Erreà

Էռռեա (իտալ.՝ Errea), սպորտային հագուստ և պարագաներ արտադրող իտալական ընկերություն։ Մարզաշապիկներից, մարզակոշիկներից բացի ընկերությունն արտադրում է պայուսակներ, անդրավարտիքներ, վարտիքներ, գլխարկներ և այլն։ Ընդ որում՝ երաշխավորում է, որ իր արտադրանքում օգտագործված չեն քիմիական վնասակար նյութեր պարունակող գործվածեղեն ու կաշվեղեն[1]։ Այսինքն՝ մարզահագուստը պատրաստվում է Oeko-tex standard տեխնոլոգիայի պահանջներին համապատասխան։ Ի դեպ, «Էռեա»-ն այդ տեխնոլոգիայի կիրառմանն անցած առաջին ընկերությունն է։

Erreà
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1988
ՎայրՏորիլե, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Երկիր Իտալիա
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Կայքit.errea.com
 Erreà Վիքիպահեստում

Պատմություն

Հիմնադրվել է 1988 թվականին Գանդոլֆի ընտանիքի կողմից։ Շտաբ-բնակարանը գտնվում է Պարմաի մերձակա Տորիե քաղաքում։ 1994 թվականին մուտք է գործել անգլիական ֆուտբոլային շուկա՝ մարզահագուստի երկարամյա մատակարարման պայմանագիր կնքելով Միդլսբրո թիմի հետ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում[2]։ 2011 թվականին այդպիսի մի գործարք էլ կնքել է Նորվիչ քաղաքի ֆուտբոլային թիմի հետ[3]։

2013 թվականին ընկերությունն իր 25-ամյակը նշել է՝ ներկայացնելով հաջորդ մրցաշրջանի մատակարարումների համար իր գլխավոր կլիենտները դարձած ֆուտբոլային թիմերին[4], որոնց շարքում են Պարմա ՖԱ-ն, Ատալանտա (ֆուտբոլային ակումբ)ը, Նորվիչ Սիթին, Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը, Բլեքփուլը, Ռայո Վալեկանոն, Նումանսիա ՖԱ-ն, Ալկորկոն իսպանական քաղաքի թիմը, ADO Den Haag-ը, Նանտ ՖԱ[5]։

Erreà ընկերությունը բազմաթիվ ազգային հավաքականների, մարզական ակումբների հովանավորն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ