Black Lives Matter

«Black Lives Matter» (BLM, հայերեն՝ Սևամորթների կյանքը նշանակություն ունի[1]), աֆրոամերիկացիների կողմից ստեղծված միջազգային շարժում՝ ընդդեմ սևամորթների դեմ իրականացվող բռնություններին և սիստեմատիկ ռասիզմին։ Շարժման մասնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում ոստիկանության աշխատակիցների կողմից սպանված սևամորթների համար և բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնցից են ռասայական պրոֆիլավորում, ոստիկանական դաժանություն և ռասայական անհավասարություն։

Black Lives Matter շարժման լոգոն։

2013 թվականին մեքսիկական արմատներով ոմն Ջորջ Զիմերմանի կողմից աֆրոամերիկացի երիտասարդ Թրեյվոն Մարտինի սպանությունից հետո սոցիալական ցանցերում սկսեցին օգտագործել #BlackLivesMatter հեշթեգը[2], որի հեղինակներն են Ալիշա Գերզան, Փեյտրիս Քոլորսն և Օպալ Թոմետին[3]։ Շարժումը ավելի մեծ տարածում ստացավ 2014 թվականին՝ աֆրոամերիկացիներ Մայք Բրաունի և Էրիկ Գարների սպանություններից հետո[4][5]։

«Black Lives Matter» շարժման վերաբերյալ լայն հասարակության կարծիքը տարբերվում է։ Բազմաթիվ քննադատների շրջանում (այդ թվում՝ սևամորթ) շարժումն ունի տեռորիստական, ազգայնական և ռասիստական նրբերանգներ[6][7]։ Շարժմանն ի պատասխան ստեղծվել է «All Lives Matter» (հայերեն՝ Բոլորի կյանքն էլ նշանակություն ունի) արտահայտությունը, որը սակայն քննադատության է արժանացել «Black Lives Matter» շարժման գաղափարը անտեսելու և թյուրըմբռնելու համար[8]։ Ֆերգյուսոն քաղաքում երկու ոստիանության աշխատակիցների սպանությունից հետո ոստիկանության սատարողների կողմից ստեղծվել է նաև «Blue Lives Matter» քաղաքացիական նախաձեռնությունը[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Black Lives Matter» հոդվածին։