SEAT

SEAT S.A. (իսպ.՝ Sociedad Española de Automóviles de Turismo, «Զբոսաշրջության մարդատար ավտոմեքենաների իսպանական միություն»), իսպանական մեքենաշինական գործարան, որ ընդգրկված է Audi Brand Group-ի կազմում։ Գրասենյակը գտնվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում (արվարձան Մարտորել)։

SEAT
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, դուստր կազմակերպություն, հանրային ընկերություն և ավտոարտադրող
Հիմնադրված էմայիսի 9, 1950
ՀիմնադիրInstituto Nacional de Industria?
ՎայրՄարտորել, Իսպանիա
Երկիր Իսպանիա
ՏնօրենWayne Griffiths?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Հասույթ8,78 մլրդ € (2020)[1]
Աշխատողների թիվ14 752 մարդ (2020)[1]
Մայր ընկերությունVolkswagen Group
Դուստր ընկերություններCupra?
ՆախկինHispano-Suiza
ՍեփականատերVolkswagen Group
Կայքseat.com(անգլ.)
 SEAT Վիքիպահեստում

Պատմություն

Իսպանական մեքենաների պատմությունը սկսվել է 1919 թվականին, երբ իտալիական Fiat ընկերությունն Իսպանիայի Բարսելոնա քաղաքի արվարձանում բացեց իր մասնաճյուղը։ 1953 թվականի նոյեմբերի 13-ին Մարտորելի գործարանում թողարկվեց առաջին SEAT ավտոմեքենան։ 1972 թվականին թողարկվում է երկումիլիոներորդ SEAT-ը։ 1980 թվականին Fiat-ը հրաժարվում է ավելացնել իր կապիտալը SEAT-ում դադարեցնում է իր համագործակցությունն իսպանական ընկերության հետ։ 1982 թվականի սեպտեմբերի 30-ին SEAT-ն համագործակցության պայմանագիր է կնքում գերմանական Volkswagen AG ընկերության հետ, իսկ 1986 թվականի հունիսի 9-ին Volkswagen-ը գնում է իսպանական ընկերության բաժնետոմսերի 51%-ը։ 1990 թվականին Volkswagen Groups-ը դառնում է SEAT-ի լիիրավ սեփականատերը։ 2009/10 մրցաշրջանիս SEAT-ը ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի պաշտոնական հովանավորն է։

Գործունեություն

2015 թվականին ընկերությունն իրացրել է 400 հազար, 2014 թվականին՝ 390,5 հազար, 2013 թվականին՝ 355 հազար ավտոմեքենա[2]։

Աշխատակազմում ընդգրկված է 15 հազար մարդ (2015 թվական)[3]։ 2015 թվականին ընկերության շահույթը կազմել է €8,3 միլիարդ (աճել է 11 %-ով 2014 թվականի հետ համեմատած), մաքուր շահույթ՝ €6 միլիոն (2014 թվականին այն կազմել է €66 միլիոն)[4]։

Մոդելների շարք

Նախկին մոդելներ

  • 600/800
  • 850
  • 1200 Sport
  • 1400
  • 1430
  • 1500
  • 124
  • 127
  • 128
  • 131
  • 132
  • 133

  • Fura
  • Panda
  • Ritmo
  • Ronda
  • Terra
  • Inca
  • Málaga
  • Marbella
  • Arosa
  • Cordoba

Ներկա մոդելներ

  • Ibiza
  • Mii
  • León
  • Altea
  • Alhambra
  • Exeo/Exeo ST
  • Altea XL
  • Altea Freetrack
  • Toledo

Կոնցեպտներ

  • Cupra GT
  • Formula
  • Salsa
  • Tango
  • Altea Freetrack նախատիպ
  • Tribu

Պատկերասրահ

Լոգոտիպ

Փոխել է 2 լոգոտիպ։ Ներկա լոգոտիպը 3-րդն է

  • 1982-1999 թվականին լոգոտիպը եղել է կապույտ S տառը, որի տակ կապույտով գրված էր SEAT:
  • 1999-2012 թվականներին լոգոտիպը եղել է երեք մասի բաժանված մոխրագույն S տառը, որի տակ կարմիրով գրված էր SEAT:
  • 22012 թվականներից հետո լոգոտիպն է մոխրագույն S տառը՝ բաժանված երկու մասի, որի տակ կարմիրով գրված է SEAT:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SEAT» հոդվածին։