Աննե-Սոֆի Մուտտեր
Աննե-Սոֆի Մուտտեր (գերմ.՝ Anne-Sophie Mutter, հունիսի 29, 1963[1][2][3][…], Ռայնֆելդեն (Բադեն), Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի ջութակահարուհի։ Նա համարվում է իր ժամանակի ամենատաղանդավոր ջութակահարներից մեկը։ Նրա երկացանկը սկսվում է Յոհան Սեբաստիան Բախից և ավարտվում ժամանակակից ամենավերջին կոմպոզիտորներով։
Աննե-Սոֆի Մուտտեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Anne-Sophie Mutter |
Ծնվել է | հունիսի 29, 1963[1][2][3][…] (60 տարեկան) Ռայնֆելդեն (Բադեն), Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Ցյուրիխի գեղարվեստի համալսարան |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Անդրե Պրևին |
Պարգևներ | |
Կայք | anne-sophie-mutter.de |
Anne-Sophie Mutter Վիքիպահեստում |
Կենսագրություն և կարիերա
Մուտտերը երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Նա սկզբում սկսել է նվագել դաշնամուր և քիչ ժամանակ անց փոխվել է ջութակի։ Արդեն յոթ տարեկան հասակում նա գրավում է ազգային երիտասարդական մրցանակ՝ գերազանց տիտղոսով։ 1974 թվականին նա ևս մեկ անգամ գրավում է նույն մրցանակը և ամբողջովին նվիրվում է իր գործիքին։Նրա ուսուցիչներն են եղել Էռնա Հոնիգբեռգերը, որը եղել է Կարլ Ֆլեշի աշակերտը, և Աիդա Շտուկին։
Երբ որ նա 13 տարեկան էր նրանով հետաքրքրվել է Հերբերտ ֆոն Կարայանը և նրան հրավիրել նվագելու Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբում։ Այնուհետև 1977 թվականին նա նվագում է Զալցբուրգի Զատկի Տոնի Ֆեստիվալում և Ամառային Ֆեստիվալում։ Նվագել է նաև Անգլիայի Կամերային Նվագախմբի հետ։ 1978 թվականին՝ 14 տարեկան հասակում առաջին անգամ որպես մենակատար նվագում է Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ։ Նա նվագում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սոլ մաժորում գրված ջութակի կոնցերտը (դիրիժոր՝ Հերբերտ ֆոն Կարայան)։ Նույն տարում նա նույն նվագախմբի և նույն դիրիժորի հետ ձայնագրում է Մոցարտի թիվ 3 և թիվ 5 կոնցերտները՝ Գերմանական Գրամմոֆոնի համար։ Այս ձայնագրությունը նվաճել է տարվա ձայնագրություն անվանակարգը։ 1979 թվականին նա անվանվել է տարվա արտիստ։
1980 թվականին նա առաջին անգամ ներկայանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ (դիրիժոր՝ Ցուպին Մեհտա)։ Նույն տարում նա ստանում է երկու նոր մրցանակ։ 1983 թվականին նա դառնում է Օքսֆորդի Համալսարանի Մոցարտի Ընկերության նախագահ։ 1986 թվականին նա պարգևատրվել է Գերմանիայի Դաշնության շքանշանով։1988 թվականին նա մեծ շրջագայություններ է կատարել դեպի Ամերիկա և Կանադա։Նույն տարում նա նաև առաջին անգամ ելույթ է ունենում Ամերիկյան Քարնեգի Հոլում։
Աննե-Սոֆի Մուտտերը ունի երկու երեխա։ Առաջին ամուսինը 1995 թվականին մահացել է քաղցկեղից։ 2002 թվականին նա ամուսնացել է դաշնակահար Անդրե Պրեվինի հետ և բաժանվել նրանից 2006 թվականին։
1998 թվականին նա ամբողջովին նվիրվել է Բեթհովենի ջութակի և դաշնամուրի սոնատներին և ամբողջ աշխարհում նվագել է այս սոնատները (նաև ձայնագրել)։
Նա շատ ակտիվ է ներկայիս դասական երաժշտության մեջ։ Նա համարվում է ժամանակակից երաժշտության փայլուն կատարողներից մեկը։ Շատ կոմպոզիտորներ նրան են նվիրել իրենց որոշ ստեղծագործություններ։ Ստեղծվել է նաև "Անն-Սոֆի Մուտտեր" կազմակերպություն, որը զբաղվում է երիտասարդ տաղանդներին առաջընթաց ապահովելով։
Նա տալիս է նաև շատ բարեգործական համերգներ տարբեր նպատակներով (ՁԻԱՀ-ի կանխարգելում, Տարեց Մարդկանց Կացարաններ և այլն)։
Նրա հիմնական գործիքները երեքն են՝ Ստրադիվարիուսի "Էմիլիանին" (1703) և "Լորդ Դունն-Ռավենը" (1710) և իտալացի ժամանակակից վարպետ Ռոբերտո Ռեգացցիի գործիքներից մեկը։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե-Սոֆի Մուտտեր» հոդվածին։ |