Մինատոսակի Սանա

Մինատոսակի Սանա (ճապ.՝ 湊崎 紗夏, չինարեն՝ 湊崎紗夏, դեկտեմբերի 29, 1996(1996-12-29)[1][2], Օսակա, Ճապոնիա, առավել հայտնի է որպես Սանա[3]), ճապոնացի երգչուհի` Twice երաժշտական խմբի վոկալիստ և պարուհի։

Մինատոսակի Սանա
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 29, 1996(1996-12-29)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր՝Օսակա, Ճապոնիա
Քաղաքացիություն՝ Ճապոնիա
Մասնագիտություն՝երգչուհի, պարուհի և երգերի հեղինակ
IMDb։ID 9390216

Կենսագրություն և կարիերա

1996−2014: Վաղ տարիներ և 6Mix

Սանան TWICELAND-ի համերգին, 2018 թվականի մայիսին

Մինատասոկի Սանան ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում[4]։ Ընտանիքի միակ երեխան է։ 2009 թվականից հաճախել է EXPG (Exile Professional Gym)՝ ճապոնական պարի մասնագիտական դպրոց[5]։ Առաջին անգամ կորեական երաժշտությամբ հետաքրքրվել է 2011 թվականին, երբ Ճապոնիայում արագորեն մեծանում էր Girls' Generation խմբի և Kara-ի հայտնիությունը։ Սաննա սովորում էր 9-րդ դասարանում, երբ նրան նկատել է Հարավային Կորեայի խոշորագույն գործակալություններից մեկը՝ JYP Entertainment: Սկզբում նա մերժել է քասթինգ անցնելու առաջարկը, բայց երբ իմացել է, որ Ուենն ու Սյուզին իր արտիստներն են, համաձայնել է։

Սկզբում Սանան պետք է դեբյուտ աներ 6Mix կանանց նոր խմբի կազմում՝ Սեսիլիայի փոխարեն։ Խմբում արդեն գործունեություն էին ծավալել Նայոնը, Չոնյոնը, Ջիհյոն, Մինյոնը և Լենան[6]։ 2014 թվականին, երբ կայացավ GOT7 խմբի դեբյուտը, Սանան նկարահանվեց «A» սինգլի տեսահոլովակում[7]։

2015−ներկա։ «Տասնվեցերորդ», Twice-ի դեբյուտ և սոլո կարիերա

2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ JYP-ն Mnet-ի հետ համատեղ կմասնակցի «Տասնվեց» ռեալիթի շոուի նկարահանումներին (անգլ.՝ Sixteen)[8]։

Twice-ի դեբյուտը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 20-ին The Story Begins մինի ալբոմով[9]։ Խումբը զգալի հայտնիություն է ձեռք բերել 2016 թվականի գարնանը՝ Cheer Up սինգլի թողարկմամբ, որը հիթ է դարձել Կորեայում[10][11]։ 2016 թվականի սեպտեմբերին Սանան դարձել է խմբի առաջին մասնակիցը, որը թողարկել է իր սեփական «Մեղեդու նախագիծը» (անգլ.՝ Melody Project)՝ հանդես է եկել է DC Comics-ում սուպերչարուհի Հարլի Քուինի դերով[12]։

Սանան Music Core-ում եղել է հաղորդավար BTS-ի Չոնգուկի հետ[13], ինչպես նաև վարել Է KBS Song Festival ամենամյա երաժշտական փառատոնը 2017 թվականին BTS խմբի Ջինի, EXO խմբի Չանյոլի, Red Velvet խմբի Այրինի, Mamamoo խմբի Սոլայի, Seventeen խմբի Մինգյուի, GFriend խմբի Յերինի և Դանիելի (Wanna One խմբի նախկին մասնակիցներ) հետ միասին[14]։

Արտիստականություն

Կորեայում Սանան հայտնի է իր գեղեցիկ կերպարով և քաղցր ձայնով, որը դուր է գալիս խմբի շատ երկրպագուներին[15]։ Բացի այդ, աղջիկը բազմիցս ստեղծել է թրենդներ, որոնք հետագայում լայնորեն քննարկվել են երկրում և կրկնվել են նույնիսկ այլ հայտնի մարդկանց շրջանում։ Հայտնի «shy shy shy» տողը, որը կատարվել է Սանայի կողմից, դարձել է 2016-ի ֆենոմենը էգոյի պատճառով (այսինքն, շատ հրաշալի է կատարվել)[16]։

Երգերի հեղինակ

ՏարիԱրտիստԱլբոմԵրգ
2018TwiceSummer Nights«Shot Thru the Heart»[17]

Սկավառակագրություն

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2018ֆTWICELANDTWICELANDԻնքն իր դերում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինատոսակի Սանա» հոդվածին։