Սաննան ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 27-ին Շվեդիայի հարավում գտնվող Բրումյոլա քաղաքում։ Նա երգել սկսել է շատ վաղ տարիքում և թողարկել է 6 սոլո ալբոմ և մեկ համատեղ ալբոմ Շերլիի և Սոնիայի հետ։ Նրա ամենահաջող ալբոմը համարվում է 2008 թողարկված «Stronger» սկավառակը, իսկ ամենահաջող երգը՝ «Empty Room»: Սաննան բազմիցս մասնակցել է Մելոդիֆեստիվալեն (Melodifestivalen) մրցույթին՝ ներկայացնելու Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում, սակայն նրան չէր հաջողվել։ 2014 թվականի մարտի 8-ին Սաննային հաջողվում է հաղթել Մելոդիֆեստիվալեն մրցույթը իր «Undo» երգով, և ստանում է հնարավորություն ներկայացնելու ՇվեդիանԵվրատեսիլ 2014 երգի մրցույթինԿոպենհագենում, Դանիա։ Սաննա Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլից անցելով եզրափակիչ փուլ, քվեարկության արդյունքում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը 218 միավորով։