Անտոն Յանշա

Անտոն Յանշա (Anton Janša, մայիսի 20, 1734(1734-05-20), Breznica, Municipality of Žirovnica, Սլովենիա - սեպտեմբերի 13, 1773(1773-09-13), Վիեննա, Հաբսբուրգի միապետություն), սլովենական ծագմամբ նկարիչ և մեղվաբույծ, կյանքի մեծ մասն անց է կացրել Վիենում, աշխատանքները գրել է գերմաներեն[1]։

Անտոն Յանշա
սլովեն.՝ Anton Janša
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1734(1734-05-20)
ԾննդավայրBreznica, Municipality of Žirovnica, Սլովենիա
Մահացել էսեպտեմբերի 13, 1773(1773-09-13) (39 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն
Քաղաքացիություն Հաբսբուրգի միապետություն
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունմեղվաբույծ, միջատաբան, կենդանաբան, նկարիչ և ուսուցիչ
 Anton Janša Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Բրեզնից մունիցիպալիտետում, քրիստոնյա ընտանիքում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն 1734-ի մայիսի 20-ը ընդունված է համարել նրա ծննդյան օրը։ Փոքր տարիքում իր երկու եղբայրների հետ միասին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության հանդեպ։ Նրա եղբայրը՝ Լովրոն ավարտել է ուսումը ակադեմիայում և այնտեղ դարձել պրոֆեսոր։

Որպես փորագրիչ 1766 թվականին Անտոնն ավարտել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան[2]։

1769 թվականի նա սկսել է լիարժեք աշխատել որպես մեղվաբույծ, և մեկ տարի անց դարձել է ամբողջ ԱվստրիաՅԻ մեղվաբուծության առաջին նշանավոր ուսուցիչը։ Նա մեղուներ էր պահում կայսերական պարտեզներում։ Մեղվաբուծության մեջ մի շարք աշխատանքների հեղինակ է, որոնք ճանաչում են ստացել։

2018 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մեղուների համաշխարհային օրը նշվում է Անտոն Յանշայի ծննդյան օրը՝ մայիսի 20-ին[3][4]։

Աշխատություններ

Երկու գրքի հեղինակ է, որոնք լույս են տեսել գերմաներեն՝ 1771 և 1775 թվականներին, վերջինս լույս է տեսել նրա մահից հետո։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

    • [1], [2](չաշխատող հղում)
Անտոն Յանշա
էջը Վիքիպահեստում