Ագոտա Կրիստոֆ

Ագոտա Կրիստոֆ (հունգ.՝ Kristof Agota, 30 հոկտեմբերի, 1935, Չիկվանդ (ներկայում՝ Դյոր Մոշոն Շոպրոն մեդյե), Հունգարիա27 հուլիսի, 2011[8][9], Նևշատել, Շվեյցարիա), հունգարական ծագմամբ շվեյցարացի գրող, որ ստեղծագործել է ֆրանսերեն։

Ագոտա Կրիստոֆ
Ծնվել էհոկտեմբերի 30, 1935(1935-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկվանդ, Tét District, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա
Վախճանվել էհուլիսի 27, 2011(2011-07-27)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՆևշատել, Շվեյցարիա[4]
ԳերեզմանԿյոսեգ
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և բանաստեղծուհի
Լեզուֆրանսերեն[5] և հունգարերեն[6]
Քաղաքացիություն Հունգարիա և  Շվեյցարիա
Ուշագրավ աշխատանքներThe Notebook?
Պարգևներ
 Ágota Kristóf Վիքիպահեստում

Կենսագրություն

Ագոտա Կրիստոֆը ծնվել է հունգարական Չիկվանդ գյուղում։ 1956 թվականին՝ հակակոմունիստական ընդվզման ճնշումից հետո[9], տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ ապրել է Նևշատել քաղաքում։ Մինչև 1961 թվականը ֆաբրիկայում աշխատել է որպես հասարակ բանվոր[10]։ Մահացել է իր տանը 2011 թվականի հուլիսի 27-ի գիշերը 75 տարեկան հասակում[9]։

Ստեղծագործություն

Ագոտա Կրիստոֆը հեղինակել է մի շարք պիեսներ ու ներկայացումներ ռադիոյի համար։ Կատարելապես տիրապետել է ֆրանսերենին և ստեղծագործել է այդ լեզվով, որ սկսել է սովորել բավական հասուն տարիքում՝ 1956 թվականին՝ Ֆրանսիա մեկնելուց հետո[9]։

1986 թվականին քննադատները հիացմունքով են ընդունել Ագոտա Կրիստոֆի առաջին վեպը՝ օրագրի ոճով գրված «Հաստ տետր» հետնիցշեական ստեղծագործությունը, որ լույս է տեսել Edition du Seuil հրատարակչությունում և պատկերում է երկու եղբայրների կյանքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնք որոշել էին դառնալ գերմարդ։ Գիրքն արժանացել է «Ֆրանկոֆոնիայի պատվո ժապավեն» հեղինակավոր մրցանակի[9]։ 1997 թվականին վեպը թարգմանվել է ռուսերեն և նույն թվականին հրատարակվել «Иностранная литература» ամսագրում։ Այդ ստեղծագործությունում շարադրված պատմությունն իր շարունակություն է գտել Ագոտա Կրիստոֆի «Ապացույց» (1987) և «Երրորդ սուտը» (1991, արժանացել է «Լիվր էնտեր» մրցանակի 1992 թվականին) վեպերում։ Երեք ստեղծագործությունները կազմում են «Երկվորյակների եռագրությունը» (ֆր.՝ La trilogie des jumeaux), որ թարգմանվել է 33 լեզուներով։ Թոմաս Վինտերբերգը 2000 թվականին այդ եռագրության հիման վրա նկարահանել է «Երրորդ սուտը» ֆիլմը[9]։

«Հաստ տետր» վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել Սաս Յանոշը (2013[11]):

Եռագրությունից հետո Ագոտա Կրիստոֆը փորձել է նոր թեմաներ գտնել իր ստեղծագործությունների համար։ 1995 թվականին լույս է տեսել նրա հաջորդ վեպը՝ «Երեկ»։ Գիրքը քննադատների կողմից դրական արձագանքներ է ստացել, սակայն մեծ հաջողություն չի ունեցել ընթերցողների շրջանում։

Լրատվամիջոցների համաձայն՝ կյանքի վերջին տարիներին Ագոտա Կրիստոֆը գրականությամբ չի զբաղվել[9]. նրա վերջին գիրքը՝ կարճ պատմվածքների «Միևնույն է» (ֆր.՝ C’est égal) ժողովածուն, լույս է տեսել 2005 թվականին[9] այն նույն հրատարակչությունում, որտեղ տպագրվել էր «Հաստ տետր» վեպը։

Մատենագրություն

  • 1986Le grand cahier / («Հաստ տետր»)
  • 1988La preuve / («Ապացույց»)
  • 1991 – Le troisième mensonge / («Երրորդ սուտը»)
  • 1995Hier / («Երեկ», էկրանավորվել է Սիլվիո Սոլդինիի կողմից, 2002, առաջադրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» և այլ մրցանակների)
  • 1998L’Heure grise et autres pièces
  • 2004 – L’analphabète / («Անգրագետը»)
  • 2005 – C’est égal / («Միևնույն է»)
  • 2006 – La trilogie des jumeaux

Ճանաչում

Իր կյանքի վերջին տասնամյակում Ագոտա Կրիստոֆն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների։ 2001 թվականին նա ստացել է Գոթֆրիդ Կելլերի մրցանակ, իսկ 2005 թվականին՝ Ֆրիդրիխ Շիլլերի անվան մրցանակ[9]։ Նա արժանացել է նաև Եվրոպական գրականության բնագավառում Ավստրիական պետական մրցանակի (2008) և Կոշութի մրցանակի (2011):

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Vogel Chr. Le fonctionnement narratif chez Agota Kristof. Montréal: Université de Montréal, 1994
  • Petitpierre V. D’un exil l’autre: les détours de l’écriture dans la trilogie romanesque d’Agota Kristof. Genève: Zoé, 2000
  • Pineault Y. Les figures du double dans la trilogie d’Agota Kristof. Ottawa: National Library of Canada = Bibliothèque nationale du Canada, 2003
  • Collin J. Étude de la cruauté dans la Trilogie des jumeaux d’Agota Kristof. Ottawa: Library and Archives Canada = Bibliothèque et Archives Canada, 2006
  • Евгения Фотченкова. Агота Кристоф. Толстая тетрадь. Страшные сказки для взрослых. // Рецензия в журнале «Знамя» 1998, № 10

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագոտա Կրիստոֆ» հոդվածին։