4 Minutes

«4 Minutes», ամերիկացի հեղինակ-կատարող Մադոննայի առաջին սինգլը իր «Hard Candy» տասնմեկերորդ ստուդիական ալբոմից, որը թողարկվել է 2008 թվականի մարտի 17-ին։ Դրան մասնակցել են ամերիկացի պոետ-ստեղծագործողներ Ջասթին Թիմբերլեյքը և Թիմբալենդը, որոնք նույնպես հանդես են եկել որպես երգի համահեղինակներ և համապրոդյուսերներ։ 2009 թվականին երգը ստացել է «Գրեմմի» մրցանակի անվանակարգ «Լավագույն համատեղ վոկալային փոփ կատարում» կատեգորիայում[1]։

«4 Minutes»
Մադոննա, Ջասթին Թիմբերլեյք և Թիմբալենդի երգը
Ժանրդենս փոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլAtlantic Records
ՀեղինակՄադոննա
ՊրոդյուսերԹիմբալենդ

Տեղեկություն երգի մասին

«4 Minutes to Save the World» սկզբնական անվանումով երգն առաջին անգամ եթեր է հեռարձակվել այն ժամանակ, երբ համապրոդյուսեր Թիմբալենդը Ֆիլադելֆիայում դեկտեմբերի 16-ին կայացած համերգի ժամանակ նվագել է դրա մի մասը[2]։ Բացի այդ, երգի մի մասը 2008 թվականի փետրվարի 29-ին հեռարձակվել է ֆրանսիական ռադիոկայանում, իսկ ավելի ուշ հայտնվել համացանցում[3]։

Ռադիոյում սինգլը պաշտոնապես թողարկվել է 2008 թվականի մարտի 17-ին, ինչպես նաև թողարկվել է թվային տեսքով Մեծ Բրիտանիայում նույն օրը։ Սինգլի թողարկումն աշխարհում (բացի ԱՄՆ-ից) տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 18-ին, իսկ ԱՄՆ-ում՝ 2008 թվականի մարտի 25-ին։ Ամերիկյան Billboard ամսագրի հիթ-շքերթում երգը առաջնաելույթ է ունեցել 68-ռդ հորիզոնականում։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երգը բարձրացել է մինչև 3-րդ հորիզոնական՝ դառնալով երգչուհու առաջին երգը վերջին 8 տարվա ընթացքում, որին հաջողվել է ընդգրկվել առաջատար եռյակում։ Վերջին անգամ դա եղել է 2000 թվականին, երբ «Music» սինգլը բարձրացել է ԱՄՆ-ի հիթ-շքերթի գագաթնակետին և այնտեղ մնացել 4 շաբաթ։

Ավելի ուշ «4 Minutes» սինգլը հասել է բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթի առաջին հորիզոնականին՝ դառնալով Մադոննայի 13 սինգլը, որը գլխավորել է այդ հիթ-շքերթը։

Երգը կատարվել է նաև Sunsilk գովազդային հոլովակի համար, որը եթերում հայտնվել է մարտի 17-ին։

Երաժշտական տեսահոլովակ

Տեսահոլովակը նկարահանվել Է Լոնդոնում՝ 2008 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 2-ը Թիմբերլեյքի և Թիմբալանդի հետ։ Ռեժիսորը դարձել է ֆրանսիացի դուետ Jonas & François-ը (Justice’s „D.A.N.C.E.“)[4], իսկ խորեոգրաֆը՝ Ջեյմի Քինգը։ Սյուժեի համաձայն՝ Մադոննան և Ջասթինը փորձում են փրկվել տիեզերական խժռող խորհրդավոր սև նյութից[5]։

Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է որոշ երկրներում iTunes Store-ում 2008 թվականի ապրիլի 3-ին։

Կենդանի կատարումներ

Երգը կատարվել է Hard Candy և Sticky & Sweet Tour (2008-09) շրջագայության ժամանակ։ «4 Minutes» երգի պրոմուրի վրա կատարվել է սեթ-թերթի երրորդ երգը[6]։ Ջասթին Թիմբերլեյքը Մադոննայի հետ հայտնվել է Նյու Յորքի Roseland սրահում, որպեսզի կատարի երգը[7]։

2008 թվականի նոյեմբերի 26-ին Թիմբալենդն անձամբ է կատարել երգի իր մասը Ֆլորիդա նահանգի Մայամի Գարդենս քաղաքի Հարդ Ռոք-մարզադաշտումմարզադաշտում[8]։ 2017 թվականի հուլիսի 27-ին Մադոննան երգը կատարել է Լեոնարդո Դի Կապրիոյի ամենամյա հանդիսավոր ժողովում ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենտ Տրոպե քաղաքում[9][10]։

Դիրքեր հիթ-շքերթներում

«4 Minutes» երգն արդեն զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականներ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի հիթ-շքերթներում, ինչպես նաև հասել ԱՄՆ-ի և Իսրայելի լավագույն հնգյակին։

2008 թվականի մարտի 23-ի երգը առաջնաելույթ է ունեցել UK Singles Chart պաշտոնական հիթ-շքերթի յոթերորդ հորիզոնականում, միայն ինտերնետի միջոցով գնումների հիման վրա, որոնց թիվը պաշտոնական թողարկումից մեկ շաբաթ առաջ հասել է 21 106-ի։ Երգի ռոտացիայի առաջին շաբաթից հետո այն առաջնաելույթ է ունեցել ամերիկյան Mediabase Top 40/Pop Airplay Chart հիթ-շքերթի 23-րդ հորիզոնականում[11]։ Սինգլը ավստրալիական Digital Tracks հիթ-շքերթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Լատինական Ամերիկայում երգը Hot 100 Singles & Tracks հիթ-շքերթում 22-ռդ հորիզոնականից սկսել է բարձրանալ։

Billboard-ի 2008 թվականի ապրիլի 12-ի թողարկման ժամանակ Մադոննան առաջ է անցել Էլվիս Փրեսլիից՝ որպես Ռոքի էրայի ընթացքում ԱՄՆ-ում առաջին տասնյակում ամենաշատ հիթեր գրաած արտիստուհի՝ 37 երգերի արդյունքով։ «4 Minutes» երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում ինտերնետի միջոցով գնումների պատճառով 68-րդ հորիզոնականից բարձրացել է մինչև երրորդ հորիզոնականը[12], և այժմ դա նրա ամենաարագ վերելքն է հիթ-շքերթում 2000 թվականին «Music» երգի ժամանակներից ի վեր։

Ռուսաստանում երգը զբաղեցրել է ռադիոհիթ-շքերթների ութերորդ հորիզոնականը։ Սա ամենաբարձր դիրքն է, որը երբևէ առաջնաելույթ է ունեցել երգը։

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2008)Հորիզոնական
Australian Singles Chart1
Austrian Singles Chart[13]2
Belgian Flanders Singles Chart[13]1
Belgian Wallonia Singles Chart[13]1
Canadian Hot 1001
Czech Airplay Chart[14]4
Danish Singles Chart[13]1
Dutch Top 40[13]1
European Hot 100 Singles1
Finnish Singles Chart[13]1
French Singles Chart[13]2
German Singles Chart[15]1
Hungarian Singles Chart[16]1
Irish Singles Chart[17]1
Italian Singles Chart[13]1
Japan Hot 100[18]3
New Zealand Singles Chart3
Norwegian Singles Chart[13]1
Polish Airplay Chart[19]3
Romanian Top 100[20]1
TopHit 100[21]5
Slovak Airplay Chart[22]2
Spanish Singles Chart[13]1
Swedish Singles Chart[13]2
Swiss Singles Chart[13]1
UK Singles Chart1
US Billboard Hot 1003
US Hot Dance Club Play1
US Mainstream Top 40[23]5
US Pop 1002
Venezuela Pop Rock Chart[24]1

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2008-09)Հորիզոնական
Australian Singles Chart[25]15
Austrian Singles Chart[26]11
Belgian Singles Chart (Flanders)[27]3
Belgian Singles Chart (Wallonia)[28]13
Canadian Hot 100[29]4
Dutch Top 40[30]4
European Hot 100 Singles[31]5
French Singles Chart[32]14
Hungarian Singles Chart (2008)[33]13
Hungarian Singles Chart (2009)[34]138
Irish Singles Chart[35]11
Spanish Singles Chart[36]18
Swedish Singles Chart[37]3
Swiss Singles Chart[38]6
UK Singles Chart[39]9
US Billboard Hot 100[40]23
US Mainstream Top 40[41]38

Տասնամյակի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2000-09)Հորիզոնական
Australian Singles Chart[42]77

Երգացանկ

  1. „4 Minutes“ (Album Version) — 4:04
  2. „4 Minutes“ (Bob Sinclar Space Funk Remix) — 5:39
  1. „4 Minutes“ (Album Version) — 4:04
  2. „4 Minutes“ (Bob Sinclar Space Funk Remix) — 5:39
  3. „4 Minutes“ (Junkie XL Remix) — 6:16
  1. «4 Minutes» (Edit) — 3:10
  2. «4 Minutes» (Bob Sinclar Space Funk Edit) — 4:57
  3. «4 Minutes» (Junkie XL Remix Edit) — 4:39
  4. «4 Minutes» (Tracy Young House Radio) — 3:33
  1. «4 Minutes» (Bob Sinclar Space Funk Remix) — 5:39
  2. «4 Minutes» (Junkie XL Remix) — 6:16
  3. «4 Minutes» (Tracy Young House Mix) — 7:55
  4. «4 Minutes» (Peter Saves Paris Remix) — 8:52
  5. «4 Minutes» (Rebirth Remix) — 7:57
  6. «4 Minutes» (Junkie XL Dirty Dub) — 4:52
  • US 2× 12" Vinyl[50]
  1. «4 Minutes» (Bob Sinclar Space Funk Remix) — 5:39
  2. «4 Minutes» (Peter Saves Paris Remix) — 8:52
  3. «4 Minutes» (Tracy Young House Mix) — 7:55
  4. «4 Minutes» (Junkie XL Dirty Dub) — 4:52
  5. «4 Minutes» (Album Version) — 4:04
  6. «4 Minutes» (Rebirth Remix) — 7:57
  7. «4 Minutes» (Junkie XL Remix) — 6:16

Ձայնագրության մասնակիցներ

  • Մադոննա՝ երգի հեղինակ, վոկալ, բեք վոկալ, պրոդյուսեր
  • Ջասթին Թիմբերլեյք՝ երգի հեղինակ, վոկալ, պրոդյուսեր
  • Թիմբալենդ՝ երգի հեղինակ, վոկալ, պրոդյուսեր, ծրագրային հարվածներ, ձայնագրություն
  • Danja՝ երգի հեղինակ, պրոդյուսեր, ստեղնաշարային գործիքներ
  • Demacio "Demo" Castellon՝ ծրագրավորում, սքրեթչինգ և Sarm West (Լոնդոն) և Hit Factory (Մայամի) ստուդիաներիում ձայնագրություն
  • Marcella Araica՝ սքրեթչինգ
  • Ռոն Թեյլոր՝ Pro Tools խմբագիր

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «4 Minutes» հոդվածին։