C Sharp

C#-ը (արտասանվում է «սի շարփ») օբյեկտ կողմոնորոշված ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է Microsoft ընկերությունում 1998 - 2001 թվականներին՝ Անդերս Հեյլսբերգի ղեկավարած ինժեներական խմբում՝ Microsoft .NET Framework հարթակի ծրագրերի մշակման նպատակով և ավելի ուշ համապատասխանեցվել է ECMA-334 և ISO/IEC 23270 չափորոշիչներին։

C Sharp
Изображение логотипа
Տեսակբազմահարացուցային ծրագրավորման լեզու, class-based programming language?, բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, strict programming language?, միջոցառմամբ կողմնորոշվող ծրագրավորման լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու, ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու և ընդհանուր ծրագրավորման լեզու
Սեմանտիկաբազմամակարդակ
Առաջացել է2001
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ՆախագծողՄայքրոսոֆթ, Anders Hejlsberg? և Mads Torgersen?
Ընդլայնումներ.cs և .csx
ՏիպիզացիաԴինամիկ տիպավորում, Ստատիկ տիպավորում, Խիստ տիպավորում, Թույլ տիպավորում
Ներշնչվել էC++, C, Ջավա, Delphi?, Modula-3?, , Eiffel, F#, Haskell, Icon?, J#?, Visual J++, Object Pascal?, Rust, ML և Visual Basic
Անվանված էC♯?[1] և C++[2]
Սխալնելի հայտման էջgithub.com/dotnet/csharplang/issues(անգլ.)
Կայքdocs.microsoft.com/en-us/dotnet/csharp/, docs.microsoft.com/de-de/dotnet/csharp/(գերմ.), docs.microsoft.com/ja-jp/dotnet/csharp/(ճապոներեն), docs.microsoft.com/fr-fr/dotnet/csharp/(ֆր.) և docs.microsoft.com/it-it/dotnet/csharp/(իտալ.)
Ելակոդgithub.com/dotnet/csharplang և github.com/dotnet/roslyn
 C Sharp Վիքիպահեստում

C#-ը ծրագրավորման C ընտանիքի լեզու է, որի շարահյուսությունն ավելի մոտ է C++ և Java լեզուներին։ Լեզուն ունի ստատիկ տիպավորում, աջակցում է պոլիմորֆիզմ, օպերատորի գերբեռնում (այդ թվում բացահայտ և թաքնված տիպի օպերատորներ), իրադարձություններ, հատկություններ, տեսակների և մեթոդների ընդհանրացում, իտերացիա, անանուն ֆունկցիաներ, LINQ, բացառում, XML ֆորմատի մեկնաբանություն։

Լեզվի անվանումը

Դիեզ նոտա

«Սի շարփ» անվանումը (անգլ.՝ sharp - դիեզ) գալիս է երաժշտական նոտագրությունից, որտեղ դիեզը երաժշտական նշան է, որը ցույց է տալիս ձայնի կես աստիճան բարձրացում,[3], ինչպես օրինակ «C++»-ի անվանման մեջ «++»-ը նշանակում է փոփոխականի արժեքի ավելացում մեկ միավորով (ինկրեմենտ)։ Անվանումը հանդիսանում է նաև շղթայի շարունակությունը՝ C → C++ → C++++(C#), քանի որ «#» նշանը կարելի է ստանալ 4 հատ «+»-ով[4]։

Լեզվի անվանումն ընդունված չէ թարգմանել, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել անգլերեն C Sharp (Սի շարփ) անվանումը։

Տարբերակները

C# լեզվի մշակման արդյունքում թողարկվել են նրա մի քանի տարբերակներ.

ՏարբերակԼեզվի չափանիշների համակարգԱմսաթիվ.NET FrameworkVisual Studio
ECMAISO/IECMicrosoft
C# 1.0Դեկտեմբեր 2002Ապրիլ 2003Հունվար 2002Հունվար 2002.NET Framework 1.0Visual Studio .NET 2002
C# 1.2Հոկտեմբեր 2003Ապրիլ 2003.NET Framework 1.1Visual Studio .NET 2003
C# 2.0Հունիս 2006Սեպտեմբեր 2006Սեպտեմբեր 2005[5]Նոյեմբեր 2005.NET Framework 2.0Visual Studio 2005
C# 3.0բացակայում է[6]Օգոստոս 2007Նոյեմբեր 2007.NET Framework 3.5Visual Studio 2008
C# 4.0Ապրիլ 2010Ապրիլ 2010.NET Framework 4Visual Studio 2010
C# 5.0Հուլիս 2013Օգոստոս 2012.NET Framework 4.5Visual Studio 2012
C# 6.0Դեկտեմբեր 2017բացակայում էՀուլիս 2015Հուլիս 2015.NET Framework 4.6Visual Studio 2015
C# 7.0բացակայում էբացակայում էՄարտ 2017Մարտ 2017.NET Framework 4.6Visual Studio 2017

«Hello World!» ծրագիր

Ստորև ներկայացված է C# ծրագրավորման լեզվով դասական «Hello world» ծրագրի կոդը.

using System;namespace Example{    class Program    {        static void Main()        {            Console.WriteLine("Hello World!"); // Առաջադրվող տեքստի մուտքագրում            Console.ReadKey(); // Ստեղնի սեղման սպասում        }    }}

նույն ծրագրի կոդը Windows Forms-ում.

// assembly: System.dll// assembly: System.Drawing.dll// assembly: System.Windows.Forms.dllusing System;using System.Drawing;using System.Windows.Forms;namespace WindowsForms{    public class Program    {        [STAThread]        public static void Main()        {            new DemoForm().ShowDialog();        }    }    public class DemoForm : Form    {        Label label = new Label();        public DemoForm()        {            label.Text = "Hello World!";            this.Controls.Add(label);            this.StartPosition = FormStartPosition.CenterScreen;            this.BackColor = Color.White;            this.FormBorderStyle = FormBorderStyle.Fixed3D;        }    }}

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիգրքերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C Sharp» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C Sharp» հոդվածին։