iPhone 4

iPhone 4, սենսորային սմարթֆոն, որը մշակվել է Apple ընկերության կողմից։ Դա iPhone-ի 4-րդ մակարդակն է և iPhone 3GS-ի հաջորդը։ Օգտագործվում է տեսազանգեր կատարելու (FaceTime անվանումով), մեդիայի օգտագործման (գրքերի և պարբերական հրատարակությունների, ֆիլմերի, երգերի և խաղերի), ինչպես նաև համացանց և էլեկտրոնային փոստ մուտք գործելու համար։ Ներկայացված է եղել 2010 թվականին հունիսի 7-ին Worldwide Developers Conference-ում, որը տեղի է ունեցել Սան-Ֆրանցիսկոյում, և վաճառքի հանվեց 2010 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ճապոնիայում։

iPhone 4
ԱրտադրողApple
Արտաքին էկրան3, 5 դյույմ, անկյունագծով` (89 մմ), կողմերի հարաբերությունը` 1, 5:1

LED լույսով` LCD TFT դիսփլեյթույլտվություն՝ 640×960, 326 ppi (0, 61 ՄեգաՓիքսել)առավելագույն լուսավորություն` 500 ՆՏ

առջևի և հետևի էկրաններին օլեֆոբային ծածկույթ, որը դիմացկուն է մատնահետքերին
Տեսախցիկ5 ՄեգաՓիքսել
HD-վիդեո (720p), 30կադր/վայրկյան
1, 75 μm ppi
5× թվային մեծացում
ավտոկենտրոնացում
Լեդ Ֆլեշ
Օպերացիոն
համակարգ
iOS 7.1.2
ՊրոցեսորApple A4 (ARM Cortex-A8)
Օպերատիվ
հիշողություն
512 ՄԲ eDRAM
Հիշողության
քարտ
8 ԳԲ, 16 ԳԲ և 32 ԳԲ ֆլեշ-հիշողություն
Չափս115, 2 × 58, 66 × 9, 3 մմ
Քաշ137 գ
ՍերիաiPhone
ՆախորդiPhone 3GS
ՀաջորդiPhone 4S
Գրաֆիկային
ֆորմատներ
Apple A4 (PowerVR SGX 535)

iPhone 4-ն աշխատում է iOS օպերացիոն համակարգով. նույն օպերացիոն համակարգով են աշխատում նախորդ iPhone-ները, iPad-ները և iPod touch-երը։ Այն հիմնականում կառավարվում է օգտվողի մատների օգնությամբ multitouch էկրանի միջոցով, որը զգայուն է մատերի շփմանը։

iPhone 4-ի և իր նախորդների միջև եղած առավել նկատելի տարբերությունը նոր դիզայնն է, որը ներառում է չժանգոտվող պողպատից պատրաստված շրջանակ, որը ծառայում է որպես սարքի ալեհավաք։ Սարքի ներքին բաղադրիչները տեղակայված են քիմիական կապով ամրացված ալյումինասիլիկոնային երկու ապակիների միջև։ iPhone 4-ն ունի Apple A4 պրոցեսոր և 512 ՄԲ eDRAM, ինչը երկու անգամ շատ է իր նախորդից և չորս անգամ շատ է առաջին iPhone-ից։ Նրա 3, 5 դյույմանոց (89 մմ) LCD էկրանը, որն ունի LED լուսավորություն և 960×640 փիքսել թույլտվություն, կոչվում է «Retina Display»։ Նրա աշխատանքն ապահովում է թարմացված գրաֆիկական ենթահամակարգը․ iPhone 4-ը աշխատում է PowerVR SGX535 գրաֆիկական պրոցեսորի հիման վրա։

iOS-ի՝ վերջին հասանելի տարբերակը 7.1.2-ն է։ 2014 թվականի հունիսի 2-ին WWDC14-ում ներկայացված է եղել iOS 8-ը, որը iPhone 4-ում տեղադրելու համար հասանելի չէ։

Պատմություն

Նախատիպեր

iPhone 4-ի երկու նախատիպերի մասին լուրեր մամուլում հայտնվել էին 2010 թվականի հունիսի 7-ին նրա՝ հանրությանը պաշտոնապես ներկայացվելուց առաջ, ինչը խախտել էր Apple-ի՝ սովորաբար գաղտնի պահվող արտադրության գործընթացը։ Տեխնիկական բնութագրերի մասին որոշ ենթադրություններ ճիշտ էին։

2010 թվականի ապրիլի 19-ին սարքավորումներին նվիրված Gizmodo կայքը հաղորդեց, որ իրենք 5000 դոլարով գնել են iPhone-ի նախատիպը և քանդել են սարքը։ Նախատիպը, ինչպես հաղորդվել էր, կորցրել էր Apple-ի աշխատակից Գրեյ Պաուելը Ռեդվուդ-սիթիում (Կալիֆոռնիայի նահանգ)[1]։ Gizmodo-ի՝ սմարթֆոնի նախատիպի մասին մանրամասն տեղեկությունների հրապարակումից կարճ ժամանակ անց Apple-ի իրավաբանները պաշտոնապես պահանջեցին վերադարձնել հեռախոսը Apple-ին, և Gizmodo-ն համագործակցելու պատրաստակամութուն հայտնեց[2]։ Ապրիլի 22-ին Կալիֆորնիայի օրինապահ մարմինները խուզարկություն են անցկացրել Gizmodo-ի խմբագիր Ջեյսոն Չենի տանը, որը պատասխանատու էր նախատիպի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման համար, և առգրավել են նրա բոլոր համակարգիչներն ու կոշտ սկավառակները[3]։ Electronic Frontier Foundation-ը քննադատեց խուզարկությունը՝ որպես լրագրողական աղբյուրների վերաբերյալ օրենքի խախտում, որն արգելում է լրագրողների համակարգիչների առգրավումը, նաև ենթադրեց, որ Apple-ն օգտագործել է իր ազդեցությունը՝ ոստիկաններին դրդելով կատարել այն, ինչ ոստիկանությունը չի կատարում այդպիսի դեպքերի ժամանակ։ Gizmodo-ն վերադարձրել էր նախատիպը դեռ խուզարկությունից առաջ[4]։ Շրջանային դատախազը հայտարարեց, որ հետաքննությունը դադարեցված է, և ոչ մի մեղադրանք չկա[5][6]։

Երկրորդ նախատիպի նկարները և տեսանյութը 2010 թվականի մայիսի 12-ին հրապարակվել էին Taoviet վիետնամական կայքում։ Այն համարյա նույնական էր առաջին նախատիպի հետ և օգտագործում էր Apple-ի արտադրած Apple A4 չիպը[7][8]։ Կայքը գնել է նախատիպը 4000 դոլարով[9]։ DigiTimes-ը հաղորդեց, որ նոր հեռախոսի էկրանի թույլատվությունը 960×640 է, ինչը Apple-ը հաստատեց iPhone 4-ի պաշտոնական անոնսում։

Անոնս

iPhone 4-ը 2010 թվականի հունիսի 15-ին հասանելի դարձավ նախնական պատվերի համար։ Հաճախորդները, որոնք փորձում էին նախնական պատվեր կատարել, հայտնում են, թե տրաֆիկի միանգամից բարձրանալու պատճառով խնդիրներ են առաջացել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օնլայն Apple Store-ներում, որոնք անհասանելի են դարձել[10]։ ԱՄՆ-ում և Ճապոնիայում Apple-ի գործընկերները հայտնում են նույն խնդրի մասին՝ կապված AT&T-ի և SoftBank-ի հետ համապատասխանաբար, որոնք դադարեցրել էին iPhone 4-ի վաճառքը, որովհետև վտանգ կար, թե պահանջարկը կգերազանցի առաջարկը։ Մանրածախ առևտրի խանութները չկարողացան ավարտել նախապատվերների տրանսակցիաները, որովհետև սերվերները անհասանելի էին դառնում։ Apple-ը և իր գործընկերները առաջին 24 ժամվա ընթացքում ստացան 600 հազար iPhone 4-ի նախապատվեր, դա այն ժամանակի նախապատվերների ամենամեծ թիվն էր, որը Apple-ը ստացել էր մեկ օրվա ընթացքում։ Engadget-ը տեղեկացրեց, որ ժամը 20։30-ի դրությամբ iPhone 4-ի բոլոր պաշարները վերջացել էին[11][12][13]։ Առաջին երեք օրվա ընթացքում վաճառվել է 1, 7 միլիոն iPhone 4[14][15]։

iPhone 4-ը վաճառքի էր հանվել նաև Թունիսում Orange ցանցում և հասանելի էր 8 քաղաքներում։ Հարավային Կորեայում սեպտեմբերի 10-ին սկսեց վաճառվել KT ցանցում։ Իսրայելում սեպտեմբերի 24-ին սկսեց վաճառվել Cellcom, «Պելեֆոն» և Orange ցանցերում։ Թաիլանդում սեպտեմբերի 23-ին վաճառքի հանվեց AIS, DTAC և True Move ցանցերում, իսկ Մալայզիայում՝ սեպտեմբերի 26-ին Կուալա Լումպուրում, իսկ սեպտեմբերի 27-ին՝ ամբողջ երկրում[16]։ Հարավային Աֆրիկայում սեպտեմբերի 22-ից Vodacom և MTN ցանցերում սահմանափակված քանակով սկսեց վաճառվել iPhone 4-ը[17]։ Վիետնամում սեպտեմբերի 30-ին սկսեց վաճառվել VinaPhone և Viettel ցանցերում՝ նախ Հանոյում, Հոշիմինում և Դանանգում, իսկ հոկտեմբերի վերջերին՝ ամբողջ երկրում։ 2011 թվականի մայիսի 27-ից iPhone 4-ը վաճառվում էր Հնդկաստանի Aircel և Airtel ցանցերում[18][19][20]։

2011 թվականի հունվարի 11-ին Verizon-ը հայտարարեց, որ Apple-ի հետ ձեռք է բերել համաձայնություն ԱՄՆ-ում iPhone 4-ի CDMA տարբերակը վաճառելու վերաբերյալ՝ դրանով վերջ դնելով AT&T-ի և Apple-ի պայմանագրի յուրահատկությանը։ Փետրվարի 3-ին Verizon iPhone-ը հասանելի դարձավ նախապատվերի համար, իսկ փետրվարի 10-ին սկսեց վաճառվել։ Verizon iPhone-ը օժտված է «Personal Hotspot» ֆունկցիայով, որը թույլ է տալիս օգտագործել iPhone-ը՝ որպես անլար հասանելիության կետ, որը կարողանում էր միաժամանակ իրար միացնել 5 սարք[21][22][23]։

2010 թվականի հունիսի 24-ին Apple-ը հայտարարեց, որ iPhone 4-ի սպիտակ մոդելի արտադրությունն ավելի դժվար էր, քան սպասվում էր, և այդ պատճառով վաճառքը հետաձգվում է մինչև հուլիսի երկրորդ կեսը։ Սպիտակ iPhone 4-ի վաճառքի հետաձգման պատճառների վերաբերյալ տարածվում են տարբեր լուրեր։ Ամենահայտնիները հեռախոսի տեսախցիկի մասին էին, որը կիսաթափանցիկ ապակու և սպիտակ ներկի պատճառով վնասվում էր լույսի շողերից։ Այլ աղբյուրներ հայտնում էին, որ խնդիրը կապված է նրա հետ որ Apple-ն ի վիճակի չէ համապատասխանեցնել առջևի վահանակի և հիմնական ստեղնի գույները[24]։ 2011 թվականի ապրիլի 27-ին Apple-ը հայտարարեց, որ iPhone 4-ի սպիտակ մոդելները կվաճառվեն 2011 թվականի ապրիլի 28-ից և՜ GSM-համար, և՜ CDMA-ի համար[25] Սպիտակ iPhone 4-ը վաճառքի հանվեց ապրիլի 28-ին։

Տվյալների ստացման առավելագույն արագությունը

Բջջ. ցանցի/անլար տեխնոլոգիաների տիպըԴասՀաճախությունները, որոնցով աշխատում էDownlink-ի առավ. արագ. (Mbps)Uplink-ի առավ. արագ. (Mbps)Արդիականություն
GPRS2G (2.5G)850, 900, 1800, 1900 ՄՀց0.04Անհայտ էՏեխնոլոգիան ակտուալ չէ
EDGE2G (2.75G)850, 900, 1800, 1900 ՄՀց0.38Անհայտ էՏեխնոլոգիան ակտուալ չէ
UMTS3G850, 900, 1900, 2100 ՄՀց3.6Անհայտ էՏեխնոլոգիան ակտուալ է
HSDPA/HSUPA3G (3.5G)850, 900, 1900, 2100 ՄՀց7.25.7Տեխնոլոգիան ակտուալ է
CDMA EV-DO Rev. A3G (3.5G)800, 1900 ՄՀց3.11.8Տեխնոլոգիան ակտուալ է
Wi-Fi802.11 b/g/n802.11n 2, 4 ԳՀց, 5 ԳՀց300300Տեխնոլոգիան ակտուալ է
Bluetooth 2.1 + EDR802.15.42, 4 ԳՀց3.03.0Տեխնոլոգիան ակտուալ է

Բնորոշումներ[26]

Դիզայն

Հեռախոսի առջևի և հետևի վահանակները ալյումասիլիկատային ապակուց են։ Այդ ապակին օգտագործվում է ինքնաթիռաշինության և մեքենաշինության մեջ։ Դրա շնորհիվ էլ հեռախոսը չի քերծվում և ընկնելիս չի ջարդվում[27]։ Էկրանի անկյունագիծը 3, 5 դյույմ է։ Այն կես միլիմետրով կարճ է և 3 միլիմետրով բարակ է iPhone 3GS-ից[28]։

Անլար ցանցեր

  • GSM-ի մոդելը՝ UMTS/HSDPA/HSUPA (850, 900, 1900, 2100 ՄՀց)
  • GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
  • 802.11b/g/n Wi-Fi (802.11n միայն 2, 4 ՄՀց)
  • Անլար կապի տեխնոլոգիաներն են Bluetooth 2.1-ը և EDR-ը

Տեղորոշման միջոցներ

  • GPS-ը Assisted GPS տեխնոլոգիայով
  • Թվային կողմնացույց
  • Wi-Fi ցանցերի անուններով
  • 3G՝ բջջային աշտարակների ID-ներով և իրենց ազդանշանների հզորությամբ

Էկրան

  • Էկրան՝ Retina display
  • Լայնաֆորմատ էկրան՝ 3, 5 դյույմով Multi-Touch էկրան
  • Ցայտագունություն՝ 800։1 (ստանդարտ)
  • Պայծառությունը՝ մինչև 500 կդ/մ2
  • Օլեֆոբային ծածկույթ, ինչի շնորհիվ առջևի և հետևի վահանակների վրա մատնահետքեր չեն առաջանում
  • Միաժամանակ մի քանի լեզվի և սիմվոլների խմբի ցուցադրման հնարավորություն

Տեսախցիկ

  • HD տեսանյութի նկարահանում մինչև 30 կադր/վայրկյան
  • 5 մեգափիքսելանոց iSight տեսախցիկ
  • VGA որակով նկարների և վիդեոների նկարահանում մինչև 30 կադր/վայրկյան առջևի վահանակում գտնվող տեսախցիկի օգնությամբ
  • Հպումով կենտրոնացում լուսանկարման և տեսաննկարահանման ժամանակ
  • Տեսանկարահանման ժամանակ դեմքերի ճանաչում
  • Ավտոկենտրոնացում

Սնուցում և մարտկոց

  • Ներդրված լիթիումա-պոլիմերային մարտկոց
  • USB-ով սնուցում համակարգչից կամ սնուցման ադապտերից
ՊարամետրԺամանակ
Վիդեո10
Երաժշտություն40
Wi-Fi-ով վեբ-կայքերի դիտում14
3G-ով վեբ-կայքերի դիտում6
3G-ով զրույցի ժամանակ7
2G զրույցի ժամանակ14
Սպասման ռեժիմում300

Ձայնի վերարտադրում

  • Հաճախականության բնորոշում՝ 20 Հց-ից մինչև 20 ԿՀց
  • Համատեղելի աուդիոֆորմատներ՝ AAC (8-ից մինչև 320 կբիթ/վ), պաշտպանված AAC (iTunes Store-ից ֆայլերի համար), HE-AAC, MP3 (8-ից մինչև 320 կբիթ/վ), VBR, Audible (ֆորմատները՝ 2, 3, 4, Audible Enhanced Audio, AAX և AAX+), Apple Lossless, AIFF և WAV
  • Օգտվողի կողմից փոփոխվող ձայնի առավելագույն բարձրություն

Հեռուստացույց և վիդեո

  • Apple AV և Apple VGA թվային ադապտերներով մինչև 720 փիքսել հաճախությամբ տեսանյութի նկարահանում, 576 փիքսել և 480 փիքսել Apple AV բաղադրամասային կաբելով, 576 դյույմ և 480 դյույմ Apple AV համակցված կաբելով (կաբելները վաճառվում են առանձին)
  • Վիդեոֆորմատներ՝ H.264 վիդեո մինչև 720 փիքսել հաճախությամբ, 30 կադր/վայրկյան, 3․1 մակարդակի հիմնական AAC-LC պրոֆիլ, ինչև 160 կբիթ/վայրկյան, 48 ԿՀց, .m4v, .mp4 և .mov ֆորմատներով ստերեոձայն; մինչև 2․5 Մբիթ/վայրկյան MPEG-4 վիդեո, 640 х 480 փիքսել, 30 կադր/վայրկյան, մինչև 160 կբիթ/վայրկյան AAC-LC ձայնով պրոֆիլ, 48 ԿՀց, .m4v, .mp4 և .mov ֆորմատներով ստերեոձայն; Motion JPEG (M-JPEG) մինչև 35 Մբիթ/վայրկյան, 1280 x 720 փիքսել, 30 կադր/վայրկյան, ulaw ֆորմատով աուդիո, .avi ֆորմատով PCM ստերեոձայն

Ականջակալներ

  • Apple-ի ականջակալներ հեռակառավարման վահանակով և բարձրախոսով
  • Հաճախականության բնորոշում՝ 20 Հց-ից մինչև 20 ԿՀց
  • Ակուստիկական դիմադրություն՝ 32 Օմ

Փոստային ներդրումների հովանավորում

.jpg, .tiff, .gif (նկարներ); .doc և .docx (Microsoft Word); .htm և .html (վեբ-կայքեր); .key (Keynote); .numbers (Numbers); .pages (Pages); .pdf (Preview և Adobe Acrobat); .ppt և .pptx (Microsoft PowerPoint); .txt (տեքստ); .rtf (տեքստ .rtf ֆորմատով); .vcf (կոնտակտների մասին ինֆորմացիա); .xls և .xlsx (Microsoft Excel) ֆորմատներով փաստաթղթերի դիտման հնարավորություն

Ընկալիչներ

  • Եռառանցք հիրոսկոպ
  • Աքսելերոմետր
  • Հեռավորության ընկալիչ
  • Արտաքին լուսավորության ընկալիչ

Համակարգային պահանջներ

  • Apple ID (պահանջվում է մի քանի ֆունկցիայի համար)
  • Ինտերնետ ցանցին միանալու հնարավորություն
  • Mac-ով կամ PC-ով դեպի iTunes էկրանավորման համար անհրաժեշտ է՝
    • Mac՝ Mac OS X 10.5.8 կամ ավելի մեծ համակարգ
    • PC՝ Windows 7, Windows Vista կամ Windows XP Home կամ Professional (Service Pack 3 կամ ավելին ** iTunes 11.0.6 կամ ավելի նոր տարբերակ)

Շահագործման միջավայր

  • Ջերմությունը շահագործման ժամանակ՝ 0-ից մինչև 35 °C
  • Ջերմությունը պահմանման ժամանակ՝ −20-ից մինչև 45 °C
  • Հարաբերական խոնավություն՝ 5-95 % առանց կոնդենսացիայի
  • Շահագործման առավելագույն բարձրությունը՝ 3000 մետր

Լեզուներ

Լեզուների աջակցում

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալաներեն, չինարեն (ավանդական) չինարեն (պարզեցված), կորեերեն, մալայերեն, գերմաներեն, անգլերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, խորվաթերեն, չեխերեն, շվեդերեն, ճապոնական

Ստեղնաշարի լեզուների աջակցվող դասավորվածություն

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, բուլղարերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսլանդերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, ավանդական չինարեն (հիերոգլիֆներ, պինյի, չժույին, չանգ-ջի, ուբիհուա) պարզեցված չինարեն (հիերոգլիֆներ, պինյին, ուբիհուա), կորեերեն, լատիներեն, լիտվերեն, մալայերեն, մակեդոներեն, գերմաներեն (Գերմանիա), գերմաներեն (Շվեյցարիա), նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սերբերեն (լատինական / կիրիլիցա), սլովակերեն, թայվանյան, թիբեթերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆինլանդերեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էմոձի (էմոտիկոններ), էստոներեն, ճապոնական (ռոմաձի, կանա)

Լեզուների համար բառարանների աջակցում

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, չինարեն (ավանդական), չինարեն (պարզեցված), կորեերեն, լատվիերեն, լիտվերեն, մալայերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էստոներեն, ճապոներեն (ռոմաձի, կանա)

Փաթեթի բովանդակություն

  • iPhone 4
  • Apple-ի ականջակալներ անլար կառավարման վահանակով և խոսափողով
  • USB անցքին հարակցման կայանով միանալու կաբել
  • USB էներգիայի ադապտեր
  • Փաստաթղթեր
  • Micro-SIM-ի անջատման համար նախատեսված փայտիկ

iPhone և շրջակա միջավայր

Apple ընկերությունը պահպանում է շրջակա միջավայրի պաշտպանության ընդլայնված կանոնները՝

  • LED լույսով էկրանը չի պարունակում սնդիկ,
  • Էկրանի հայելին չի պարունակում արսեն (As),
  • Չի պարունակում բրոմիրովանացված կրակադիմացկուն ավելլցուկներ,
  • Չի պարունակում պոլիվինիլքլորիդ,
  • Փաթեթի մեծ մասը կազմված է կարտոնից և բիոմատերիալներից, որոնք կարելի է վերամշակել,
  • Ադապտերն անցնում է աշխարհի ամենախիստ էներգաարդյունավետության նորմերը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IPhone 4» հոդվածին։