The Bodyguard: Original Soundtrack Album

ալբոմ

The Bodyguard (հայերեն՝ «Թիկնապահը»), «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքը, որ թողարկվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին Arista Records լեյբլով։ Ներառում է ինչպես Ուիթնի Հյուսթոնի, այնպես էլ այլ կատարողների երգեր։ Ալբոմի համապրոդյուսերներն են եղել Ուիթնի Հյուսթոնն ու Քլայդ Դևիսը։ Սաունդթրեքի շնորհիվ Ուիթնի Հյուսթոնը դարձել է առաջին երգչուհին, ում հաջողվել է վաճառել ալբոմի՝ մեկ միլիոնից ավելի օրինակ մեկ շաբաթվա ընթացքում 1991 թվականի մայիսից ի վեր, երբ ներդրվել է վաճառքի մոնիթորինիգի Nielsen SoundScan նոր համակարգը։ Սաունդթրեքն արժանացել է «Գրեմմիի» Տարվա լավագույն ալբոմ անվանակարգում և ստացել տասնյոթակի պլատինե հավաստագիր Ամերիկայի ձայնագրման ընկերությունների միության կողմից 1999 թվականի նոյեմբերի 1-ին[1]։ Ամբողջ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 44 միլիոն օրինակ[2], ինչի շնորհիվ այն դարձել է ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը պատմության մեջ։

The Bodyguard: Original Soundtrack Album
Ուիթնի Հյուսթոնի սաունդթրեքի ալբոմ
Թողարկված17 նոյեմբերի, 1992
Ձայնագրված1991-1992 թվականներ
Ժանրբեմական երաժշտություն, փոփ և ժամանակակից R&B
Տևողություն57:44
Լեզուանգլերեն
ԼեյբլArista
ՊրոդյուսերԴևիդ Ֆոսթեր, Նարադա Մայքլ Ուոլդեն, Էլ Էյ Ռեյդ, Բեյբիֆեյս, Դերիլ Սիմոնս, Բիբի Ույնանս, Ուոլտեր Աֆանասեֆ, Իեն Դևենի, Էնդի Մորիս, Ռոբերտ Քլիվիլ, Դևիդ Քոուլ, Դենի Կորչեր, Չարլի Մոդնայթ, Ռոյ Լոտ
Գործադիր պրոդյուսերներ՝ Քլայվ Դևիս, Ուիթնի Հյուսթոն, Jazz Summers, Թիմ Պերի
Մասնագիտական ակնարկ
Ուիթնի Հյուսթոնի ալբոմների ժամանակագրություն
I'm Your Baby Tonight
(1990)
The Bodyguard: Original Soundtrack Album
(1992)
Waiting to Exhale: Original Soundtrack Album
(1995)
Սինգլներ The Bodyguard: Original Soundtrack Album  ալբոմից
  1. «I Will Always Love You»
    Թողարկվել է՝ 3 նոյեմբերի, 1992
  2. «Someday (I'm Coming Back)»
    Թողարկվել է՝ 7 դեկտեմբերի, 1992
  3. «I'm Every Woman»
    Թողարկվել է՝ 2 հունվարի, 1993
  4. «I Have Nothing»
    Թողարկվել է՝ 20 փետրվարի, 1993
  5. «Run to You»
    Թողարկվել է՝ 6 հունիսի, 1993
  6. «Queen of the Night»
    Թողարկվել է՝ 13 հոկտեմբերի, 1993
  7. «It's Gonna Be a Lovely Day»
    Թողարկվել է՝ 1992

Ստեղծման պատմություն

Ուիթնի Հյուսթոնը նշանակվել է ալբոմի գործադիր պրոդյուսեր (ինչպես և նախկին՝ I'm Your Baby Tonight թողարկման դեպքում էր), ինչը նրան իրավունք է տվել վերահսկել ալբոմի երգերի ընտրությունը։ Երգչուհին նախատեսում էր ձայնագրել «What Becomes of the Broken Hearted» երգը՝ որպես հիմնական երաժշտական թեմա, սակայն ստեղծագործական խումբն իմացել է, որ մեկ այլ ֆիլմում նույնպես օգտագործվելու է այդ երգը, և նրանք սկսել են փնտրել այլ ստեղծագործություն։ Քևին Քոսթները՝ ֆիլմի գլխավոր դերակատարը, մտածել է ձայնագրել «I Will Always Love You» երգը, որ գրել է երգչուհի Դոլլի Փարթոնը։ Ուիթնի Հյուսթոնը պնդել է, որ ալբոմը ձայնագրման ժամանակ իր հետ աշխատի ոչ թե ստուդիական, այլ համերգային երաժշտական խումբ[3]։ Ուիթնի Հյուսթոնն ալբոմում ներառել է նաև «Jesus Loves Me» երգը, որ ինքն էր գրել Բիբի Ույնանսի (անգլ.՝ Bebe Winans) հետ համատեղ։

Կոմերցիոն հաջողություն

The Bodyguard: Original Soundtrack Album ալբոմը Billboard 200 և Billboard Top R&B/Hip-Hop Albums հիթ-շքերթներում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ունենալով 144 500 վաճառված օրինակ և զիջելով միայն ամերիկացի ռեփեր Ice Cube-ի «The Predator» ալբոմին[4][5]։ Երկրորդ շաբաթում ալբոմը գլխավորել է այդ երկու հիթ-շքերթները՝ ունենալով 292 000 վաճառված օրինակ[6][7][8]։ Հիթ-շքերթը գլխավորելու ընթացքում ալբոմը երկու անգամ ռեկորդ է սահմանել մեկ շաբաթում վաճառված օրինակների քանակով։ Հինգերորդ շաբաթում վաճառվել է ալբոմի 831 000 օրինակ, ինչը գերազանցել է նախորդ ռեկորդը, որ 1991 թվականի աշնանը սահմանել էր Guns N' Roses ռոք խմբի Use Your Illusion II ալբոմը, որ վաճառվել էր 770 000 օրինակով[9]։ Հաջորդ շաբաթ սահմանվել է մեկ շաբաթվա ընթացքում վաճառված օրինակների նոր ռեկորդ՝ 1 061 000. դա առաջին անգամն էր այն ժամանակից ի վեր, երբ Nielsen SoundScan-ը սկսեց վաճառքների համակարգչային նոր մոնիթորինգ 1991 թվականի մայիսին[10][11][12]։ Ուիթնի Հյուսթոնի սահմանած ռեկորդը գերազանցվել է միայն 1998 թվականին, երբ ամերիկացի երգիչ Գարտ Բրուքսի (անգլ.՝ Garth Brooks) Double Live ալբոմը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 1 085 000 օրինակով[12]։ Սաունդթրեքը Billboard 200 հիթ-շքերթը գլխավորել է 20, իսկ Top R&B Albums հիթ-շքերթը՝ ութ շաբաթ՝ այդ հիթ-շքերթներում մնալով 141 և 122 շաբաթ համապատասխանաբար[13][14][15]։ The Bodyguard: Original Soundtrack Album-ը 19 տարի առաջատար է եղել հիթ-շքերթը գլխավորած շաբաթների քանակով. այդ ցուցանիշը գերազանցել է Ադելի 21 ալբոմը[16][17]։

1992-1993 թվականներին սաունդթրեքը հիթ դարձավ ամբողջ աշխարհում, ինչը կապված է «Թիկնապահը» ֆիլմի մեծ հաջողության հետ[18]։ Ալբոմը գլխավորել է գրեթե բոլոր երկրների հիթ-շքերթները։ Ավստրալիայի ալբոմային հիթ-շքերթների առաջին հորիզոնականն զբաղեցրել է հինգ շաբաթ[19], Ավստրիայինը՝ 9 շաբաթ[20], Կանադայինը՝ 12 շաբաթ[21], Ֆրանսիայինը՝ ութ շաբաթ, Գերմանիայինը 11 շաբաթ[22], Հունգարիայինը[23], Ճապոնիայինն[24] ու Իտալիայինը՝ երկու շաբաթ, Նիդերլանդներինը՝ վեց շաբաթ[25], Ներ Զելանդիայինը՝ ութ շաբաթ[26], Նորվեգիայինը՝ վեց շաբաթ[27], Շվեդիայինը՝ չորս շաբաթ[28], Շվեյցարիայինը՝ ինը շաբաթ[29]։ Մեծ Բրիտանիայում The Bodyguard Soundtrack-ն չի ընդգրկվել UK Albums Chart ալբոմային հիմնական հիթ-շքերթում, քանի որ 1989 թվականից հետո նրանում չէին ներառվում ալբոմժհավաքածուները, սակայն ալբոմը գլխավորել է երաժշտական հավաքածուների UK Compilation Albums Chart հիթ-շքերթը 11 շաբաթ, ինչպես նաև 60 շաբաթ տեղ է գտել լավագույն տասնյակում, իսկ հենց հիթ-շքերթում ընդգրկվել է 107 շաբաթ[30]։ Սաունդթրեքը համարվում է 1994 թվականին Մեքսիկայում ամենաշատ վաճառված անգլիալեզու ձայնագրությունը՝ ավելի քան 500 000 օրինակ[31]։ Ներկայում ամբողջ աշխարհում The Bodyguard: Original Soundtrack Album-ի վաճառված օրինակների քանակը գերազանցում է 44 միլիոնը, ինչի շնորհիվ այն դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված սաունդթրեքը[32]։

Սինգլներ

Ալբոմը հայտնի է «I Will Always Love You» երգի քավեր տարբերակով, որ կատարում է Ուիթնի Հյուսթոնը։ Երգը մեծ ժողովրդականություն է վայելել փոփ, R&B, adult contemporary ու սոուլ ռադիոալիքներում։ Սինգլը 14 շաբաթ գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը[33]։ «I Will Always Love You» երգը մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում և առաջին հորիզոնականներ է զբաղեցրել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում՝ 10 շաբաթ, Շվեյցարիայում՝ 8 շաբաթ, Ավստրիայում՝ 5 շաբաթ, Ֆրանսիայում՝ 8 շաբաթ, Նիդերլանդներում՝ 6 շաբաթ, Շվեդիայում՝ 3 շաբաթ, Նորվեգիայում՝ 9 շաբաթ, Ավստրալիայում՝ 10 շաբաթ, Նոր Զելանդիայում՝ 11 շաբաթ[34][35][36][37][38][39][40][41]։

Երգացանկ

Միջազգային տարբերակ
# ԱնվանումՀեղինակ(ներ)Կատարող(ներ) Տևողություն
1. «I Will Always Love You»  Դոլլի ՓարթոնՈւիթնի Հյուսթոն 4:31
2. «I Have Nothing»  Դևիդ Ֆոսթեր, Լինդա ԹոմփսոնՈւիթնի Հյուսթոն 4:48
3. «I'm Every Woman»  Նիկոլաս Էշֆորդ, Վալերի ՍիմփսոնՈւիթնի Հյուսթոն 4:45
4. «Run to You»  Ալան Ռիչ, Ջադ ՖրիդմանՈւիթնի Հյուսթոն 4:22
5. «Queen of the Night»  Ուիթնի Հյուսթոն, Էլ Էյ Ռայդ, Բեյբիֆեյս, Դերիլ ՍիմոնսՈւիթնի Հյուսթոն 3:08
6. «Jesus Loves Me»  Բիբի Ույնանս, Սեդրիկ ԿոլդուելՈւիթնի Հյուսթոն 5:11
7. «Even If My Heart Would Break»  Ֆրենի Գոլդի, Ադրիան ԳերվիցՔենի Ջի և Աարոն Նևիլ 4:58
8. «Someday (I'm Coming Back)»  Լիզա Ստենսֆիլդ, Էնդի Մորիս, Իեն ԴևենիԼիզա Ստենսֆիլդ 4:57
9. «It's Gonna Be a Lovely Day»  Բիլ Ուիզերս, Սկիպ Սքարբորո, Ռոբեր Քլիվիլ, Դևիդ Քոուլ, Թոմի Նևեր, Միշել ՎիզաժThe S.O.U.L. S.Y.S.T.E.M. 4:47
10. «(What's So Funny 'Bout) Peace, Love, and Understanding»  Նիկ ԼոուՔարթիս Ստիջերս 4:04
11. «Waiting for You»  Քենի ՋիՔենի Ջի 4:58
12. «Trust in Me»  Չարլի Միդնայթ, Մարկ Սվերսկիյու, Ֆրանչեսկա ԲեգեՋո Կոկեր՝ Սաս Ջորդանի մասնակցությամբ 4:12
13. «Theme from The Bodyguard»  Ալան Սիլվեստրի 2:40
57:44

Նշումներ՝

  • ԱՄՆ-ի համար նախատեսված տերբերակում բացակայում է Քենի Ջիի «Waiting for You» երգը, իսկ «Theme from The Bodyguard» երգը «Trust in Me» ստեղծագործությունից առաջ է։

Հիթ-շքերթներ, հավաստագրեր և վաճառք

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթԱմենաբարձր
հորիզոնական
Australian Albums Chart[19]1
Austrian Albums Chart[20]1
Canadian Albums Chart[21]1
Dutch Albums Chart[25][42]1
European Top 100 Albums Chart[42]1
Finnish Albums Chart1
French Albums Chart[42]1
German Albums Chart[22]1
Hungarian Albums Chart[23]1
Italian Albums Chart[43]1
Japanese Oricon Albums Chart[24]1
New Zealand Albums Chart[26]1
Norwegian Albums Chart[27]1
Spanish Albums Chart[44][45]1
Swedish Albums Chart[28]1
Swiss Albums Chart[29]1
UK Compilation Albums Chart[Ա]1
U.S. Billboard 200[46]1
U.S. Billboard R&B/Hip-Hop Albums[47]1

Հետմահու հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2012)Ամենաբարձր
հորիզոնական
U.S. Billboard 200[48]6

Հավաստագրեր

ԵրկիրՀավաստագիր
(վաճառք)
ԱվստրալիաARIA5× պլատինե[49]
ԱվստրիաIFPI4× պլատինե[50]
ԿանադաCRIAադամանդե[51]
ՖինլանդիաIFPIպլատինե[52]
ՖրանսիաSNEPադամանդե[53]
ԳերմանիաBVMI3× պլատինե[54]
ՃապոնիաRIAJ2× միիոնի[55]
ՆիդերլանդներNVPIպլատինե[Բ][56]
ԼեհաստանZPAVոսկե[57]
ՆորվեգիաIFPI4× պլատինե[58]
ԻսպանիաAFYVE5× պլատինե[44]
ՇվեդիաIFPIպլատինե[Գ][59]
Շվեյցարիա5× պլատինե[60]
Մեծ ԲրիտանիաBPI7× պլատինե[61]
ԱՄՆRIAA17× պլատինե
(ադամանդե)[62]

Վաճառք

ԵրկիրՎաճառք
Ավստրիա160 000+[Դ]
Բրազիլիա1 100 000+[63]
Կանադա1 318 000+[51]
Ֆինլանդիա56 486+[52]
Ֆրանսիա1 385 300+[53]
Գերմանիա1 700 000+[64]
Ճապոնիա2 800 000+[65]
Մեքսիկա500 000+[31]
Նիդերլանդներ600 000+[66]
Նորվեգիա200 000+[Ե][58]
Շվեյցարիա250 000+[Զ][60]
Հարավային Կորեա1 200 000+[67][68]
Մեծ Բրիտանիա2 138 030+[69]
ԱՄՆ13 140 000[70][71]
Աշխարհում44 000 000[32]

Նշումներ՝

  • Ա^ Մեծ Բրիտանիայում The Bodyguard Soundtrack ալբոմն գլխավորել է երաժշտական հավաքածուների UK Compilation Albums Chart հիթ-շքերթը[30], որովհետև 1989 թվականից հետո հավքածու ալբոմները չէին ընդգրկվում UK Albums Chart հիմնական հիթ-շքերթում[72]։
  • Բ^ Մինչև 1999 թվականը NVPI կազմակերպությունը պլատինե հավաստագիր էր տալիս այն ալբոմներին, որոնց վաճառված օրինակների քանակը գերազանցում էր 100 հազարը։ Այդպիսով՝ ալբոմը պիտի ունենար վեցակի պլատինե հավաստագիր[73]։
  • Գ^ Billboard ամսագրի՝ 1993 թվականի հոկտեմբերի 16-ին հրապարակված համարում տեղ գտած հոդվածում Arista Records-ի և BMG International-ի տվյալների հիման վրա գրվել է որ վաճառվել է ալբոմի 343 000 օրինակ։ Ալբոմը պլատինե հավաստագիր է ստացել 1993 թվականի հունվարի 21-ին, սակայն պիտի ստանար եռակի պլատինե հավաստագիր, քանի որ մինչև 1996 թվականի սեպտեմբերը պլատինե հավաստագիրը շնորհվում էր 100 հազարից ավելի վաճառված օրինակի համար։
  • Դ^ Մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը IFPI կազմակերպությունը Ավստրիայում պլատինե հավաստագիր էր տալիս 40 հազարից ավելի վաճառված օրինակի ունեցող ալբոմներին ու սինգլներին[73]։ The Bodyguard Soundtrack-ն ստացել է քառակի պլատինե հավաստագիր 2002 թվականի սեպտեմբերի 26-ին։
  • Ե^ Մինչև 2002 թվականի հունիս IFPI կազմակերպությունը Նորվեգիայում պլատինե հավաստագիր էր տալիս 50 հազարից ավելի վաճառված օրինակի ունեցող ալբոմներին ու սինգլներին[73]։
  • Զ^ Մինչև 2000 թվականը IFPI կազմակերպությունը Շվեյցարիայում պլատինե հավաստագիր էր տալիս 50 հազարից ավելի վաճառված օրինակի ունեցող ալբոմներին ու սինգլներին։ The Bodyguard Soundtrack-ը հնգակի պլատինե հավաստագիր է ստացել 1994 թվականին[60]։

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շերթ (1993)Հորիզոնական
Australian Albums Chart[74]1
Austrian Albums Chart[75]1
Canadian RPM Top 100 Albums[76]3
Italian Albums Chart[43]8
Japanese Albums Chart[77]3
Swiss Albums Chart[78]4
U.S. Billboard 200[79]1
U.S. Billboard Top R&B Albums[79]1
U.S. Billboard Top Soundtrack[79]1
Հիթ-շքերթ (1994)Հորիզոնական
French Albums Chart[80]23
Japanese Albums Chart[81]79
Հիթ-շքերթ (1995)Հորիզոնական
Belgian Albums Chart (Wallonia)[82]77

Տասնամյակի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1990-1999)Հորիզոնական
U.S. Billboard 200[83]2

Սինգլներ

ՏարիՍինգլԱմենաբարձր հորիզոնական
US
Hot 100

[84]
US R&B
[85]
US AC
[86]
US Dance
[87]
CAN
[88]
UK
[89]
AUS
[90]
AUT
[91]
BEL
[92]
FRA
[93]
GER
[94]
IRL
[95]
ITA
[96]
NED
[97]
NZ
[98]
SWE
[99]
SWI
[100]
1992«I Will Always Love You»
(Ուիթնի Հյութսոնի կատարմամբ)
1111111111111111
«Someday (I’m Coming Back)»
(Լիզա Սթենսֆիլդի կատարմամբ)
10
[101]
26
[102]
51
[103]
1642
[104]
«It’s Gonna Be a Lovely Day»
(The S.O.U.L. S.Y.S.T.E.M.-ի կատարմամբ)
34
[105]
44
[106]
1
[107]
71
[108]
1262
[109]
25
[110]
1993«I’m Every Woman»
(Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ)
452612459258484578
«I Have Nothing»
(Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ)
44113281150394232039
«Run to You»
(Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ)
3131101015194758947
«Queen of the Night»
(Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ)
13914204764262136
«—» նշանակում է, որ սինգլը չի ընդգրկվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել այդ երկրում։

Մրցանակներ և անվանակարգեր

American Black Achievement Awards

ՏարեթիվՆերկայացվածԱնվանակարգԱրդյունք
1994Ուիթնի ՀյուսթոնThe Music Award[111][112]Առաջադրված

Academy Awards

ՏարեթիվՆերկայացվածԱնվանակարգԱրդյունք
1993«I Have Nothing»Ֆիլմի լավագույն երգ (Դևիդ Ֆոսթեր, Լինդա Թոմփսոն)[113]Առաջադրված
«Run to You»Ֆիլմի լավագույն երգ (երգի հեղինակներ՝ Ջադ Ֆրիդման, Ալան Ռիչ)[113]Առաջադրված

American Music Awards

Ուիթնի Հյուսթոնն ու Մայքլ Ջեքսոնը առաջատարներն են մեկ մրցանակաբաշխության ընթացքում ստացած մրցանակների քանակով։ 1994 թվականին Ուիթնի Հյուսթոնն ու Քենի Ռոջերսն ստացել է ամենաշատ արձանիկները՝ 19 հատ[114]։ Նրանք ստացել են իրենց չորրորդ մրցանակը «Փոփ/ռոք ժանրի լավագույն երգչուհի» անվանակարգում. Օլիվիա Ջոն-Նյուտոն հետ միասին նրանք այդ անվանակարգում ամենաշատ մրցանակ ստացած երգչուհիներն են։

ՏարեթիվՆերկայացվածԱնվանակարգԱրդյունք
1994The Bodyguard Original Soundtrack AlbumՓոփ/ռոք ժանրի լավագույն ալբոմ[114]Հաղթանակ
«I Will Always Love You»Փոփ/ռոք ժանրի լավագույն սինգլ[114]Հաղթանակ
Ուիթնի ՀյուսթոնՓոփ/ռոք ժանրի լավագույն երգչուհի[114]Հաղթանակ
The Bodyguard Original Soundtrack AlbumՍոուլ/R&B ժանրի լավագույն ալբոմ[114]Հաղթանակ
«I Will Always Love You»Սոուլ/R&B ժանրի լավագույն սինգլ[114]Հաղթանակ
Ուիթնի ՀյուսթոնՍոուլ/R&B ժանրի լավագույն երգչուհի[114]Հաղթանակ
The Bodyguard Original Soundtrack AlbumAdult Contemporary ժանրի լավագույն ալբոմ[114]Հաղթանակ
Ուիթնի ՀյուսթոնAdult Contemporary ժանրի լավագույն երգչուհի[114]Առաջադրված
Հատուկ մրցանակՄրցանակ վաստակի համար[114]Հաղթանակ

ASCAP Pop Awards

ՏարեթիվՆերկայացվածԱնվանակարգԱրդյունք
1994«I’m Every Woman»Ամենահաճախ կատարվող երգ
(Նիկոլաս Էշֆորդ, Վալերի Սիմփսոն)[115]
Հաղթանակ

Billboard Music Awards

Ուիթնի Հյուսթոնը ռեկորդակիրներից մեկն է մրցանակների քանակով (11 արձանիկ), որ ստացել է մեկ մրցանակաբախության ընթացքում։ Նա միակ երգչուհին է, որ մեկ տարվա ընթացքում գլխավորել է Top Billboard 200 Album, Top R&B Album, Hot 100 Single և Hot R&B Single տարեկան հիթ-շքերթները։ Ուիթնի Հյուսթոնը միակ արտիստն է, որին երեք անգամ հաջողվել է գլխավորել Top R&B Album տարեկան հիթ-շքերթը (ալբոմներ՝ Whitney Houston (1986), I'm Your Baby Tonight (1991) և The Bodyguard (1993)): Ուիթնի Հյուսթոնը երկրորդ երաժիշտն է Էլթոն Ջոնից հետո և առաջին երգչուհին, ով ունի երկու Top Billboard 200 Album մրցանակ (նախկինում կոչվել է «Top Pop Album») Billboard ամսագրի տարեկան հիթ-շքերթներում։

ՏարեթիվՆերկայացվածԱնվանակարգԱրդյունք
1993The Bodyguard Original Soundtrack Album★Top Billboard 200 Album #1 (Top Album of the Year)[116][117]Հաղթանակ
Ուիթնի Հյուսթոն★Hot 100 Singles Artist #1[116][117]Հաղթանակ
«I Will Always Love You»★Hot 100 Single #1[116][117]Հաղթանակ
The Bodyguard Original Soundtrack Album★Top R&B Album #1[116][117]Հաղթանակ
Ուիթնի Հյուսթոն★Hot R&B Singles Artist #1[116][117]Հաղթանակ
«I Will Always Love You»★Hot R&B Single #1[116][117]Հաղթանակ
The Bodyguard Original Soundtrack Album★Top Soundtrack Album #1[116][117]Հաղթանակ
The Bodyguard Soundtrack★Հատուկ մրցանակ. Առաջին հորիզոնականն ամենաշատն
զբաղեցրած ալբոմ (20 շաբաթ)[116][117]
Հաղթանակ
«I Will Always Love You»★Հատուկ մրցանակ. Առաջին հորիզոնականն
ամենաշատն զբաղեցրած սինգլ (14 շաբաթ)[116][117]
Հաղթանակ
Ուիթնի Հյուսթոն★World Artist #1[116][117]Հաղթանակ
«I Will Always Love You»★World Single #1[116][117]Հաղթանակ
Ուիթնի ՀյուսթոնHot Adult Contemporary Artist[116]Առաջադրված
Hot 100 Singles Artist — Female[116]Հաղթանակ
«I Will Always Love You»Hot 100 Singles Sales #1[116]Հաղթանակ
Hot R&B Singles Sales #1[116]Հաղթանակ

BMI Film & Television Awards

ՏարեթիվՆերկայացվածԱնվանակարգԱրդյունք
1994«The Bodyguard»Film Music Award (Alan Silvestri)[118]Հաղթանակ
«I Have Nothing»Ամենահաճախ կատարվող երգ ֆիլմից (Դևիդ Ֆոսթեր, Լինդա Թոմփսոն)[118]Հաղթանակ

Ստեղծագործական խումբ

«I Will Always Love You»

  • Կատարող – Ուիթնի Հյուսթոն
  • Պրոդյուսեր և գործիքավորող – Դևիդ Ֆոստեր
  • Վոկալային դաշնակում – Ուիթնի Հյուսթոն
  • Ռեժիսոր – Ռիկի Մինոր
  • Սաքսոֆոն — Կիրկ Վելում
  • Ձայնագրություն – Բիլ Շնի, Դեյվ Ռեիցաս, Փիթեր Ջ. Իիենիլոս
  • Միքսինգ – Դեյվ Ռեիցաս

«I Have Nothing»

  • Կատարող – Ուիթնի Հյուսթոն
  • Պրոդյուսեր և գործիքավորող – Դևիդ Ֆոստեր
  • Լարային գործիքների դաշնակում – Ջերեմի Լաբոկ և Դևիդ Ֆոստեր
  • Ձայնագրություն – Դեյվ Ռեիցաս
  • Միքսինգ – Միք Գուզաուսկի

«I’m Every Woman»

  • Կատարող – Ուիթնի Հյուսթոն
  • Պրոդյուսեր – Նարադա Մայքլ Ուոլդեն
  • Լրացուցիչ մշակում և ռեմիքս — Ռոբերտ Քլիվիլ և Դևիդ Քոուլ
  • Վոկալային դաշնակում – Չակա Խան
  • Լրացուցիչ վոկալային դաշնակում և պրոդյուսերավորում — Ռոբերտ Քլիվիլ և Դևիդ Քոուլ
  • Ծրագրավորում — Լուի Բիանկանելյո, Ջեյմս Ալֆանո և Չոնսի Մախան
  • Ձայնագրություն – Մոթ Ռոր Մարկ Ռեիբերն
  • Լրացուցիչ ձայնագրություն – Ակեր Ս. Կի, Ռիչարդ Ժոզեֆ
  • Միքսինգ – Բոբ Ռոզա

«Run to You»

  • Կատարող – Ուիթնի Հյուսթոն
  • Պրոդյուսեր – Դևիդ Ֆոստեր
  • Գործիքավորում — Ջադ Ֆրիդման և Դևիդ Ֆոստեր
  • Լարային գործիքների դաշնակում – Ուիլյամ Ռոս և Դևիդ Ֆոստեր
  • Ձայնագրություն – Դեյվ Ռեիցաս
  • Միքսինգ – Միք Գուզաուսկի

«Queen of the Night»

  • Կատարող – Ուիթնի Հյուսթոն
  • Պրոդյուսեր – Ռեյդ Էլ Էյ և Բեյբիֆեյս
  • Համապրոդյուսեր – Ուիթնի Հյուսթոն և Դերիլ Սիմոնս
  • Վոկալային դաշնակում – Ուիթնի Հյուսթոն
  • Ձայնագրություն – Բառնի Պերկինս, Միլտոն Չան
  • Միքսինգ – Դեյվ Վեյ, Ջիմ «Z» Զումպանո

«Jesus Loves Me»

  • Կատարող – Ուիթնի Հյուսթոն
  • Պրոդյուսեր – Ուիթնի Հյուսթոն և Բիբի Ույնանս
  • Գործիքավորում — Բիբի Ույնանս և Սեդրիկ Ջ. Քոլդուել
  • Վոկալային դաշնակում – Ուիթնի Հյուսթոն и Բիբի Ույնանս
  • Լարային գործիքների դաշնակում – Ռոն Հուֆ
  • Բեք վոկալ — Բիբի Ույնանս, Ալվին Չեա, Կլոդ Մաքնայթ III
  • Կիթառ — Փոլ Ջեքսոն
  • Ձայնագրություն – Մայք Մաքարթնի, Վիկտոր Կոլդուել
  • Միքսինգ – Դեյվ Ռեիցաս

«Even If My Heart Would Break»

  • Կատարող – Քենի Ջի և Աարոն Նևիլ
  • Պրոդյուսեր – Դևիդ Ֆոստեր և Ուոլտեր Աֆանասեֆ
  • Գործիքավորում — Դևիդ Ֆոստեր և Քենի Ջի
  • Ձայնագրություն – Ումբերտո Գատիկա
  • Լրացուցիչ ձայնագրություն – Մենի Լեկարաբա, Դանա Ջոն Չապել, Սթիվ Շեպարդ, Քևին Բեկա
  • Ձայնագրման օգնական — Քևին Բեկա, Սթիվ Շեպարդ
  • Միքսինգ – Միք Գուզաուսկի

«Someday (I’m Coming Back)»

  • Կատարող – Լիզա Ստենսֆիլդ
  • Պրոդյուսեր – Իեն Դևենի և Էնդի Մորիս
  • Գործադիր պրոդյուսեր – Jazz Summers և Թիմ Պերի
  • Ինժեներ — Բոբի Բոտոն
  • Միքսինգ – Իեն Դևենի, Էնդի Մորիս և Բոբի Բոտոն

«It’s Gonna Be a Lovely Day»

  • Կատարող – The S.O.U.L. S.Y.S.T.E.M.
  • Պրոդյուսեր, գործիքավորում և միքսինգ – Ռոբերտ Քլիվիլ, Դևիդ Քոուլ
  • Պրոդյուսերի օգնական — Ռիկի Կրեսպո
  • Ռոփ վոկալ — Ռոբերտ Քլիվիլ և Դուրան Ռամոս
  • Վոկալային դաշնակում – Դևիդ Քոուլ
  • Ձայնագրում և միքսինգ – Ակեր Ս. Կի
  • Լրացուցիչ միքսինգ – Բրյուս Միլեր

«(What’s So Funny 'Bout) Peace, Love and Understanding»

  • Կատարող – Կերտիս Ստիջերս
  • Պրոդյուսեր – Դենի Կորչմեր
  • Ձայնագրում և միքսինգ – Մարկ Դեսիստո

«Theme from The Bodyguard»

  • Հեղինակ և պրոդյուսեր – Ալան Սիլվեստրի
  • Դիրիժոր — Ուիլյամ Ռոս
  • Սոլո շեփորով — Գերի Գրանտ
  • Միքսինգ – Դենիս Սանդս
  • Միքսինգի ասիստենտ — Բիլ Իզիստոն
  • Տեխնիկական խումբ — Գերի Կարլսոն, Ջիմ Ուոլքեր

«Trust in Me»

  • Կատարող – Ջո Կոկեր Սաս Ջորդանի մասնակցությամբ
  • Պրոդյուսեր – Չարլի Միդնայթ
  • Ձայնագրություն – Ջոն Ռոլո
  • Միքսինգ – Քրիս Լորդ Ալուջի

Տես նաև

Ծանոթագրություններ