Ալեխանդրո Գառնաչո

Ալեխանդրո Գառնաչո Ֆերեյրա (իսպ.՝ Alejandro Garnacho Ferreira, հուլիսի 1, 2004(2004-07-01), Մադրիդ, Իսպանիա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան։

Ալեխանդրո Գառնաչո
Քաղաքացիությունը Իսպանիա և  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 1, 2004(2004-07-01) (19 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Հասակ180 սանտիմետր
Դիրքեզրային կիսապաշտպան

Կարիերան ակումբում

Ծնունդով Մադրիդից Գառնաչոն 2015-2020 թվականներին հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդ» ակումբի երիտասարդական թիմում։ 2020 թվականի հոկտեմբերին միացել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի երիտասարդական թիմին։ 2022 թվականի ապրիլի 28-ին իր նորամուտը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում Պրեմիեր լիգայի շրջանակներում «Չելսիի» դեմ խաղում[1]։ 2022 թվականի մայիսի 11-ին նվաճել է Անգլիայի երիտասարդական գավաթը՝ երկու գոլ խփելով «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ եզրափակիչ խաղում[2]։ 2022 թվականի նոյեմբերի 3-ին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում իսպանական «Ռեալ Սոսիեդադի» դեմ ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում[3]։ 2022 թվականի նոյեմբերի 13-ին խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում «Ֆուլհեմի» դեմ խաղում, որն ակումբին 2-1 հաշվով հաղթանակ է պարգևել[4]։

2023 թվականի ապրիլի 28-ին նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը[5]։ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին դուբլ է ձևակերպել «Աստոն Վիլլա» ակումբի դեմ Պրեմիեր լիգայի խաղում, որն ավարտվել է «Յունայթեդի» հաղթանակով՝ 3:2 հաշվով[6]։

Կարիերան հավաքականում

2021 թվականի սեպտեմբերին նորամուտը նշել է Իսպանիայի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում։

2022 թվականի մարտին ստացել է իր առաջին հրավերը Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական[7]։

2022 թվականի մարտի 22-ին իր նորամուտը նշել է Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում։ 2022 թվականի հունիսի 1-ին խփել է իր առաջին գոլը մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Տուլոնի մրցաշարի Պանամայի հավաքականի դեմ խաղում[8]։ Արգենտինան հաղթել է Տուլոնի մրցաշարում, որում Գառնաչոն 4 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ[9]։

2023 թվականի մարտին հրավիրվել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի կողմից Պանամայի և Կյուրասաոյի դեմ խաղերի համար[10], սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել խաղերին։ 2023 թվականի հունիսի 15-ին Արգենտինայի հավաքականի կազմում նորամուտը նշել է Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[11]։

Ձեռբերումներ

Մանչեսթեր Յունայթեդ
Անձնական ձեռքբերումներ
  • Ջիմի Մերֆիի մրցանակ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին՝ 2021/22[12]
  • Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամսվա գոլ՝ նոյեմբեր, 2023[13]

Ելույթների վիճակագրություն

2023 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ[14]

Կարիերան ակումբում
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԼիգային գավաթ[15]Եվրոգավաթ[16]ԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Մանչեսթեր Յունայթեդ2021/22200000000020
2022/2319341506100345
2023/2417300216100255
Ընդամենը կարիերայի ընթացքում3864171122006110

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Գառնաչո» հոդվածին։