MobileMe

MobileMe, Apple ընկերության վճարովի ինտերնետ ծառայություն push-տեխնոլոգիաների աջակցությամբ։ Փոխարինել է հնացած iTools-ին և .Mac-ին։ Թողարկվել է 2000 թվականի հունվարի 7-ին՝ որպես iTools, որը Mac OS 9 օգտագործողների համար անվճար ինտերնետ ծառայությունների հավաքածու էր։ 2002 թվականի հուլիսի 17-ին Apple-ը վերաթողարկել է ծառայությունը որպես .Mac, որից կարելի էր օգտվել միայն Mac OS X-ի օգտատերերի համար մշակված բաժանորդագրության վճարումից հետո։ 2008 թվականի հուլիսի 9-ին Apple կրկին թողարկել է ծառայությունը WWDC’08-ում որպես MobileMe արդեն Mac OS X-ի, Windows-ի, iPhone-ի, iPod touch-ի, իսկ հետագայում նաև iPad-ի օգտատերերի համար։

MobileMe
Изображение логотипа
Տեսակծրագիր և առցանց ծառայություն
Նախագծումը՝Էփլ
ՕՀմաքՕՍ
Լույս տեսավ՝հուլիսի 9, 2008
Նախորդ.Mac?
ՀաջորդICloud
Կայքme.com

2011 թվականի փետրվարի 28-ին MobileMe-ի տուփերը հանվել են Apple Store-ի դարակներից։ Այն նաև այլևս հասանելի չէ պաշտոնական վերավաճառողների միջոցով։ 2011 թվականի հունիսի 6-ին՝ WWDC 2011-ի ժամանակ, Apple-ը պաշտոնապես ցուցադրել է նոր iCloud ամպային ծառայությունը, որը պետք է լիովին փոխարիներ MobileMe-ին 2012 թվականի հունիսի 30-ին։ 2011 թվականի հունիսի 6-ից Apple այլևս չի ցուցադրում MobileMe-ում նոր օգտատերերի գրանցման հնարավորությունները։

Պատմություն

  • 2008 թվական, 9 հունիսի - ծառայության ներկայացման ամսաթիվը WWDC 2008-ում։
  • 2008 թվական, հուլիսի 11 - ծառայության գործարկման ամսաթիվը։ Նույն օրը սկսվեց iPhone 3G հեռախոսի վաճառքը։

Ծառայության մասին

MobileMe ծառայության օգնությամբ կարելի է էլեկտրոնային փոստը, կոնտակտները և օրացույցը փոխանցել iPhone-ին, iPod Touch-ին, Mac-ին կամ PC-ին։ MobileMe-ն ապահովում է ժամանակակից ցանկացած դիտարկիչում հասանելի վեբ ծրագրերի ամբողջ հավաքածուն։ Բացի փոստից և կոնտակտներից կարելի է օգտագործել պատկերասրահը լուսանկարներ կիսելու և դիտելու, իսկ iDisk-ը՝ առցանց ռեժիմում փաստաթղթեր պահպանելու և փոխանակելու համար։

MobileMe-ի վեբ հավելվածները լիովին զուրկ են գովազդից և տալիս են ստացիոնար համակարգչով աշխատելու լիարժեք զգացողություն։ Մեկ հավելվածից մյուսին անցնելու համար բավական է սեղմել մկնիկը։ MobileMe-ն ենթադրում է 20 Գբայթ առցանց հիշողություն, որը կարելի է օգտագործել նամակների, լուսանկարների, ֆիլմերի և փաստաթղթերի պահպանման համար։

Բոլոր նրանք, ովքեր նախկինում օգտվել են .Mac ծառայությունից, ինքնաբերաբար մուտք են ստանում դեպի MobileMe ծառայություն։

MobileMe-ն iPhone-ի և iPod Touch-ի համար նախատեսում է iPhone 3.0 և ավելի բարձր, 7.7 և ավելի բարձր iTunes։ Mac-ի համար պահանջվում է Mac OS X 10.4.11-ի և ավելիի առկայություն։

Անհատական համակարգչի համար անհրաժեշտ է Windows 7-ի, Windows Vista-ի, Windows XP Home-ի կամ Windows XP Professional-ի առկայություն երկրորդ փաթեթով, ինչպես նաև Microsoft Outlook 2003 կամ ավելի ուշ տարբերակ։ Կոնտակտների սինխրոնիզացիայի համար անհրաժեշտ է ներբեռնել MobileMe Control Panel Windows-ի համար[1]։

MobileMe-ն հասանելի է ինտերնետում Safari 3, Internet Explorer 7, FireFox 3, Opera 11 կամ Chrome դիտարկիչներ համար։

Ըստ Սթիվ Ջոբս-ի՝

MobileMe-ն Microsoft Exchange-ն է հասարակ մարդկանց համար։

Ծառայության մշակում

Մասնագետները պնդում են, որ այս ծառայության ստեղծման ժամանակ Apple-ի մշակողները օգտագործել են JavaScript-Sproutcore ֆրեյմվորկները[2]։

MobileMe-ի տարրեր

MobileMe ծառայության կազմ․

  1. Mail MobileMe - փոստային ծառայություն
  2. Contacts MobileMe - հասցեագիրք
  3. Calendar MobileMe - օրացույց, օրագիր
  4. Gallery MobileMe - լուսանկարների պատկերասրահ
  5. iDisk MobileMe - ջնջված ֆայլերի պահոց
  6. Find my iPhone MobileMe - սարքի որոնման հավելված iPhone-ի, iPad-ի համար
  7. Account Settings MobileMe - անձնական հաշվի կարգավորում

Գներ

  • Մեկ անձի համար MobileMe, ինչպես նաև ․Mac ծառայության տարեկան բաժանորդագրությունն արժե $99։
  • 149 դոլարով կարելի է բաժանորդագրվել ընտանեկան տարբերակին։ Բաժանորդագրության կազմի մեջ մտնում են 20 Գբայթ գլխավոր հաշիվ և 4 լրացուցիչ՝ 5-ական Գբայթով։ Օգտատերը կարող է ձեռք բերել լրացուցիչ 20 ԳԲ տարեկան 49 դոլարով, իսկ 40 ԳԲ՝ 99 դոլարով։
  • Այն օգտատերերը, որոնք ուզում մուտք գործել ծառայություն առանց որևէ պարտավորության, կարող են ձեռք բերել անվճար 60-օրյա փորձնական տարբերակը (միայն վարկային քարտի առկայության դեպքում)։
  • Գները աննշան տարբերվում են աշխարհի տարբեր երկրների համար, օրինակ՝ Ռուսաստանի համար տարեկան բաժանորդագրության գինը մեկ անձի համար 65.29 եվրո է (անվճար բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո)[3], իսկ Եվրոպայի երկրներում՝ 79.00 եվրո։
  • iPad-ի, iPhone 4-ի և iPod touch-ի (4-րդ սերնդի) համար (iOS 4.2 և ավելի բարձր ծրագրային տարբերակով) Find My iPhone ծառայությունն անվճար է։
ՇուկաԳինԱնձնականը ԱՄՆ-ում
(համեմատության համար)
ԱնձնականԸնտանեկան
ԱՄՆ$99$149$99
Կանադա$109$159$104.99
Մեծ Բրիտանիա£60£91$96.70
ԵՄ[4]79119$112.45
Եվրոպա (ոչ ԵՄ) և Աֆրիկա[4]65.29€98.35$92.93
Շվեյցարիա[4]70.25€105.82$93.98
Սինգապուր$ $148S$228$117.41
Ճապոնիա¥8239¥15600$116.63
Ավստրալիա$ 119$179$123.45

(Գները նշված են www.apple.com/mobileme կայքում 2010 թվականի ապրիլի 16-ին)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ