Ամրիթսար

Ամրիտսար (ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਸਰ, հինդի՝ अमृतसर), քաղաք Հնդկաստանի հյուսիսում Փենջաբ (նահանգում)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի` բնակչությունը 1 183 705 է[1]։

Քաղաք
Ամրիթսար
ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਸਰ
հինդի՝ अमृतसर
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՓենջաբ
Հիմնադրված է1574 թ.
Մակերես170 կմ²
ԲԾՄ234 մետր
Բնակչություն1 132 383 մարդ
Խտություն5 403 մարդ/կմ²
Ագլոմերացիա6 458 684
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ183
Փոստային դասիչ143001
Ավտոմոբիլային կոդPB02
Պաշտոնական կայքamritsarcorp.com(անգլ.)
Ամրիթսար (Հնդկաստան)##
Ամրիթսար (Հնդկաստան)

Ամրիտսարը համարվում է սիկhերի սուրբ քաղաքը, որը հիմնվել է 1577 թվականին չորրորդ գուրու Ռամ Դասի կողմից։ Քաղաքը իր անվանումը ստացել է սուրբ գետից։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Հարիմանդիր սահիբ (Ոսկե տաճար)` սիկհական գլխավոր գուդավարան։ Ամրիտսարի վանական գլխավոր համալիրում է գտնվում Ակալ թախտը։ Այս քաղաքում են տեղի ունեցել ու մինչ օրս տեղի են ունենում սիկհական պատմության մի շարք նշանավոր իրադարձություներ։

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1577 թվականին նախկին Տունգ գյուղի տարածքում, որը գյուղի նախկին տերերից 700 ռուփիով գնվել է սիկհական չորրորդ գուրու Ռամ Դասի կողմից և անվանվել է մոտակայքում տեղակայված լճի պատվին։ Նույն թվականին գուրու Ռամ Դասը տեղափոխել է իր ունեցվածքը Ամրիտսար։ Ամրիտսարի կենտրոնական նեղ փողոցները հիմնականում վերակառուցվել են 17-18-րդ դարերում։ Քաղաքը քաղաքաշինության Կատրասյան հիանալի օրինակ է։ Կատրասը իրենից ներկայացնում փակ թաղամասերի շինարարության տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կարող է դառնալ ինքնուրույն պաշտպանական հատված` հանկարծակի հարձակումների ժամանակ։

Ջալիանվալա պուրակի սպանդը

1919 թվականի ապրիլի 13-ին Ամրիտսարում իրկանացվեց ցուցարար խաղաղ բնակչության զանգվածային գնդակահարություն Ջալիանվալա պուրակում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ամրիտսարում զանգվածային անկարգություններ էին` հատկապես սիկհերի շրջանում։ 1919 թվականի ապրիլի 10-ին Սատյա Պոլը և Սայֆուդին Կիտչլևը, որոնք խաղաղ ցույցերի կողմնակիցներ էին, կանչվում են ոստիկանապետի օգնականի կալվածք, կալանավորվում, բանտարկվում և աքսորվում Դհարամսալ, ներկայիս Հիմաչալ-Պրադեշ նահանգ։ Դա առիթ է դառնում համընդհանուր խռովության և 50 000-անոց բողոքի ցույցի։ Բողոքի ցույցը կանգնեցվում է։ Համաձայն պաշտոնական տվյալների զոհվել է 12 և վիրավորվել 20 կամ 30 մարդ։ Համաձայն Հնդկական ազգային ժողովի՝ այդ ժամանակ զոհվել է 20-ից 30 հոգի։Երեք օր անց` ապրիլի 13-ին, Ջալիանվալա պուրակում Բայսակհի ազգային փառատոնի ժամանակ հավաքվել էին հազարավոր մուսուլմաններ, սիկհեր և հինդուսներ։ Ցույցից մեկ ժամ անց` 16:30-ին, բրիտանական զինվորական զորախմբի հրամանատարի տեղակալի` Դայերի կողմից, առանց զգուշացնելու փակվում են հիմնական ելքերը և սկսում են կրակ բացել ամբոխի վրա։ Կրակահերթը տևում է մոտ 10 րոպե։ Ըստ բրիտանական տվյալների՝ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 379։ Ըստ Հնդկական ազգային ժողովի գնահատականների` մահացել է գրեթե 1000 մարդ։

1947 թվականի խռովություններըԲրիտանական Հնդկաստանի բաժանումը Հնդկաստանի և Պակիստանի` մեծ ազդեցություն թողեց Ամրիտսարի ժողովրդավարական, տնտեսական, մշակութային, քաղաքական և սոցիալական կառույցների վրա:Հնդկաստանի և Պակիստանի միջև Փենջաբ (նահանգ) նահանգի բաժանման պատճառով Ամրիտսարը զբաղեցրեց սահմանային դիրք։ Նախքան նահանգների բաժանումը, իսլամական լիգան ցանկանում էր Ամրիտսարը ներառել Պակիստանի կազմի մեջ, հիմնվելով այն փաստի վրա, որ այն մոտ է գտնվում Լահորին (մոտ 30 մղոն ) և որ բնակչության գրեթե 50%-ը մուսուլման էին, սակայն քաղաքը մտավ Հնդկաստանի կազմի մեջ։ Հնդկաստանի Ազգային ժողովն ուներ իր նպատակները` պնդելով, որ Լահորը մնա Փենջաբի մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոն, սակայն Լահորը դարձավ Պակիստանի մի մասը։ Արդյունքում, Ամրիտսարում և Լահորում տեղի ունեցան մարդկության պատմության ամենաողբերգական սոցիալական ցնցնումներն ու զանգվածային անկարգությունները։ Ամրիտսարի իսլամական բնակչությունը ստիպված եղավ հապճեպ հավաքել իրերը, թողնել ողջ ունեցվածքը և դուրս գալ տներից` վախենալով զանգվածային հակաիսլամական խռովություներից։ Հակառակ տեսարանն էլ դիտվում էր Լահորում։

Օպերացիա Երկնագույն աստղ«Երկնագույն աստղ» օպերացիան տեղի է ունեցել 1984 թվականին հունիսի 3-ից 6-ը Ամրիտսարում Ինդիրա Գանդիի հրամանով, որն այդ ժամանակվա վարչապետն էր[2]։ Զինված ուժեր էին ուղարկվել սիկհական ռազմիկների հետևից, որոնք թաքնվում էին Ամրիտսարի Ոսկե տաճարում։ Համաձայն պաշտոնական տվյալների հատուկ օպերացիայի ընթացքում զոհվել է 83 զինծառայող[3][4]։ Ռազմական օպերացիայի անցկացման մեթոդներն ու արդյունքները լայնածավալ քննարկման տեղիք տվեցին։ Օպերացիայից 4 ամիս անց` 1984 թվականի հոկտեմբերի 31-ին, Ինդիրա Գանդին սպանվեց իր իսկ սիկհ թիկնապահի կողմից։ Որից հետո ավելի քանի 3000 սիկհեր զոհվեցին հակասիկհական զանգվածային անկարգություների ժամանակ[5]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

Ծովի մակարդակից գտվնում է -234 մետր բարձրության վրա։

ԿլիմանՔաղաքի կլիման բնութագրվում է որպես կիսաանապատային, ինչը բնորոշ է հյուսիսարևմտյան Հնդկաստանին։ Կարելի է առանձնացնել 4 հիմնական եղանակներ` ձմեռ (նոյեմբերից մարտ), երբ ջերմաստիճանները փոփոխվում են 4-ից 19 °C է։ Ամառը (ապրիլից հունից), երբ ջերմաստիճանը կարող է հասնել 45°С, մուսսոն (հուլիսից մարտ) և հետմուսսոնային (սեպտեմբերից նոյեմբեր)։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 681 մմ։ Վերջին տասնամյակներում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1996 թվականի դեկտեմբերի 9-ին -7,6 °C[6]: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2013 թվականի մայիսի 22-ին և կազմել է 48,1°С[7]:

Բնակչություն

Ըստ 2011 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 1 132 761 մարդ։ Տղամարդիկ ամբողջ թվի 55%-ն են կազմում, կանայք` 45%։ Գրագիտության մակարդակը գրեթե 77,2 % է։ Երեխաների 15 %-ը 6 տարեկանից փոքր է։ Բնակչության մեծ մասը սիկհիզմ է դավանում, տարածված է նաև հինդուիզմը և այլ դավանանքները։ Ամրիտսարի բնակչության հիմնական լեզում փենջաբերենն է։

Տրանսպորտ

Շուրի Գուրու Ռամ Դաս Ջի միջազգային օդանավակայանը տեղակայված է քաղաքից 11կմ հյուսիսարևելք։ Այստեղից իրականացվում են թռիչքներ դեպի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դելին, Ջամուն, Լոնդոնը, Երևանը, Աբու Դաբին, Դուբայը և այլն։ Ամրիտսարից ոչ այնքան հեռու, պակիստանական կողմում գտնվում է Լահորի օդանավակայանը։ Ամրիտսարի միջով է անցնում անցնում ազգային առաջին մայրուղին (Հայտնի անվային ճանապարհը), որը կապում է Դելին ու Լահորը միմյանց։ Հայտնի անվային ճանապարհը, որը կառուցել է Շար շահը, միացրել է հյուսիսային հնդկական ենթացամաքի հետ, կապել է Փեշավարը ժամանակակից Պակիստանի հետ, Սոնարգաոնոմը ժամանակակից Բանգլադեշի հետ։ Քաղաքը կապված է նաև այնպսի կարևոր քաղաքների հետ, ինչպիսիք են Դելին, Մումբայը, Կալկաթան։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրիթսար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 333