Բաղանիս Այրում
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Նախկին գյուղ | ||
---|---|---|
Բաղանիս Այրում | ||
Bağanis Ayrım | ||
![]() | ||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/- | |
Երկրամաս | -- | |
Մակերես | 40 կմ² | |
ԲԾՄ | 886 մետր | |
Բնակչություն | 0[1] մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բաղանիս Այրում (ադրբ.՝ Bağanis Ayrım), նախկին բնակավայր հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։
Նախկին բնակավայր Բաղանիս Այրումի տարածքը արևմուտքում անմիջականորեն սահմանակից է Հայաստանի Հանրապետության Իջևան քաղաքը Նոյեմբերյան քաղաքին և հարակից գյուղերին կապող Մ 16 ավտոմոբիլային ճանապարհի, հյուսիս-արևմուտքում՝ Բաղանիս, հյուսիսում՝ Ոսկեվան, հարավում՝ Ոսկեպար գյուղերին, իսկ արևմուտքում՝ հայ-ադրբեջանական շփման գծին և Ադրբեջանի Հանրապետության Ղուշչու Այրում գյուղին։ Ծովի մակարդակից բարձր է 760-820 մ[2]։
Թրքաբնակ գյուղը ձևավորվել է 19-րդ դարի վերջին[2]։
1920 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը գրավել են Բաղանիս Այրում, Ոսկեպար և Ղուշչու Այրում գյուղերը[3][4]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, հայկական զորամասերը ադրբեջանական զորքերին հեռացնում են նշված գյուղից և ազատագրում բնակավայրերը[3][4]։ Ադրբեջանական զորքերի հետ համատեղ մարտերին մասնակցել են նաև ռուս բոլշևիկներ, որոնցից 3-ը գերևարվել են հայկական զորքերի կողմից[3][4]։
ԽՍՀՄ տարիներին այդ տարածքը ներառվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։
Արցախյան ազատամարտի ընթացքում բնակավայրի տարածքը անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողությանը։ Սակայն ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման այն ներառված է Ադրբեջանական Հանրապետության Ղազախի շրջանում։
|
|