Անա Բրնաբիչ

Անա Բրնաբիչ (սերբ.՝ Ana Brnabić, Ана Брнабић, սեպտեմբերի 28, 1975(1975-09-28)[2][3], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի վարչապետը 2017 թվականի հունիսի 29-ից[4]։ Ավելի վաղ՝ 2016 թվականից Ալեքսանդր Վուչիչի կառավարությունում պետական և տեղական ինքնակառավարման նախարար էր, ինչպես նաև մենեջեր և տնտեսագետ։

Անա Բրնաբիչ
 
Կուսակցություն՝Սերբական առաջադեմ կուսակցություն
Կրթություն՝Northwood University? (1998)[1] և Հալի համալսարան
Գիտական աստիճան՝դափնեկիր
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգությունսերբ
Ծննդյան օրսեպտեմբերի 28, 1975(1975-09-28)[2][3] (48 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Սերբիա
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Սերբիայի Հանրապետության շքանշան

Կենսագրություն

Անա Բրնաբիչը և Դմիտրի Մեդվեդևը 2019 թվականի հոկտեմբերի 19-ին

1994 թվականին ավարտել Է Բելգրադի № 5 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն ստացել է արտասահմանում։ Մինչև 1998 թվականը ուսումնասիրել է բիզնեսի կառավարում ԱՄՆ Միչիգան նահանգի Նորթվուդի համալսարանում, որտեղ պաշտպանել է բիզնեսի կառավարման բակալավրի (BBA) աստիճանը։ Ավելի ուշ սովորել է բրիտանական Հալլ համալսարանում, որտեղ ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան (MBA)։

2001 թվականին վերադարձել է Սերբիա, որտեղ աշխատել է Սերբիայի ագրարային զարգացման ծրագրում (Եվրոպական Միության հովանու ներքո), իսկ հետո՝ խորհրդատվական ոլորտում։ 2002 թվականից մինչև 2011 թվականը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում։ 2011 թվականից աշխատել է ամերիկյան Continental Wind Serbia ընկերությունում, 2013 թվականի հունվարից նրա տնօրենն է։ 2006 թվականին նա մասնակցել է տեղական տնտեսական զարգացման ազգային դաշինքի (NALED) ստեղծմանը, 2013 թվականից եղել է փոխնախագահ, իսկ 2016 թվականին դարձել է այդ կազմակերպության նախագահը։

2007 թվականին Բրնաբիչը դարձել է տնօրենի խորհրդական Սերբիայի կառավարության համակարգող մարմնում Պրեշևոյի, Բույանովաց և Մեդվեդևի համայնքների գծով[5]։ 2016 թվականի օգոստոսի 11-ին վարչապետ Ալեքսանդր Վուչիչը նրան նշանակել է պետական և տեղական ինքնակառավարման նախարար։

2017 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց ընթացքում հաղթանակ է տարել գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, իսկ Բրնաբիչին առաջարկել են Սերբիայի վարչապետի պաշտոնում։ 2017 թվականի հունիսի 15-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բրնաբիչին նշանակել Է Սերբիայի վարչապետ[6]։

Աննա Բաբիչը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Ընդ որում, նա Բելգրադի «East West Bridge» միավորման (EWB) անդամ է, որը մտնում է եռակողմ հանձնաժողովի մեջ[5]։

Անա Բրնաբիչն առաջին կինն է, որը գլխավորել Է Սերբիայի կառավարությունը, ինչպես նաև այդ պաշտոնում նա առաջին բաց լեսբուհին է[5][7]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բրնաբիչ» հոդվածին։