It All»  Ադել, Eg WhiteAbbiss 3:48
8. «I'll Be Waiting»  Ադել, EpworthEpworth 4:01
9. «One and Only»  Ադել, Dan Wilson, Greg WellsRubin 5:48
10. «Lovesong»  Роберт Смит, Simon Gallup, Roger O'Donnell, Porl Thompson, Lol Tolhurst, Boris WilliamsRubin 5:16
11. «Someone Like You»  Ադել, WilsonWilson, Ադել 4:45

Չարթեր

Շաբաթվա չարթեր

Չարթ (2011)Դիրքը չարթերում
Australian Albums Chart[133]1
Austrian Albums Chart[134]1
Argentinian Albums Chart[135]1
Belgian Albums Chart (Flanders)[136]1
Belgian Albums Chart (Wallonia)[137]1
Brazilian Albums Chart[138]1
Canadian Albums Chart[139]1
Croatian Albums Chart[140]1
Danish Albums Chart[141]1
Dutch Albums Chart[142]1
Finnish Albums Chart[143]1
French Albums Chart[144]1
German Albums Chart[145]1
Greek Albums Chart[146]1
Irish Albums Chart[147]1
Italian Albums Chart[148]1
Japanese Albums Chart[149]4
Mexican Albums Chart[150]1
New Zealand Albums Chart1
Norwegian Albums Chart1
Poland Album Chart[151]1
Russian Albums Chart[152]2
Spanish Albums Chart[153]2
Swedish Albums Chart[154]1
Swiss Albums Chart1
UK Albums Chart[155]1
US Billboard 200[156]1

Ավարտական չարթեր

Չարթ (2011)Դիրք
Australian Albums Chart[157]1
Austrian Albums Chart[158]2
Belgian Albums Chart (Flanders)[159]1
Belgian Albums Chart (Wallonia)[160]1
Canadian Albums Chart[161]1
Danish Albums Chart[162]2
Dutch Albums Chart[163]1
Finnish Albums Chart[164]4
French Albums Chart[165]1
German Albums Chart[166]1
Hungarian Albums Chart[167]33
Irish Albums Chart[168]1
Italian Albums Chart[169]4
Mexican Albums Chart[170]5
New Zealand Albums Chart[171]1
Polish Albums Chart[172]1
Spanish Albums Chart[173]5
Swedish Albums Chart[174]2
Swiss Albums Chart[175]1
UK Albums Chart[176]1
US Billboard 200[177]1
Չարթ (2012)Դիրք
Finnish Albums Chart[178]3
Australian Albums Chart[179]2
Austrian Albums Chart[180]1
Argentinian Albums Chart[181]1
Belgian Albums Chart (Flanders)[182]1
Belgian Albums Chart (Wallonia)[183]1
Canadian Albums Chart[184]1
Dutch Albums Chart[185]1
Finnish Albums Chart[186]3
New Zealand Albums Chart[187]1
Russian Albums Chart[188]4
UK Albums Chart[189]2
US Billboard 200[190]1

Հավաստագիր

ԵրկիրՀավաստագիր
Ավստրալիա15 Պլատինե[191]
Արգենտինա (CAPIF)4 Պլատինե[192]
Բելգիա6 Պլատինե[193]
Մեծ Բրիտանիա16 Պլատինե[96]
Վենեսուելա (APFV)Պլատինե[194]
Գերմանիա8 Պլատինե[195]
Դանիա5 Պլատինե[196]
Իռլանդիա18 Պլատինե[105]
Իսպանիա (PROMUSICAE)5 Պլատինե[197]
Իտալիա8 Պլատինե[198]
ԿանադաԱդամանդե[199]
Մեքսիկա4 Պլատինե[200]
Նիդերլանդներ9 Պլատինե[201]
Նոր Զելանդիա12 Պլատինե[202]
ԱՄՆԱդամանդե[203]
Ֆինլանդիա2 Պլատինե[204]
Շվեյցարիա2 Պլատինե[205]
ՌուսաստանՊլատինե[152]
Շվեյցարիա3 Պլատինե[206]

Ալբոմի սինգլեր

ԱմսաթիվՍինգլՀավաստագիրԴիրքը չարթերում
Մեծ Բրիտանիա
GB
[207][208]
ԱՄՆ
US
[209]
Ավստրիա
AT
[210]
Ավստրալիա
AU
[211]
Ֆլանդրիա
VL
[212]
Վալոնիա
WA
[213]
Կանադա
CA
[214]
Շվեյցարիա
CH
[215]
Չեխիա
CZ
[216]
Գերմանիա
DE
[217]
Դանիա
DK
[218]
Իսպանիա
ES
[219]
Ֆինլանդիա
FI
[220]
Ֆրանսիա
FR
[221]
Իռլանդիա
IE
[222]
Իտալիա
IT
[223]
Ճապոնիա
JP
[224]
Նիդերլանդներ
NL
[225]
Նորվեգիա
NO
[226]
Նոր Զելանդիա
NZ
[227]
Շվեդիա
SE
[228]
29.11.2010«Rolling in the Deep»21331111161351321618311
24.01.2011«Someone like You»1121212114241111432513
04.07.2011«Set Fire to the Rain»11151111241652429638814813
05.11.2011«Rumour Has It»8516264657166817252
05.11.2011«Turning Tables»62633454526085845

Ալբոմի թողարկում

ՇրջանԹողարկման ամսաթիվՖորմատՖորմատ
Ճապոնիա[242]2011 հունվարի 19CDHostess
Ավստրալիա[243][244]2011 հունվարի 24XL
Ավստրիա[245]
Գերմանիա[244]
Իռլանդիա[246]
Նիդերլանդներ[247]
Շվեյցարիա[103]
Մեծ Բրիտանիա[248]CD, Limited edition
Լեհաստան[249]
Ֆրանսիա[250]CD
ԱՄՆ[251][252]2011 փետրվարի 22Columbia
Կանադա[253]
Մեքսիկա[254]2011 ապրիլի 5CDSony Music Mexico
Չինաստան[255]2013 մարտի 7CDStarsing Records

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ