TuralTuranX

TuralTuranX, Ադրբեջանական երաժշտական դուետ՝ բաղկացած երկու երկվորյակ եղբայրներից՝ Թուրալ և Թուրան Բաղմանովներից (ադրբ.՝ Tural Bağmanov и ադրբ.՝ Turan Bağmanov,): Ներկայացրել են Ադրբեջանը Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Tell Me More» («Ասա ինձ ավելին») երգով։

TuralTuranX
Դիմանկար
 TuralTuranX Վիքիպահեստում

Պատմություն

Թուրալը և Թուրան Բաղմանովը ծնվել են Զաքաթալաում, նրանք առաջին անգամ դաշնամուր նվագել են դպրոցում և այնքան են հիացել այդ գործիքով, որ հաճախ գաղտնի երգեր են գրել[1]։ Հետո հայրը նրանց համար օգտագործված սինթեզատոր է գնել։ Հետագայում սովորել են նաև կիթառ նվագել[1]։ Սակայն իրենց հոր մահից հետո նրանք ժամանակավորապես դադարելլ են երաժշտությամբ զբաղվել[2]։

Ավելի ուշ Թուրալը տեղափոխվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և ընկերոջ հետ հիմնում TheRedJungle խումբը, որի հետ ելույթ է ունենում նաև Թուրանը[2]։ Եղբայրները հանդես են եկել նաև որպես փողոցային երաժիշտներ[3]։

2023 թվականի փետրվարի 2-ին հայտարարվել է, որ TuralTuranX-ը Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի Ադրբեջանի ներքին ընտրության հինգ թեկնածուների թվում է[4]։ Մարտի 9-ին նրանք ընտրվել են որպես Ադրբեջանի ներկայացուցիչներ Եվրատեսիլ երգի մրցույթում[5]։ Նրանք հանդես են եկել առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 9-ին իրենց «Tell Me More» երգով, սակայն նրանց չի հաջողվել անցել մրցույթի եզրափակիչ[6]։

Անձնական կյանք

Թուրալը և Թուրան Բաղմանովներն ունեն ևս երկու եղբայր՝ Էմին և Ջամալ անունով, որոնք երկուսն էլ մահացել են 2015 թվականին Յուխար-Թալայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից[7]։

Սկավառակագրություն

Սինգլներ

  • «Tell Me More» (2023)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «TuralTuranX» հոդվածին։