Jump to content

Պուրնուլուլու (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուրնուլուլու ազգային պարկ
անգլ.՝ Purnululu National Park
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱվստրալիա Ավստրալիա
Կոորդինատներ17°26′56″ հվ. լ. 128°32′46″ ավ. ե.HGЯO
ԿարգավիճակԱզգային պարկ
Տարածք2397 կմ²
Հիմնադրված է1987[1]
Կայքparks.dpaw.wa.gov.au/park/purnululu
Քարտեզ
 Purnululu National Park Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշըՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1094
ռուս..անգլ..ֆր.

Պուրնուլուլու ազգային պարկ (անգլ.՝ Purnululu National Park), ազգային պարկ Ավստրալիայում` Արևմտյան Ավստրալիա նահանգում։ Ազգային պարկի կարգավիճակ է ստացել 1987 թվականին։ 2003 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ավստրալիայի աբորիգեններից մեկի լեզվով «պուրնուլուլու» բառը նշանակում է ավազուտ[2]։

Ազգային պարկը Արևմտյան Ավստրալիայի արևելյան մասում` Կիմբերլի բարձրավանդակում, զբաղեցնում է 239.723 հա տարածք[3].(անգլ.՝ Purnululu Conservation Reserve)[4]: Պարկի պահուստային ֆոնդի (անգլ.՝ Purnululu Conservation Reserve) մակերեսը 79.602 հա է։ Մոտակա բնակավայրը Կունունարա քաղաքն է, որը գտնվում է պարկից 300 կմ հյուսիս։ Տարածքի ռելիեֆը խիստ տարբեր է` ներկայացված հիմնական 4 էկոհամակարգերով։ Դրանք են Բանգլ-Բանգլ լեռնազանգվածը (անգլ.՝ Bungle Bungle Range)` 45.000 հա տարածքով, այն շրջապատող ավազային ընդարձակ հարթավայրերը, Օրդ գետի շրջակա խոտածածկ հարթությունը, որը գտնվում է պարկի արևելյան և հարավային մասերում և կրաքարային լեռները պարկի արևելքում և արևմուտքում[4]։

Տեսարժան վայրերխմբագրել կոդը

Ավազի գոյացություն պարկի տարածքում

Պարկի տեսարժան վայրը Բանգլ-Բանգլ լեռնային զանգվածն է, որտեղ 20 միլիոն տարվա ընթացքում էրոզիայի արդյունքում ձևավորվել են փեթակ հիշեցնող կոնանման հատվածներ[3]։ Դրանք ունեն շերտավոր կառուցվածք.ավազի վառ նարնջագույն շերտերին հաջորդում են մուգ գունավորմամբ շերտերը, որոնք ունեն մի քանի միլիմետրից մինչև մի քանի մետր հաստություն։ Դրանք առաջացել են կապտականաչավուն ջրիմուռներից կամ ցիանոբակտերիաներից[2][5]։ Վառ նարնջագույն շերտերը, ի տարբերություն մուգ շերտերի, ունեն ջրի ներծծման ցածր մակարդակ` դրանով պաշտպանելով շերտերը ջրի քայքայիչ ազդեցությունից։ Բացի դրանից` նրանք պարունակում են երկաթի և մանգանի օքսիդներ, որոնք այդ շերտերին հաղորդում են առավել վառ երանգավորում[2]։ Տարածքի կարստային գոյացություններն ունեն գիտական կարևոր նշանակություն, քանի որ ներկայացնում են ավազից կոնանման կարստային գոյացությունների ձևավորումը։

Կլիմախմբագրել կոդը

Ազգային պարկը գտնվում է Կենտրոնական Ավստրալիայի անապատային չոր և Հյուսիսային Ավստրալիայի մուսսոնային կլիմայական գոտիների միջև[5]։ Տարվա մեջ լավ դրսևորվում են երկու եղանակներ` շոգ ու խոնավ ամառները, որ ձգվում են նոյեմբերից մինչև մարտ (միջին առավելագույնը հոկտեմբերին կազմում է 38,3 °C), և երկար ու չոր ձմեռները` ապրիլից մինչև հոկտեմբեր (միջին առավելագույն ջերմաստիճանը հուլիսին կազմում է 29.1 °C)[4]: Տեղումների տարեկան միջին քանակը մոտ 600 մմ է[5]։

Կենդանական և բուսական աշխարհխմբագրել կոդը

Արմավենիներ պարկում

Պուրնուլուլու պարկի կենդանական և բուսական աշխարհն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Այստեղ կան տեսակներ, որոնք բնորոշ են երկու տարբեր էկոհամակարգերի` հյուսիսային մերձարևադարձային և չոր անապատային։ Բուսական աշխարհից տարածված են նվենին, ակացիան։ Հանդիպում են նաև պտերներ, արմավենիներ, խոլորձ։ Ընդհանուր առմամբ պարկում հանդիպում է բույսերի մոտ 653 տեսակ, որոնցից 13-ը` էնդեմիկ են[4]։ Կենդանական աշխարհը ներկայանում է կաթնասունների 41, թռչունների 19, սողունների 81, գորտերի 12 և ձկների 15 տեսակներով[4]։

Հետազոտման պատմությունխմբագրել կոդը

Կիրճ պարկի տարածքում

Երկար ժամանակ ազգային պարկի տարածքը քիչ է ուսումնասիրված եղել եվրոպացիների կողմից, չնայած Ավստրալիայի աբորիգենների համար այն ունեցել է տնտեսական և մշակութային կարևոր նշանակություն. պարկի տարածքում հայտնաբերվել է մոտ 200 ժայռապատկեր։ Եվրոպացի գաղութարարների քիչ հետաքրքրվածությունը այս տարածքով ընդհանուր առմամբ բնիկներին փրկել է ոչնչացումից, սակայն նրանք տուժել են հիվանդություններից, էկոհամակարգի քայքայումից։ Առաջին անասնապահները այս տարածքում հայտնվել են 1884 թվականից, իսկ Բանգլ-Բանգլի` փեթակ հիշեցնող ձևերը եվրոպացիները բացահայտել են 1982 թվականին միայն, երբ նրանց վրայով թռել է կինոռեժիսորների խմբով ինքնաթիռը[4][6]։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուրնուլուլու (ազգային պարկ)» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ