Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր (նորվ.՝ Waldemar Christofer Brøgger, նոյեմբերի 10, 1851(1851-11-10)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[1] - փետրվարի 17, 1940(1940-02-17)[4][5][6][…], Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի երկրաբան, հանքաբան և պետրոգրաֆ։ Առաջին անգամ պատմության մեջ պետրոգրաֆիա գիտությունում ներմուծել է լեյկոկրատների (անգույն կոմպոնենտների գերակշռությամբ) և մելանոկրատների (գունավոր կոմպոնենտների գերակշռությամբ) հասկացությունները, որոնք վերաբերում են ապարներին։ Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերի պատվին է անվանակոչվել բրեգգերիտ հանքաքարը[11]։
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը ծնվել է 1851 թվականի նոյեմբերի 10-ին Նորվեգիայի մայրաքաղաք Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլոյում։ Կրթություն ստացել է հայրենի քաղաքում։ 1876 թվականին նշանակվել է որպես հոգաբարձու Քրիստիանիայի երկրաբանական թանգարանում։ Մասնակցել է դաշտային հետազոտություններին։ Քրիստոֆեր Բրյոգգերը 1881 թվականից մինչև 1890 թվականը ներառյալ հանքաբանության և երկրաբանության պրոֆոսոր էր Ստոկհոլմի համալսարանում։ Իսկ 1890 թվականից սկսած Քրիստիանիայի համալսարանի պրոֆեսորն էր։ Հետո Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը դառնում է Օսլոյի թագավորական համալսարանի ռեկտոր, այնուհետև նաև սենատի պրեզիդենտ։
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերն իր մահկանացուն կնքել է ութսունութ տարեկան հասակում Օսլոյում՝ 1940 թվականի փետրվարի 17-ին։
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերի աշխատանքները հիմնականում նվիրված են Հարավային Տիրոլի մագմատիկ ապարներին։ Նաև կարևոր աշխատություն է հանդիսանում նրա համեմատական տեսությունը, որը նվիրված է հիմնականում գրանիտային և բազալտային մագմայի դիֆերենցիային (քիմիական քայքայվելուն)։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձրել մագմայի դիֆերենցիայի ենթարկվելուն, որը տեղի է ունենում երկրի ընդերքում՝ հրաբխային գոտիներում։ Երկար տարիներ զբաղվել է Նորվեգիայի պալեոզոյան հասակի ապարների ուսումնասիրությամբ։ Ինչպես նաև սառցե դարաշրջանի հասակի ապարների հետազոտությամբ։ Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը աշխատել է հետսառցակալման դարաշրջանում Քրիստիանիայի տարածքում տեղի ունեցող փոփոխություններն ուսումնասիրելու վրա։
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերն ուներ էր Հայդելբերգի և Գլազգոյի համալսարանների փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր» հոդվածին։ |