Ազատական ինտերնացիոնալ

«Ազատական ինտերնացիոնալ»ը (ԱԻ) ազատական քաղաքական կուսակցությունների միջազգային քաղաքական ֆեդերացիա է։ Նրա գլխամասային գրասենյակը գտնվում է 1 Whitehall Place, London, SW1A 2HD հասցեում, Ազգային ազատական ակումբի շենքում։ Կուսակցությունը հիմնադրվել է Օքսֆորդում 1947 թ.-ին՝դառնալով ազատական կուսակցությունների բացառիկ համակարգ և զորացնելով ազատականության գաղափարախոսությունը ողջ աշխարհում։ Օքսֆորդի հռչակագրում ներկայացված են «Ազատական ինտերնացիոնալ»-ի հիմնարար քաղաքական սկզբունքները։

Նպատակները

«Ազատական ինտերնացիոնալ»-ի Կանոնադրությամբ (2005 թ.) նրա նպատակներն այսպես են սահմանված՝հասնել իրենց բնույթով միջազգային ազատական սկզբունքների համընդհանուր ճանաչմանը, նպաստել անձի ազատության, անձնական պատասխանատվության ու սոցիալական արդարության վրա խարսխված ազատ հասարակության կայացմանը, և այդ սկզբունքներն ընդունող անդամ կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր երկրների կանանց ու տղամարդկանց միջև համագործակցության ու տեղեկատվության փոխանակման ուղիներ ապահովել։

Աֆրիկայի, Ամերիկաների, Ասիայի և Եվրոպայի անդամ կուսակցություններին միավորող սկզբունքներն են՝ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ազատ ու արդար ընտրությունները և բազմակուսակցական ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը, ազատ շուկայական տնտեսությունը, ազատ առևտուրը, շրջակա միջավայրի կայուն զարգացումը և միջազգային համերաշխության կարևորումը։

«Ազատական ինտերնացիոնալ»-ի նպատակներն արտացոլված են նաև 1946 և 1997 թթ. միջև ստեղծված յոթ հռչակագրերի շարքում և առանցքային են համարվում մի ամենատարբեր միջոցառումների, այդ թվում՝ ողջ աշխարհից ժամանող ազատական կուսակցությունների և անհատների համար մոտավորապես տարին մեկ կազմակերպվող համաժողովների ժամանակ[1]։

Վարչություն

«Ազատական ինտերնացիոնալ»-ի 13-րդ նախագահը Անդորրայի ազատական կուսակցության (ԱԱԿ), անդամ Ժուլի Մինովեսն է, նախկինում՝ Անդորրայի արտգործնախարար և ներկայացուցիչ ՄԱԿ-ում։ Մինովեսն այս պաշտոնն ստանձնել է Հանս վան Բաալենից հետո, որըԵվրոպական խորհրդարանում պատվիրակության ղեկավարն է և հոլանդական Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարությանի անունից հանդես եկող խոսնակը արտաքին գործերի և պաշտպանության հարցերով։

Նախկին նախագահների թվում են Լորդ Ջոն Օլդըրդայսը, հոլանդացի քաղաքական գործիչ և Եվրոպական հանձնաժողովի նախկին պատվիրակ Ֆրից Բոլկեստեյնը, գերմանացի քաղաքական գործիչ Օտտո Գրաֆ Լամբսդորֆը և Իսպանիայիյում Ֆրանկոյի բռնապետության տապալումից հետո ժողովրդավարական կարգով ընտրված առաջին վարչապետ Ադոլֆո Սուարեզը։

Վարչության այլ անդամներից են փոխնախագահ Հելեն Զիլլեն, ինչպես նաև փոխնախագահներ Սեսիլիա Վիքստրյոմը, ԵԽՊ, Ջեվդետ Չակարովը, ԽՊ, Բարոնուհի Ֆոլքնըր Մարգրավինը, Կասիտ Պիրոմյան, Մարկուս Լյոնինգը, գանձապահներ Ռոբերտ Վուդթորպ Բրաունը, ԲԿՇ, և պրն Շիհ-չունգ Լիուն։ Գլխավոր քարտուղարը Էմիլ Կիրյասն է՝ Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ։

Հրապարակումներ

«Ազատական ինտերնացիոնալ»-ն ունի երկու հիմնական պարբերական՝

  • LI-news (ԱԻ նորություններ)[2], որում ամփոփվում է կազմակերպության անդամ կուսակցություններին կամ համագործակցող կազմակերպություններին առնչվող մեկշաբաթյա լրատվությունը,
  • Liberal Matters (Ազատականության հարցեր), տարին մի քանի անգամ լույս տեսնող ամսագիր, որի առանձին համարներն անդրադառնում են ազատականության որոշակի ասպեկտի։

Օքսֆորդի հռչակագիր

Օքսֆորդի Վոդհեմ Քոլեջում 1947 թ. ապրիլին Սալվադոր դե Մադարիագայի առաջնորդությամբ 19 ազատական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից կազմված Օքսֆորդի հռչակագիրն այն փաստաթուղթն է, որում շարադրված են «Ազատական ինտերնացիոնալ»-ի հիմնարար քաղաքական սկզբունքները[3]։

Օքսֆորդի հռչակագրի ստեղծման խթանն են դարձել Լորդ Վիլյամ Բեվերիջի գաղափարները և այն դիտվում է իբրև քսաներորդ դարի ամենածանրակշիռ քաղաքական փաստաթղթերից մեկը։

Հիսուն տարի անց, 1997 թ.-ին, «Ազատական ինտերնացիոնալ»-ը վերադարձավ Օքսֆորդ և լույս ընծայեց սկզբնական Հռչակագրի մի հավելված՝ Ազատական օրակարգ 21-րդ դարի համար, ուր ավելի մանրամրկիտ է ներկայացված ազատական քաղաքականությունը։ Օքսֆորդի երկրորդ Հռչակագիրն ընդունվել է Օքսֆորդի Թաուն Հոլում 1997 թ. նոյեմբերի 27-ից 30-ը կայացած, «Ազատական ինտերնացիոնալ»-ի 48-րդ կոնգրեսի կողմից[4]։

Անդամներ

Բացի ստորև թվարկված անդամ կազմակերպություններից, ԱԻ-ն ունի մեկ անհատ անդամ՝ Մարտին Լի, Հոնգ Կոնգի Ժողովրդավարական կուսակցության հիմնադիր նախագահ։

Լիիրավ անդամներ

ԵրկիրԱնվանումԿառավարությունԾանոթագրություն
 ԱնդորրաԱնդորրայի ազատական կուսակցություննշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ԲելգիաԲարեփոխումների շարժումիշխանական կոալիցիայի մաս
 ԲելգիաԲաց ֆլամանդական ազատականներ և ժողովրդավարներփոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ԲոտսվանաԲոտսվանայի ժողովրդավարական շարժումարտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
 ԲուլղարիաԻրավունքների և ազատությունների շարժումընդդիմադիր
 ԲուլղարիաԱզգային շարժում հանուն կայունության և առաջընթացիարտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
 Բուրկինա ՖասոԺողովրդավարության և համադաշնության – Աֆրիկյան ժողովրդավարական միավորումընդդիմադիր
 ԲուրունդիՎերածննդի ժողովրդավարական դաշինքընդդիմադիր
 ԿամբոջաԿամբոջայի ազգային փրկության կուսակցություն[5]իշխանական կոալիցիա
 ԿանադաԿանադայի ազատական կուսակցություն[6]ընդդիմադիր
 Կոտ դ'ԻվուարՀանրապետականների միավորումկառավարության մաս
 ԽորվաթիաԽորվաթիայի սոցիալ-ազատական կուսակցությունարտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
 ԿուբաԿուբայի ազատական միությունարտաքսված
 ԿուբաԺողովրդավարական համերաշխության կուսակցությունարտաքսված
 ԿուբաԱզգային ազատական կուսակցությունարտաքսված
 ԴանիաԴանիայի սոցիալ-ազատական կուսակցությունընդդիմադիր
 ԴանիաԱզատական կուսակցությունկառավարության մաս
 ԵգիպտոսԱզատ եգիպտացիների կուսակցությունՉկա տվյալ
 ԷստոնիաԷստոնիայի բարեփոխումների կուսակցություննշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ՖինլանդիաԿենտրոնամետ կուսակցություննշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ՖինլանդիաՇվեդերի ժողովրդական կուսակցությունընդդիմադիր
 ՎրաստանՎրաստանի հանրապետական կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ԳերմանիաԱԻ-ի գերմանական խումբՉկա տվյալ
 ԳերմանիաԱզատ ժողովրդավարական կուսակցությունարտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
 ՋիբրալթարԱզատական կուսակցությունփոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ԳվատեմալաՀայրենասիրական կուսակցություննշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ԳվինեաԳվինեայի ժողովրդավարական ուժերի միությունընդդիմադիր
 ԳվինեաՀանրապետական ուժերի միությունընդդիմադիր
 ՀոնդուրասԱզատական կուսակցությունընդդիմադիր
 ԻսլանդիաԱռաջադիմական կուսակցությունիշխանական կոալիցիայի մաս
 ԻսրայելԻսրայելի ազատական խումբՉկա տվյալ
 ԿոսովոԱնկախ ազատական կուսակցությունարտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
 ԼիբանանԱպագայի շարժումփոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ԼյուքսեմբուրգԺողովրդավարական կուսակցությունիշխանական կոալիցիայի մաս
 Հյուսիսային ՄակեդոնիաԱզատական ժողովրդավարական կուսակցությունընդդիմադիր
 ՄադագասկարՇարժում հանուն Մադագասկարի առաջընթացի ընդդիմադիր
 ՄեքսիկաՆոր դաշինք կուսակցությունընդդիմադիր
 ՄոնղոլիաՔաղաքացիական կամք-Կանաչների կուսակցությունփոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ՄարոկկոՍահմանադրական միությունընդդիմադիր
 ՄարոկկոԺողովրդական շարժումփոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ՆիդերլանդներԺողովրդավարներ 66ընդդիմադիր
 ՆիդերլանդներԱԻ-ի հոլանդական խումբՉկա տվյալ
 ՆիդերլանդներԺողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարության[7]նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ՆիկարագուաԱնկախ ազատական կուսակցությունընդդիմադիր
 ՆորվեգիաԱզատական կուսակցությունընդդիմադիր
 ՊարագվայՃշմարիտ արմատականների ազատական կուսակցությունընդդիմադիր
 ՖիլիպիններԱզատական կուսակցությունկառավարության մաս
 ՌումինիաԱզգային ազատական կուսակցությունընդդիմադիր
 ՌուսաստանՅաբլոկոարտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
 ՍենեգալՍենեգալի ժողովրդավարական կուսակցությունընդդիմադիր
 Հարավաֆրիկյան ՀանրապետությունԺողովրդավարական դաշինքընդդիմադիր
 ԻսպանիաԱզատություն և ժողովրդավարությունԱզատական հիմնադրամ
 Շրի ԼանկաՇրի Լանկայի ազատական կուսակցությունընդդիմադիր
 ՇվեդիաԱզատական ժողովրդական կուսակցությունընդդիմադիր
 ՇվեդիաԿենտրոնամետ կուսակցությունընդդիմադիր
 ԹայվանԺողովրդավարական առաջադիմական կուսակցությունընդդիմադիր
 ՏանզանիաՄիացյալ քաղաքացիական ճակատընդդիմադիր / կոալիցիայի մաս Զանզիբարի ինքնավար տարածաշրջանում
 ԹաիլանդԺողովրդավարական կուսակցությունընդդիմադիր
 Միացյալ ԹագավորությունՀյուսիսային Իռլանդիայի դաշինք կուսակցությունընդդիմադիր Համայնքների պալատում / իշխանության բաշխում Հյուսիսային Իռլանդիայի Ժողովում
 Միացյալ Թագավորություն«Ազատական ինտերնացիոնալ»-ի բրիտանական խումբՉկա տվյալ
 Միացյալ ԹագավորությունԱզատական ժողովրդավարներընդդիմադիր

Դիտորդ կուսակցություններ

ԵրկիրԱնվանումԿառավարությունԾանոթագրություն
 Բոսնիա և ՀերցեգովինաԱզատական ժողովրդավարական կուսակցությունընդդիմադիր
 Բրազիլիա«Ազատական ինտերնացիոնալ»-ի բրազիլական խումբՉկա տվյալaffiliated to Democratas, Rio Grande do Sul
 ՄյանմաԱզգային լիգա հանուն ժողովրդավարությանընդդիմադիր
 ՉիլիՉիլիի ազատական կուսակցություն[8]ընդդիմադիր
 ԿոլումբիաԱզգային միաբանության սոցիալական կուսակցություն[9]կառավարության մասին
 ԿոմորներԿոմորոսի ազգային դաշինքարտախորհրդարանական ընդդիմություն
 Կոնգոյի ՀանրապետությունԿոնգոյի վերակառուցման միությունընդդիմադիր
 ԽորվաթիաԻստրիայի ժողովրդավարական ժողով[10]փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ԿիպրոսՄիացյալ ժողովրդավարներարտախորհրդարանական ընդդիմություն
 ԵթովպիաԵթովպիայի ժողովրդավարական կուսակցությունընդդիմադիր
 ԳվատեմալաԲարեփոխումների շարժումընդդիմադիր
 ԻնդոնեզիաԺողովրդավարական Կուսակցությունընդդիմադիր
 ԻռլանդիաՖիաննա Ֆոյլընդդիմադիր
 ԻտալիաԻտալիայի ազատական խումբՉկա տվյալ
 ՄալայզիաՄալազիայի Գերական Ռաքյաթ կուսակցությունփոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ՄալայզիաԱրդարության ժողովրդական կուսակցությունընդդիմադիրՊակատան Ռակյաթի մաս
 ՄալիՄալիի բարեփոխման քաղաքացիական կուսակցությունարտախորհրդարանական ընդդիմություն
 ՉեռնոգորիաՄոնտենեգրոյի ազատական կուսակցությունընդդիմադիր
 ՄարոկկոԱնկախականների ազգային միավորումփոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
 ՄոզամբիկԽաղաղության, ժողովրդավարության և զարգացման կուսակցությունարտախորհրդարանական ընդդիմություն
 ՍերբիաԱզատական Ժողովրդավարական Կուսակցությունընդդիմադիր
 ՍինգապուրՍինգապուրի ժողովրդավարական կուսակցությունարտախորհրդարանական ընդդիմություն
 ԻսպանիաԱնհատի ազատության կուսակցությունարտախորհրդարանական ընդդիմություն
 ՈւկրաինաԱպագայի Ուկրաինաընդդիմադիր

Համագործակցող կազմակերպություններ

Ազատական վերլուծաբանական կենտրոններ և կառույցներ

«Ազատական Ինտերնացիոնալ» -ը նաև ազատ կապեր ունի հետևյալ կազմակերպությունների հետ՝

  • Ժան Գոլի կենտրոն (Բելգիա)
  • Ազատական քննադատների ֆոնդ (Italy)
  • Տելդերստիխտինգ (Նիդեռլանդներ)
  • Բերտիլ Օհլինի ինստիտուտ (Շվեդիա)
  • Սենթըր Ֆորում (ՄԹ)
  • Սիվիտա (Նորվեգիա)

Տես նաև

  • Պարգև ազատության համար
  • Ժողովրդավարների դաշինք (չգործող)
  • Եվրոպայի ժողովրդավարական կուսակցություն

Ծանոթագրություններ