Twice

Կորեայի կանանց երաժշտական ​​խումբ

Twice (հանգըլ: 트와이스), քեյ փոփ գըրլբենդ, որը ձևավորվել է JYP Entertainment լեյբլի հովանավորությումբ՝ 2015 թվականին «16» ռեալիթի շոուին մասնակցելու ժամանակ։ Խումբը բաղկացած է ինն անդամից՝ Նայոն, Չոնյոն, Մոմո, Սանա, Ջիհյո, Մինա, Դահյոն, Չեյոն, Ցզըյու։ Խումբը առաջնաելույթ է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 20 ին «The Story Begins» մինի ալբոմով։

Twice
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն트와이스
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
ՄասնագիտությունKorean idol
Գործունեություն2015-ներկա
ԼեյբլJYP Entertainment
ԿապվածJYP Nation
Պարգևներ
Կայքtwice.jype.com
Անդամներ
Նայոն
Չոնյոն
Մոմո
Սանա
Ջիհյո
Մինա
Դահյոն
Չեյոն
Ցզըյու
 Twice (musical group) Վիքիպահեստում

Պատմություն

Մինչ առաջնաելույթ. նոր JYP գյորլ բենդ և 16

2012 թվականին, Դահյոնի պարային ելույթի հոլովակը արագորեն տարածվեց համացանցում, ինչից հետո էլ դարձավ հայտնի։ Նա նաև հայտնվել է Got 7 խմբի «Stop Stop It» երգի թիզերային տեսահոլովակում։

2013 թվականի դեկտեմբերի 19 ին, JYP Entertainment լեյբլը ակնարկեց, որ նոր գըրլ-բենդ դեբյուտ է անելու 2014 թվականի սկզբին, այդ լեյբլի առաջին գըրլ-բենդը Miss A խումբն էր, որը առաջնաելույթ է ունեցել 2010 թվականին[1]։ 2014 թվականի փետրվարի 27 ին լեյբլի թրեյնիներ Լենան և Սեսիլան հաստատվեցին, որպես խմբի անդամները, հետո միացան Նայոնը, Չոնյոնը, Ջիսուն (հետագայում Ջիհյո) և Մինյոնգը։ Սեսիլիայի գնալուց հետո, նրան փոխարինեց Սանան և 6mix խումբը պետք է առաջնաելույթ ունենար, բայց Լենան գնաց և դա չեղյալ համարվեց։

2015 թվականի փետրվարի 11 ին, Պակ Ջին Յոնգը հայտարարեց, որ «16» շոուի ժամանակ, կներկայանան խմբի 7 ադնամները, հաղորդումը հեռարձակվելու էր Mnet հեռուստաալիքով։ Պակը հետո հայտարարեց, որ խմբում լինելու են ոչ թե 7 անդամ, այլ 9՝ ներառելով Ցզըյուին և Մոմոյին։ Ցզըյուն ներառվել է լսումները անցնելու շնորհիվ, իսկ Մոմոն՝ առանց լսումների, քանի որ պետք էր շտապ անդամ ներառել խմբի մեջ, լեյբլը գնահատեց նրա ելույթային ընդունակությունները։

Twice խումբը առաջնաելույթ ունեցավ 2015 թվականին։

2015 թվականի հուլիսի 10 ին, խումբը ստեղծեց պաշտոնական Ինստագրամի հաշիվը։ JYP Entertainment ըթողարկեց Twice TV շոուն, որի ժամանակ ներկայացվում էր անդամների պատմությունները հարցազրույցների միջոցով և ինչպես էին պատրաստվում առաջնաելույթին։

2015-ներկա. Առաջնաելույթ The Story Begins և Page Two մինի ալբոմներով

2015 թվականի հոկտեմբերի 7-ին, լեյբլը ստեղծեց խմբի կայքը և ակնարկեց խմբի առաջին մինի ալբոմի թողարկման մասին, որը կոչվում է «The Story Begins», իսկ առաջին սինգլը՝ «Like OOH-AHH»: Տեսահոլովակի մեջ կային հիփ հոփի, ռոքի և R&B-ի էլեմենտներ[2][3][4]։ Հոկտեմբերի 20-ին տեսահոլովակը թողարկվեց «V App» հավելվածով[5]։ Խումբը կենդանի ելույթ ունեցավ, հենց նույն օրը, որտեղ նրանք կատարեցին «Like OOH-AHH» երգը, «Must Be Crazy» և «Do It Again» երգերի հետ միասին[6][7]։ Տեսահոլովակը հավաքեց 50 մլն դիտում թողարկումից 5 ամիս անց և դարձավ ամենաշատ դիտված քեյ փոփ տեսահոլովակը[8][9][10]։

Դեկտեմբերին խումբը կնքեց տաս CF պայմանագրեր, որոնց եկամուտը կազմեց 1.8 մլրդ վոն։ Դա մեծ հաջողություն էր այն խմբի համար, ում առաջնաելույթից մեկ ամիս էր անցել[11]։ Դեկտեմբերի 27-ին խումբը ներկայացրեց «Like OOH-AHH» երգի ռեմիքս տարբերակը, «SBS Gayo Daejeon»-ում, դա խմբի տարվա վերջին ելույթն էր երաժշտական նախագծում[12][13]։

Twice-ի երկրորդ մինի ալբոմը՝ «Page Two», թողարկվել է 2016 թվականի ապրիլի 26-ին։ Ալբոմի գլխավոր սինգլը կոչվում է «Cheer Up», խմբի «Precious Love» և «I'm Gonna Be A Star» երգերը Պակ Ջի Յունի ռեմեյքով, դարձել են «Sixteen» շոուի թեմատիկ երգերը։ Խումբը կենդանի ելույթ ունեցավ հենց նույն օրը «Yes24» դահլիճում, որը գտնվում է Սեուլում[14][15]։ Տեսահոլովակը ունեցավ 10 մլն դիտում հինգ օրվա ընթացքում[16]։ Խումբւ շահեց իր առաջին մրցանակը 2016 թվականի մայիսի 5-ին, «M! Countdown» նախագծի ժամանակ[17]։ Դրան հետևեցին հաղթանակները «Music Bank» և «Inkigayo» նախագծերում[18]։

Անդամներ

Նայոն

Իմ Նա Յոն (հանգուլ՝ 임나연) ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 22 ին, Սեուլում։

2010 թվականի սեպտեմբերի 15 ին Նայոնը գաղտնի ներկա է եղել JYP Entertainment ի 7 րդ բաց լսումներին և անցել է դառնալով թրեյնի։ 2013 թվականին մասնակցել է 6mix խմբի փորձերին, որը այդպես էլ առաջնաելույթ չունեցավ։ Նա նկարահանվել է Ջուն Քի «No Love», Got7 խմբի «Girls Girls Girls» ու «Stop Stop It» և Miss A խմբի «Only You» տեսահոլովակներում։ Նա նաև, որպես կամեո նկարահանվել է կորեական «Նպատակասլացները 2» դրամայում։

Չոնյոն

Յու Չոն Յոն (հանգուլ՝ 유정연) ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 1 ին, Սուվոնում։ Նա դերասան Գոնգ Սընգ Յոնի կրտսեր քույրն է։

Նա միացել է լեյբլին, մասնկացելով 6-րդ բաց լսումներին, 2010 թվականի մարտի 1 ին։ Ինչպես Ջիհյոն և Նայոնը, նա նույնպես պետք է առաջնաելույթ ունենար 6mix խմբում։ 2014 թվականին նա Նայոնի հետ նկարահանվել է Got7 խմբի «Girls Girls Girls» և 2015 թվականին Miss A խմբի «Only You» տեսահոլովակներում։

Մոմո

Մոմո (հանգուլ։ 모모) կամ Հիրաի Մոմո (ճապոներեն՝ 平井 もも), ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 9 ին, Կիոտոյում։ Նա խմբի գլխավոր պարուհին է։

Մոմոն սկսել է պարել, դեռ վաղ հասակից և որոշեց դառնալ երգչուհի Ամուրո Նամիեի պատճառով և սկսեց հետաքրքրվել քեյ փոփով, Rain և Լի Հյորի արտիստներին լսելուց հետո։ Նա ընտրվեց լեյբլի կողմից, երբ նրանք տեսան նրա և նրա ավագ քրոջ պարային հոլովակը։ Նա գնաց լսումների քրոջ հետ 2012 թվականի ապրիլի 13 ին, բայց միայն Մոմոն անցավ։

2014 թվականին նա նկարահանվել է Got7 խմբի «Stop Stop It» և Ջունհոյի «Feel» երգի ճապոնական տարբերակի տեսահոլովակներում։ Հաջորդ տարի նկարահանվել է Վույոնգի «R.O.S.E» և Miss A խմբի «Only You» տեսահոլովակում։ Նա «Sixteen» շոուի միակ դուրս եկած մասնակիցն է, ով հետո կրկին հետ վերադարձավ խումբ և առաջնաելույթ ունեցավ։

Սանա

Սանա (հանգուլ՝ 사나) կամ Մինատոզակի Սանա (ճապոներեն՝ 湊崎 紗夏) ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 29 ին, Օսակայում

Սանան առաջին անգամ հետաքրքրվել է քեյ փոփով Girls Generation և & Kara խմբերի Ճապոնիայում մեծ հայտնիություն ձեռք բերելուց հետո։ Միջնակարգ դպրոցի վերջին տարում՝ 2012 թվականին ընտրվել է լեյբլի կողմից Նա նկարահանվել է Got 7 խմբի «A» և Ջունհոյի «Feel» տեսահոլովակներում։

Ջիհյո

Պակ Ջի Հյո (հանգուլ՝ 박지효), ծնվել է 1997 թվականի փետրվարի 1 ին, Գուրիում։ Նա խմբի գլխավոր վոկալիստն է։

Երբ Ջիհոյն մասնկացեց «Junior Naver» մրցույթին, մանկական դերի համար, նա ընտրվեց լեյբլի կողմից։ Նա պաշտոնապես միացել է լեյբլին 2005 թվականի հուլիսի 15 ին և եղել է թրեյնիների խմբում, ավելի քան 10 տարի և նա նույնպես պետք է առաջնաելույթ ունենար 6mix խմբում։ Նա նկարահավել է miss A խմբի «Only You» տեսահոլովակում։

Մինա

Մինա (հանգուլ՝ 미나) կամ Մյոի Մինա (ճապոներեն՝ 名井 南), ծնվել է 1997 թվականի մարտի 24 ին, Սան Անտոնիոյում, հետո տեղափոխվել է Կոբե, Ճապոնիա, երբ փոքր երեխա էր։

Նա սովորել է բալետ պարել ավելի քան 11 տարի, «Urizip» ժամանակակից պարային ակումբին միանալուց առաջ։ 2013 թվականին ընտրվել է լեյբլի կողմից։ Մինչ առաջնաելույթը, նկարահանվել է այլ արտիստների տեսահոլովակներում։

Դահյոն

Կիմ Դա Հյոն (հանգուլ՝ 김다현) ծնվել է ծնվել է 1998 թվականի մայիսի 28 ին, Սոննամում։

Նա հայտնի է դարձել իր պարային հոլովակը 2011 թվականին համացանց ՅուԹյուբ ներբեռնելուց հետո։ Միջնակարգ դպրոցում կատարել է սոլո երլույթ երաժշտական փառատոնի համար և ընտրվել է լեյբլի կողմից։ Նա պաշտոնապես լեյբլին միացել է 2012 թվականի հուլիսի 7 ին։ Նա հետագայում նկարահանվել է Got 7 ի «Stop Stop It» և Վույոնգի «R.O.S.E» տեսահոլովակներում։

Չեյոն

Սոն Չե Յոնգ (հանգուլ՝ 손채영), ծնվել է 1999 թվականի ապրիլի 23 ին, Սեուլում։

Չե Յոնգը վեցերորդ դասարանում մեկ տարի հաճախել է պարային ակադեմիա։ Նա լեյբլին միացել է 2012 թվականի հունիսի 6 ին։ Նա նույնպես հայտնվել է Got 7 ի «Stop Stop It» և miss A ի «Only You» տեսահոլովակներում։

Ցզըյու

Ցզըյու (հանգուլ՝ 쯔위) կամ Չո Ցզը Յու, ծնվել է 1999 թվականի հունիսի 14 ին, Թայվանում։

Նա նկատվել է լեյբլի կողմից 2012 թվականին «Muse» թատերական փառատոնի ժամանակ և նոյեմբերի 15 ին ուղևորվել է Հարավային Կորեա՝ նախապատրաստվելու համար։ Նա նույնպես հայտնվել է Got 7 ի «Stop Stop It» և miss A ի «Only You» տեսահոլովակներում։

Սկավառակագրություն

Մինի ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներԿարգավիճակը չարտերումՎաճառք
KOR
JPN
TW J-Pop
US
World
The Story Begins346115
  • KOR: 70,647+
  • JPN: 12,141+
Page 2
  • Թողարկում՝ ապրիլի 25, 2016
  • Լեյբլ՝ JYP Entertainment
  • Ֆորմատներ՝ CD, թվային ներբեռնում
21646
  • KOR: 80,686+
  • JPN: 8,979+
"—" Ռելիզը չի հայտնվել հիթ-շքերթներում կամ չի թողարկվել

Սինգլեր

ԱնվանումԹվականԿարգավիճակը չարտերումՎաճառքԱլբոմ
KOR
JPN
US
World
"Like Ooh Ahh"201510896The Story Begins
"Cheer Up"20161323Page Two

Այլ հիթեր

ԱնվանումԹվականԿարգավիճակը չարտերումՎաճառքԱլբոմ
KOR
"Precious Love" (소중한 사랑)201673
  • KOR: 38,275+
Page 2
"Touch Down"86
  • KOR: 33,087+

Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն

Դրամաներ

ԹվականԱնվանումՀեռուստաալիքԱնդամԾնթ.
2012Նպատակասլացները 2KBS2ՆայոնԿամեո 2 րդ էպիզոդում
2016Oh My God ! TipMBC M Big TVՆայոնՎեբ դրամա

Ռեալիթի և այլ շոուներ

ԹվականԱնվանումՀեռուստաալիքԱնդամ(ներ)Ծնթ.
201516MnetԲոլորըՆերկայացվել են անդամները
Twice TVNaver TV CastԲոլորը
Section TVMBCԲոլորըՊակ Ջին Յոնգի հետ
Twice TV2Naver TV CastԲոլորը[21]
After School ClubArirang TVԲոլորը184-րդ դրվագ[22]
Today's RoomMnetԲոլորը[23]
Entertainment WeeklyKBSԲոլորը
Pops In SeoulArirang TVԲոլորը«Pick & Talk» (3033-րդ դրվագ)
My Little TelevisionMBCՄոմո, Սանա, Մինա, Ցզըյու31-րդ և 32-րդ դրվագներ
People Of Full CapacityMBCԴահյոն3-րդ դրվագև 7-րդ դրվագ
Baek Jong-won's Top 3 Chef KingsSBSԲոլորը
Weekly IdolMBC Every 1Բոլորը228-րդ դրվագ
MBC Every 1Նայոն, Դահյոն, ՑզըյուGFriend և Lovelyz խմբերի հետ
Two Yoo Project - Sugar ManJTBCՆայոն, Ջիհյո, Չեյոն, ՑզըյուLovelyz խմբի հետ (11-րդ դրվագ)
The Body Show 2OnStyleԲոլորը
2016Golden Bell ChԲոլորըengeKBSԲոլորը
Gag ConcertKBSՑզըյու, Նայոն, Չոնյոն«Comedy Idols»
M! CountdownMnetՆայոն, ՋիհյոGot7 խմբի ՋեյԲիի հետ (455-րդ դրվագ)
A Look at MyselfKBSՆայոնGot7 խմբի Ջեքսոնի հետ (26-րդ և 27-րդ դրվագներ)
Baek Jong-won's Top 3 Chef KingsSBSԲոլորը
You Hee-yeol's SketchbookKBSԲոլորը[24]
Same Bed, Different DreamsSBSՆայոն, Դահյոն38-րդ դրվագ[25]
SBSՋիհյո, Ցզըյու43-րդ դրվագ[26]
M! CountdownMnetՆայոն, Ջիհյո
The Boss is WatchingSBSԲոլորը[27]
King of Mask SingerMBCՆայոն45-րդ, 46-րդ, 49-րդ, 50-րդ դրվագներ
MBCՉեյոն, Ցզըյու[28]
We Are BrothersKBSՉոնյոնԳոնգ Սընգ Յոնի հետ[29]
Muscle Queen ProjectKBSՉոնյոնLunar New Year Special[30]
Idol Star Athletics ChampionshipsMBCԲոլորը[31]
God's VoiceSBSՆայոն, Մինա, Չեյոն[32]
Gold Medal DutyKBSՆայոն, Չոնյոն, ԴահյոնLunar New Year Special[33]
We KidMnetՋիհյո, Մինա
Real Men: Female SpecialMBCԴահյոն4-րդ եթերաշրջան[34]
Twice's Private LifeMnetԲոլորը[35]
Radio StarMBCՆայոն[36]
People Of Full CapacityMBCՄոմոLovelyz խմբի Քեյիի հետ (1-րդ դրվագ)[37]
Star KingSBSԲոլորը
Weekly IdolMBC Every 1ԴահյոնԿանոնավոր հաղորդավար, «Idol is the Best» հատվածում[38]
MBC Every 1Բոլորը[39]
The Ultimate VoiceSBSՋիհյո, Ցզըյու[40]
Twice TV3Naver TV CastԲոլորը
Cool Kiz On The BlockKBS2Բոլորը[41]
Comedy Big LeagueTvNԴահյոն, Ցզըյու[42]
Sister's Slam DunkKBS2Բոլորը6-րդ դրվագ
Knowing BrotherJTBCԲոլորը[43]
Law Of The JungleSBSՉոնյոնԳլխավոր կազմ[44]

Հոլովակագրություն

Տեսահոլովակներ

ԹվականԱնվանումՌեժիսոր
2015"Like OOH-AHH"Naive Creative Production[45]
2016"Cheer Up"Naive Creative Production[46]

Մասնակցությունը այլ տեսահոլովակներում

ԹվականԱնվանումԱրտիստԱնդամ(ներ)
2011"Please Don't Go"Սան ԷՆայոն
2014"No Love" (Կորեերեն)Ջուն Քի (2PM)
"No Love" (Ճապոներեն)
"Girls Girls Girls"Got7Նայոն, Չոնյոն
"A"Սանա
"Stop Stop It"Դահյոն, Չեյոն, Մինա, Մոմո, Ցզըյու
"Feel" (Ճապոներեն)Ջունհո (2PM)Սանա, Մինա, Մոմո
2015"R.O.S.E." (Ճապոներեն)Վույունգ (2PM)Դահյոն, Մինա, Մոմո
"Only You"Miss AՆայոն, Ցզըյու, Չեյոն, Մինա, Ջիհյո, Չոնյոն, Մոմո
2016"Fire"J.Y. ParkՆայոն, Չոնյոն, Մոմո, Սանա, Ջիհյո, Մինա, Չեյոն, Ցզըյու

Մրցանակներ և անվանակարգումներ

ԹվականԱնվանումԱրդյունք
2015Նոր արտիստի մրցանակ[47][48]Հաղթանակ

Korea Cable TV Awards

ԹվականԱնվանումԱրդյունք
2016Ամենալավ երգիչ, ընտրված Cable TV-ի երաժշտական պրոդյուսերների կողմից[49]Հաղթանակ

Mnet Asian Music Awards

ԹվականԱնվանումԱրդյունք
2015Լավագույն նորեկ կանացի արտիստՀաղթանակ
Տարվա UnionPay արտիստԱռաջադրված

Naver V App Awards

ԹվականԱնվանումԱրդյունք
2016V Refreshing Youngster AwardՀաղթանակ

Seoul Music Awards

ԹվականԱնվանումԵրգԱրդյունք
2015Բոնսանգ մրցանակ"Like Ooh Ahh"Առաջադրված
Նոր արտիստի մրցանակԱռաջադրված
Հայտնիության մրցանակԱռաջադրված
Հալյու հատուկ մրցանակԱռաջադրված

Simply K-Pop Awards

ԹվականԱնվանումԱրդյունք
2015Լավագույն աճող գյորլ բենդՀաղթանակ

Մասնակցությունը երաժշտական ծրագրերում

M! Countdown

ԹվականԱմսաթիվԵրգ
2016Մայիսի 5"Cheer Up"
May 19

Music Bank

ԹվականԱմսաթիվԵրգ
2016Մայիսի 6"Cheer Up"

Inkigayo

ԹվականԱմսաթիվԵրգ
2016Մայիսի 8"Cheer Up"

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Twice» հոդվածին։