Ջոյ Բեհար
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ջոյ Բեհար | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1942(1942-10-07)[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Սթոնի Բրուքի համալսարան, Քուինս քոլեջ, Washington Irving High School? և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կատակերգու, լրագրող, մանկագիր, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, ուսուցչուհի, սցենարիստ, գրող և հաղորդավար |
Ընտրանի | The View? |
Ամուսին(ներ) | Joseph Behar? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջոզեֆինա «Ջոյ» Վկտորիա Բեհար (անգլ.՝ Josephina «Joy» Victoria Behar, հոկտեմբերի 7, 1942(1942-10-07)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կոմիկ, սցենարիստ, դերասանուհի և «The View» զրույց-հանդեսի համախոհուհի։ 2009 թվականի աշնանը մեկնարկել է սեփական «Ջոյ Բեհարի շոուն» զրույց-հանդեսը[3]։
Բեհարը, իտալական ծագմամբ ամերիկուհի է[4], ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 7-ին Ուիլիամսբուրգում (Բրուկլին)։ Նրա ընտանիքը ծագումով Իտալիայի մարզ Կալաբրիայից է[5]։ Նրա մայր Ռոուզը՝ դերձակուհի է, իսկ հայրը՝ Ջինոն, Կոկա-Կոլա ընկերության բեռնատարի վարորդ[6][7]։
1965 թվականին Ջոյը ամուսնացել է Ջո Բեհարի հետ, 1981 թվականին նրանք բաժանվել են։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են մի դուստր՝ Եվան (ծնվել է 1970 թվականին)։ 1982 թվականի հուլիսի 12-ից ապրում է Սթիվ Յանովիցի հետ՝ կնքելով քաղաքացիական ամուսնություն։ 2009 թվականի մարտի 17-ին Բեհարը Բարբարա Ուոլթերսին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է ամուսնանալ Սթիվի հետ[8]։ Սակայն երեք ամիս անց նա մտափոխվել է[9]։
1964 թվականին Բեհարն ավարտել է Քուինսի քոլեջը արվեստի բակալավրի աստիճանով և Սթոունի Բրուքի համալսարանը գիտության և արվեստի մագիստրոսի աստիճանով։
1997 թվականին Բեհարը մասնակցել է «The View» զրույց-հանդեսին։ Սկզբում նա փոխարինել է Բարբարա Ուոլթերսին, բայց ավելի ուշ Վուփի Գոլդբերգի հետ սկսել է հայտնվել մեկ այլ՝ «Զավեշտալի օգնություն» հումորային առաջատար շոուում[10]։2006 թվականի մարտի 27-ին Սթար Ջոնսը, որը «The View»-ի նախկին հաղորդավարն էր, իր վերջին գործողությունների մասին Բեհարի հարցին, կտրուկ պատասխանել է․
Նույնիսկ այսօր դուք (Բեհար) նույն անպիտանն եք։ |
2009 թվականի օգոստոսին Բեհարը, Վուփի Գոլդբերգի, Շերի Շեֆերդի, Բարբարա Ուոլթերսի և Էլիզաբեթ Հեսելբեկի հետ միասին ստացել է Էմմիի մրցանակը «Լավագույն շոու» անվանակարգում[11]։
GLAAD Media Awards
«էմմի» ցերեկային մրցանակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Բեհար» հոդվածին։ |
|