Այման ալ-Զավահիրի

Այման Մուհամմադ Ռաբի ալ-Զավահիրի կամ Այման ազ-Զավահիրի (արաբ․՝ أيمن محمد ربيع الظواهري‎‎ - ˈʔæjmæn mæˈħæmmæd ɾˤɑˈbiːʕ elzˤɑˈwɑhɾi, հունիսի 19, 1951(1951-06-19)[1][2][3], Maadi, Կահիրե, Եգիպտոսի թագավորություն - հուլիսի 31, 2022(2022-07-31)[4][5][6], Քաբուլ), միջազգային ահաբեկիչ, 2011-2022 թվականներին «Ալ-Կաիդա» արմատական իսլամիստական ահաբեկչական խմբավորման 2-րդ առաջնորդ, բժիշկ, իսլամական աստվածաբան, գրող։

Այման ալ-Զավահիրի
արաբ․՝ أيمن الظواهري‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1951(1951-06-19)[1][2][3]
ԾննդավայրMaadi, Կահիրե, Եգիպտոսի թագավորություն
Մահացել էհուլիսի 31, 2022(2022-07-31)[4][5][6] (71 տարեկան)
Մահվան վայրՔաբուլ
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն,  Եգիպտոս և առանց քաղաքացիության
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԿահիրեի համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ, 'ālim և զորավար
Զբաղեցրած պաշտոններGeneral Emir of Al-Qaeda?
ԿուսակցությունԱլ-Կաիդա
ԱնդամությունEgyptian Islamic Jihad? և Ալ-Կաիդա
 Ayman al-Zawahiri Վիքիպահեստում

Կենսագրություն

Այման ալ-Զավահիրին ծնվել է Եգիպտոսում պրոֆեսորի ընտանիքում, նրա պապ Ալամա Աբդուլվահաբ Ազամը Պակիստանում դեսպանն է եղել[7]։ 1974 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ վիրաբուժության մասնագիտությամբ։ 1970-ականներին Զավահիրին դարձել է եգիպտական ծայրահեղական «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից մեկը[8]։ 1981 թվականին նա ձերբակալվել է նախագահ Անվար Սադաթի սպանությանը մասնակցության կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն պահելու համար։ Երեք տարի բանտ նստելուց հետո Զավահիրին գնացել է Աֆղանստան՝ որպես մոջահեդ։ Ավելի ուշ նա գլխավորել է մոտ հազար «եգիպտացի աֆղանների» խումբը, որոնք միացել են Ալ-Կաիդայի կորիզին։ Նշվում է, որ որպես եգիպտական ջիհադի առաջնորդ՝ նա բեն Լադենի օրոք եղել է Շուրայի անդամ[9]։ Եգիպտոսում Այման ալ-Զավահիրին հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել։

Դաղստանում

1994 թվականին նրա վտարել են Սուդանից[10][11], որից հետո նա կեղծ անձնագիր օգտագործելով շրջել է աշխարհով մեկ։

1996 թվականի դեկտեմբերի 1-ին Ահմադ Սալամա Մաբրուկը և Մահմուդ Նիշամ ալ-Խեննավին ալ-Զավահիրիի հետ կեղծ անձնագրերով գնացել են Չեչնիա։ Ալ-Զավահիրին ներկայացել է որպես բժիշկ՝ Աբդուլլահ Իմամ Մոհամմեդ Ամին անունով։ Դաղստանի տարածք մտնելուց հետո նրանք ձերբակալվել են և սպասելով դատավարության հինգ ամիս անցկացրել են Մախաչկալա քաղաքի բանտում։ Երեք ձերբակալվածներին օգնության են եկել եգիպտական «Իսլամական ջիհադ» կազմակերպության այլ անդամներ, ովքեր փորձել են ազատել իրենց ընկեր «առևտրականներին»։ Խորհրդարանի անդամ Նադիր Խաչիլաևը հովանավորել է բանտարկյալներին[12]։ 1997 թվականի ապրիլին նրանք դատապարտվել են վեց ամսվա ազատազրկման և մեկ ամիս անց ազատ արձակվել[12][13][14]։ Որոշ աղբյուրներ, սակայն, կասկածում են ահաբեկիչներին ճանաչելու ռուսական իշխանությունների անկարողությանը[15][16]։ Հրապարակվել են Ալ-Զավահիրիի գրառումները Դաղստան կատարած իր ճանապարհորդության մասին[7]։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո

2001 թվականի սեպտեմբերի 25-ին Ինտերպոլը նրան ձերբակալելու հրաման է տվել։ BBC-ն Զավահիրիին անվանել է «Ալ-Կաիդայի երկրորդ անձնավորությունը»[17]։ Նույնիսկ սեպտեմբերի 11-ի հարձակումներից առաջ ԶԼՄ-ները նշել են, որ նա Ուսամա բեն Լադենի երկրորդ հրամանատարն էր և նախատեսված իրավահաջորդը, որը նաև ծառայել է որպես Բեն Լադենի անձնական բժիշկը[18]։ Ցանկացած տեղեկություն, որը կօգնի նրան բռնել, Հետաքննությունների դաշնային բյուրոն գնահատել է 25 միլիոն դոլար[19]։ Ուսամա բեն Լադենի և Անվար ալ-Ավլաքիի մահից հետո նա դարձել «թիվ 1 ահաբեկիչ»[20]։

Ալ-Կաիդայի առաջնորդ

Բեն Լադենի մահից մի քանի օր անց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնն հայտարարել է, որ Ալ-Կաիդայի երկրորդ անձնավորությունը՝ Այման ալ-Զավահիրին, չունի նույն ազդեցությունը, ինչ Բեն Լադենը։ Խորհրդականի խոսքով՝ ալ-Զավահիրին «չի կարող համեմատվել Ուսամա բեն Լադենի հետ»[21]։

2011 թվականի հուլիսին Այման ալ-Զավահիրին կոչ է արել Սիրիայի քաղաքացիներին ընդդիմանալ Միացյալ Նահանգներին և Իսրայելին. «Ամերիկացիներին և Բարաք Օբամային հասկացրեք, որ ձեր ապստամբությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Երուսաղեմի վրա չի բարձրացվել ջիհադի հաղթական դրոշը»[22]։

Այման ալ-Զավահիրին 2011 թվականի սեպտեմբերի կեսերին ասել է, «Մենք արաբական գարնան կողմն ենք, որն իր հետ կբերի իսկական իսլամը»[23]։

2012 թվականի աշնանը Այման ալ-Զավահիրին կոչ է արել աշխարհի մուսուլմաններին սուրբ պատերազմ մղել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ՝ ի պատասխան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, որը «վիրավորում է Մուհամեդ մարգարեին»[24]։ Միևնույն ժամանակ, ալ-Զավահիրին Կահիրեում ԱՄՆ դեսպանատների վրա հարձակված և Բենգազիում ԱՄՆ հյուպատոսությունը գրոհած իսլամիստներին անվանել է «ազնիվ և նախանձախնդիր մուսուլմաններ», նա ողջունել է դեսպանատների վրա հարձակումները։ և Լիբիայում ամերիկյան դեսպանի և ԱՄՆ դիվանագիտական դեպարտամենտի երեք այլ աշխատակիցների սպանությունը։

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Այման ալ-Զավահիրին սպանվել է 2022 թվականի հուլիսի 31-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում[25][26][27]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այման ալ-Զավահիրի» հոդվածին։